041.0061.080202
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
8 փետրվարի 2002 թվականի N 61
Լ. ՀԱԿՈԲՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Լեոնիդ Հակոբյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով հետևյալ կազմով`
Գ. Բրուտյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի փոխպրեզիդենտ
(հանձնաժողովի նախագահ)
Ա. Ավետիսյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
(հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Գ. Թադևոսյան - ՀՀ Ազգային ժողովի սոցիալական, առողջապահության և
բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի
նախագահ (համաձայնությամբ)
Կ. Արիստակեսյան - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի
նախարարի տեղակալ
Լ. Յոլյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Հ. Վարյան - ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ
Վ. Քոչարյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ, կապի և
տեղեկատվայնացման գլխավոր վարչության պետ
Վ. Վարդապետյան - Երևանի քաղաքապետի տեղակալ
Վ. Խոջաբեկյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս
Գ. Ղարիբյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ
Գ. Խանիկյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի
տնտեսագիտության ինստիտուտի տնօրենի տեղակալ
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`
ա) Լ. Հակոբյանի թաղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին.
բ) հինգօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության հիման վրա: