Սեղմել Esc փակելու համար:
ՓՍՈՐԻԱԶՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ Գ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՓՍՈՐԻԱԶՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

22.04.2024 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

2 ապրիլ 2024 թվականի N 101-Ն

 

ՓՍՈՐԻԱԶՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել փսորիազով մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը` համաձայն Հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

02.04.2024 Ա. Ավանեսյան

 

 Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
2 ապրիլ 2024 թվականի
N 101-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ՓՍՈՐԻԱԶՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ վերանայման դասակարգչի.

 

Հ/Հ Կոդը Անվանում
1) L40.0 Հասարակ փսորիազ
2) L40.1 Համընդհանրացված թարախաբշտային փսորիազ
3) L40.2 Հալոպպոյի կայուն ակրոդերմատիտ
4) L40.3 Ափերի և ներբանների պուստուլյոզ
5) L40.4 Կաթիլանման փսորիազ
6) L40.5 Հոդախտային փսորիազ
7) L40.8 Այլ փսորիազ: Ծալիչ մակերեսների փսորիազ
8) L40.9 Փսորիազ` չճշտված

 

2. Նոզոլոգիաների խումբը կիրառելի է` ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի.

 

Ձև 1

 

1) Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) Մեծահասակ
2) Սեռ (արական, իգական) Արական, իգական
3) Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) ԱԲ, Բ` անկախ նախապայմաններից
4) Հիվանդության փուլը (նկարագրել) ա. հարաճուն շրջան (Պիլնովի ախտանիշը և Կեբների ֆենոմենը դրական են),
բ. կայունացման շրջան` հատուկենտ ցանավորման տարրեր,
գ. ապաճման շրջան (Վորոնովի ախտանիշը դրական է)
5) Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում
6) Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) Պլանային
7) Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) Մաշկաբան և վեներաբան, ռևմատոլոգ, ակնաբույժ, աղեստամոքսաբան (գաստրոէնտերոլոգ), կլինիկական հոգեբան, մանկաբարձ-գինեկոլոգ, էնդոկրինոլոգ, ֆթիզիատր
8) Գանգատներ Թեփոտվող և էրիթեմատոզ հանգուցիկային և վահանիկային ցան, որը կարող է առաջացնել քոր և ցավ: Հոդերի ախտահարման դեպքում վերջիններիս շրջանի այտուց և ցավ, հոդերում շարժումների սահմանափակում:
9) Անամնեզ Տեղեկատվություն առաջին կլինիկական նշանների ի հայտ գալու, երկարատև ընթացքի, եղանակից կախված սրվելու, սրացման հաճախականության, ժառանգական նախատրամադրվածության, նախկին բուժումների արդյունավետության, հարակից ախտաբանության մասին:
10) Զննման արդյունք/Ցուցում ա. տարածվածության և ծանրության ինդեքսի միջին միավորի որոշում,
բ. փսորիազի ազդեցությունը պացիենտի ֆիզիկական, հոգեբանական և սոցիալական բարեկեցության վրա ,
գ. մաշկաբանական առումով պացիենտի կյանքի որակի ինդեքսի միավորի որոշում,
դ. սորիազի համաճարակաբանական զննման գործիքի կիրառում >2 միավոր հավաքելու դեպքում` ուղեգրում ռևմատոլոգի
11) Հոսպիտալացման Ցուցում ա. ցանավորված է մարմնի մակերեսի 10%-ը և ավելին
բ. տարածվածության և ծանրության ինդեքսի միջին միավորը > 3

 

3. Բժիշկ-մասնագետի կողմից զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 2

 

Հ/հ Խորհրդատվության տեսակը Տրամադրման քանակը
ԱԲ Բ
1) Առաջնակի այց (զննում, խորհրդատվություն) մանկաբարձ-գինեկոլոգի մոտ 0,046 1
2) Կրկնակի այց (զննում, խորհրդատվություն) մանկաբարձ-գինեկոլոգի մոտ 0.12 1
3) Կրկնակի այց (զննում, խորհրդատվություն) մաշկաբան և վեներաբանի մոտ 1 1
4) Ամենօրյա հետազոտություն մաշկաբանի և վեներաբանի կողմից` հիվանդանոցային բաժանմունքի միջին և կրտսեր բուժանձնակազմի հսկողությամբ և խնամքով 0,56 1
5) Առաջնակի այց (զննում, խորհրդատվություն) ակնաբույժի մոտ 0,027 1
6) Կրկնակի այց (զննում, խորհրդատվություն) ակնաբույժի մոտ 0,072 1
7) Առաջնակի այց (զննում, խորհրդատվություն) թերապևտի մոտ (արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն տրամադրելիս ծառայությունը փոխարինելի է ընտանեկան բժշկի ծառայության հետ - այց (զննում, խորհրդատվություն) ընտանեկան բժշկի մոտ) 0,091 1
8) Կրկնակի այց (զննում, խորհրդատվություն) թերապևտի մոտ 0,24 1
9) Առաջնակի այց (հետազոտություն, խորհրդատվություն) ֆթիզիատրի մոտ 0,017 1
10) Կրկնակի այց (զննում, խորհրդատվություն). ֆթիզիատրի մոտ 0,021 1
11) Առաջնակի այց (զննում, խորհրդատվություն) էնդոկրինոլոգի մոտ 0,064 1
12) Կրկնակի այց (զննում, խորհրդատվություն) էնդոկրինոլոգի մոտ 0.17 1
13) Դիսպանսերային ընդունելություն (զննում, խորհրդատվություն) մաշկաբանի և վեներաբանի 1 1

 

4. Սույն հավելվածի Ձև 2-ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը:

5. Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են` ըստ Ձև 3-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 3

 

Լաբորատոր ախտորոշիչ հետազոտություններ
Հ/Հ  Կոդը Անվանումը Տրամադրման քանակը Արդյունք
ԱԲ Բ
1) Առկա չէ Կիզակետային թեստ տուբերկուլինով 0,0033 1 Տուբերկուլյոզի ժխտում:
2) Առկա չէ Հեպատիտ Բ վիրուսի մակերեսային անտիգենի (HBsAg) հակամարմինների որոշում 0,058 1 Հեպատիտ Բ վիրուսի ժխտում:
3) Առկա չէ Հեպատիտ Ց վիրուսի հակամարմինների որոշում 0,058 1 Հեպատիտ Ց վիրուսի ժխտում:
4) Առկա չէ Մարդու իմունային անբավարարության վիրուսի ՄԻԱՎ-1 M, G (IgM, IgG) դասերի հակամարմինների որոշում 0,0033 1 Մարդու իմունային անբավարարության վիրուսի ՄԻԱՎ-1 ժխտում:
5) Առկա չէ Արյան ընդհանուր հետազոտություն 0,56 1 Հոմեոստազի տարբեր խանգարումներ` պայմանավորված վիճակի ծանրությամբ:
6) Առկա չէ Արյան բիոքիմիական հետազոտություն 0,56 1 Լյարդի և երիկամների ֆունկցիայի գնահատում:
7) Առկա չէ Մեզի ընդհանուր հետազոտություն 0,56 1 Շեղումների հայտնաբերում:
  Գործիքային ախտորոշիչ հետազոտություններ
8) Առկա չէ Որովայնի խոռոչի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն (բարդության ժամանակ) 0,0013 1 Որովայնի խոռոչի օրգանների ընդհանուր վիճակի գնահատում:
9) Առկա չէ Կոնքի խոռոչի օրգանների համալիր ուլտրաձայնային հետազոտություն (ՈՒՁՀ) 0,00099 1 Կոնքի խոռոչի օրգանների ընդհանուր վիճակի գնահատում

 

6. Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը:

7. Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 4

 

 Հ/հ Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում Անվանում (ջեներիկ) Չափման միավոր Միջինա-ցված ցուցանիշ` տրամադրման հաճախականություն Միջին օրական չափաքանակ Բուժման կուրսի միջին չափաքանակ Օրերի քանակ
1) Երկաթի ֆումարատ, ֆոլաթթու 152,1 մգ+0,5 մգ Երկաթի ֆումարատ, ֆոլաթթու 152,1 մգ+0,5 մգ դեղապատիճներ 0,2 5 200 365
2) Քափուր, սալիցիլաթթու 7,5 գ/50 գ+3,75 գ/50 գ   Քափուր, սալիցիլաթթու 7,5 գ/50 գ+3,75 գ/50 գ քսուք 0,18 20 960 365
3) Փսորիազի բուժման այլ արդիական պատրաստուկներ - - - - - -
4) Բետամեթազոն (բետամեթազոնի վալերատ) նրբաքսուք արտաքին կիրառման 1 մգ/գ + կալցիպոտրիոլ Բետամեթազոն (բետամեթազոնի վալերատ) նրբաքսուք արտաքին կիրառման 1 մգ/գ + կալցիպոտրիոլ պարկուճ 0,27 10 710 365
5) Կալցիպոտրիոլ 0,005% Կալցիպոտրիոլ 0,005% պարկուճ 0,19 5 355 365
6) Կալցիպոտրիոլ 0,005% Կալցիպոտրիոլ 0,005% պարկուճ 0,27 10 710 365
7) Ացիտրետին 25 մգ Ացիտրետին 25 մգ դեղահատեր 0,051 30 8 160 365
8) Ացիտրետին 25 մգ Ացիտրետին 25 մգ դեղահատեր 0,042 25 1700 365
9) Միջին ակտիվությամբ գլյուկոկորտիկոիդներ (II խումբ) Ալկոմետազոն 0,05 նրբաքսուք 0.14 10 480  
10) Հիդրոկորտիզոն (հիդրոկորտիզոնի 17-բուտիրատ) նրբաքսուք արտաքին կիրառման 1 մգ/գ Հիդրոկորտիզոն (հիդրոկորտիզոնի 17-բուտիրատ) 1 մգ/գ նրբաքսուք 0,23 10 480 365
11) Տրիամցինոլոն 4 մգ Տրիամցինոլոն 4 մգ դեղահատեր 0,14 10 480 365
12) Բետամեթազոն (բետամեթազոնի վալերատ) 1 մգ/գ Բետամեթազոն (բետամեթազոնի վալերատ) 1 մգ/գ նրբաքսուք 0,091 3 144 365
13) Բետամեթազոն (բետամեթազոնի վալերատ) 1 մգ/գ Բետամեթազոն (բետամեթազոնի վալերատ) 1 մգ/գ նրբաքսուք 0,36 10 480 365
14) Մոմետազոն (մոմետազոնի ֆուրոատ) 1 մգ/գ Մոմետազոն (մոմետազոնի ֆուրոատ) 1 մգ/գ նրբաքսուք 0,18 5 240 365
15) Ֆլուոցինոլոնի ացետոնիդ 0,25 մգ/գ Ֆլուոցինոլոնի ացետոնիդ 0,25 մգ/գ քսուք 0,046 5 240 365
16) Կլոբետազոլ (կլոբետազոլի պրոպիոնատ) 0,5 մգ/գ Կլոբետազոլ (կլոբետազոլի պրոպիոնատ) 0,5 մգ/գ նրբաքսուք 0,18 5 170 365
17) Կլոբետազոլ (կլոբետազոլի պրոպիոնատ) 0,5 մգ/գ Կլոբետազոլ (կլոբետազոլի պրոպիոնատ) 0,5 մգ/գ նրբաքսուք 0,19 7.5 150 365
18) Բարձր ակտիվությամբ կորտիկոստերոիդներ` այլ դեղամիջոցների հետ համատեղ Բետամեթազոն (բետամեթազոնի վալերատ) 1 մգ/գ +սալիցիլաթթու նրբաքսուկ 0,44 20 960 365
19) - Բետամեթազոն (բետամեթազոնի վալերատ) 1 մգ/գ + սալիցիլաթթու նրբաքսուկ 0,37 6 288 365
20) Մոմետազոն ֆուրոատ, հեպարին սոդիում արտաքին կիրառման 100 մկգ/գ+60 ԱՄ/գ+ սալիցիլաթթու Մոմետազոն ֆուրոատ, հեպարին սոդիում արտաքին կիրառման 100 մկգ/գ+60 ԱՄ/գ+ սալիցիլաթթու նրբաքսուք 0,11 10 480 365
21) Ալ հակասեպտիկներ և ախտահանիչներ Նաֆտալանի յուղ շշիկ 0,11 20 960 365
22) Դեղորայք թարախաբշտիկների համակարգային բուժման համար, այլ Իխտամոլ 100 մգ/գ, 200 մգ/գ քսուք 0,036 5 170 365
23) Պիրիտիոն ցինկ Պիրիտիոն ցինկ պարկուճ 0,22 10 710 365
24) Պիրիտիոն ցինկ Պիրիտիոն ցինկ պարկուճ 0,15 10 710 365
25) Պիրիտիոն ցինկ Պիրիտիոն ցինկ պարկուճ 0,19 7.5 255 365
26) Մետոտրեքսատ (մետոտրեքսատ նատրիում) լիոֆիլիզատ ներարկման լուծույթի 50 մգ Մետոտրեքսատ (մետոտրեքսատ նատրիում) լիոֆիլիզատ ներարկման լուծույթի 50 մգ սրվակ 0,2 15 600 365
27) Ապրեմիլաստ 20 մգ, 30 մգ Ապրեմիլաստ 20 մգ, 30 մգ դեղահատ 0,00068 10 10 365
28) Ապրեմիլաստ 20 մգ,30 մգ Ապրեմիլաստ 20 մգ,30 մգ դեղահատ 0,00068 20 20 365
29) Ապրեմիլաստ 20 մգ, 30 մգ Ապրեմիլաստ 20 մգ, 30 մգ դեղահատ 0,00068 30 30 365
30) Ապրեմիլաստ 20 մգ, 30 մգ Ապրեմիլաստ 20 մգ, 30 մգ դեղահատ 0,00068 60 21 600 365
31) Ապրեմիլաստ 20 մգ, 30 մգ Ապրեմիլաստ 20 մգ, 30 մգ դեղահատ 0,0098 60 21 900 365
32) Ապրեմիլաստ 20 մգ, 30 մգ Ապրեմիլաստ 20 մգ, 30 մգ դեղահատ 0,00068 40 40 365
33) Ապրեմիլաստ 20 մգ, 30 մգ Ապրեմիլաստ 20 մգ, 30 մգ դեղահատ 0,00068 50 50 365
34) Ապրեմիլաստ 20մգ,30մգ Ապրեմիլաստ 20մգ,30մգ դեղահատ 0,00062 20 7 300 365
35) Ադալիմումաբ լուծույթի ե/մ 40 մգ/0,4 մլ Ադալիմումաբ լուծույթի ե/մ 40 մգ/0,4 մլ Նախալցված ներարկիչ 0,0013 40 1040 365
36) Ադալիմումաբ լուծույթի ե/մ 40 մգ/0,4 մլ Ադալիմումաբ լուծույթի ե/մ 40 մգ/0,4 մլ Նախալցված ներարկիչ 0,0005 80 80 365
37) Ինֆլիքսիմաբ դեղափոշի լիոֆիլացված կաթիլաներարկման լուծույթի խտանյութի 100 մգ Ինֆլիքսիմաբ դեղափոշի լիոֆիլացված կաթիլաներարկման լուծույթի խտանյութի 100 մգ սրվակ 0,0019 350 2 100 365
38) ՑԵռտոլիզումաբ լուծույթ ե/մ 40 մգ/0,4 մլ ՑԵռտոլիզումաբ լուծույթ ե/մ 40 մգ/0,4 մլ Նախալցված ներարկիչ 0,000038 200 5000 365
39) ՑԵռտոլիզումաբ լուծույթ ե/մ 40 մգ/0,4 մլ ՑԵռտոլիզումաբ լուծույթ ե/մ 40 մգ/0,4 մլ Նախալցված ներարկիչ 0,000015 400 11 200 365
40) Էտաներցեպտ լուծույթ ե/մ 50 մգ/մլ Էտաներցեպտ լուծույթ ե/մ 50 մգ/մլ Նախալցված ներարկիչ 0,000047 25 2600 365
41) Էտաներցեպտ լուծույթ ե/մ 50 մգ/մլ Էտաներցեպտ լուծույթ ե/մ 50 մգ/մլ Նախալցված ներարկիչ 0,00042 50 2900 365
42) Օկոլիզումաբ լուծույթ ե/մ 160/1 մլ Օկոլիզումաբ լուծույթ ե/մ 160/1 մլ սրվակ 0,0017 100 700 365
43) Իքսեկիզումաբ 160 մգ/1 մլ Իքսեկիզումաբ լուծույթ ե/մ 160 մգ/1 մլ սրվակ 0,0018 80 1 120 365
44) Իքսեկիզումաբ 160 մգ/1 մլ Իքսեկիզումաբ լուծույթ ե/մ 160 մգ/1 մլ սրվակ 0,00073 160 160 365
45) Նետակիմաբ լուծույթ ե/մ 60 մգ/1 մլ Նետակիմաբ լուծույթ ե/մ 60 մգ/1 մլ սրվակ 0,0029 120 1560 365
46) - Սեկուկինումաբլիոֆիլիզատ ենթամաշկային ներարկման լուծույթի 150 մգ սրվակ 0,0022 300 3 900 365
47) - ՈՒստեքինումաբ լուծույթ ինֆուզիայի համր 5 մգ/1 մլ սրվակ 0,0011 45 180 365
48) -- ՈՒստեքինումաբ լուծույթ ինֆուզիայի համր 5 մգ/1 մլ սրվակ 0,00014 90 450 365
49) Կալցինևրինի ինհիբիտր - մգ 0,1 300 81 600 365

 

8. Սույն հավելվածի Ձև 4-ում սահմանված`

1) Նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ,

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը:

9. Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5-ում (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 5

 

Հ/հ Բժշկական ծառայության տեսակը Տրամադրման քանակը
ԱԲ Բ
1) Մաշկի ուլտրամանուշակագույն ճառագայթում 1 0,3
2) Մաշկի ուլտրամանուշակագույն ճառագայթում. Տեղական PUVA վաննաներ 1 0,3
3) Մաշկի ուլտրամանուշակագույն ճառագայթում. Ընդհանուր նեղ շերտի միջին ալիքային ուլտրամանուշակագույն թերապիա 1 0,3
4) Մաշկի ուլտրամանուշակագույն ճառագայթում. Ֆոտոքիմիոթերապիա ֆոտոզգայունացուցիչների ներքին կիրառմամբ (PUVA) 1 0,5
5) Մաշկի ուլտրամանուշակագույն ճառագայթում. Ֆոտոքիմիոթերապիա ֆոտոզգայունացուցիչների արտաքին օգտագործմամբ 1 0,3
6) Մաշկի ուլտրամանուշակագույն ճառագայթում. Ընդհանուր PUVA լոգարաններ 1 0,3
7) Մաշկի ուլտրամանուշակագույն ճառագայթում. Ընտրովի ֆոտոթերապիա (լայնաշերտ ուլտրամանուշակագույն թերապիա) 1 0,3
8) Մաշկի ուլտրամանուշակագույն ճառագայթում. Տեղական նեղ շերտի միջին ալիքային ուլտրամանուշակագույն թերապիա 1 0,3

 

10. Սույն հավելվածի Ձև 5-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը:

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. https://www.uptodate.com/contents/treatment-of-psoriasis-in-adults?search=psoriasis&source=search_result&selectedTitle=1~150&usage_type=default&display_rank=1

 

Պաշտոնական հրապարակման օրը` 12 ապրիլի 2024 թվական:

 

 

pin
Առողջապահության նախարարություն
02.04.2024
N 101-Ն
Հրաման