Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՄԲԻՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

«20» հունիսի 1996 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 հունիսի 1996 թ. թիվ 184

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՄԲԻՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի ռազմական պատրաստության որակի բարձրացման խնդիրները, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում  է.

i

1. Լուծարել Երևանի պետական համալսարանի, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի, Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի ռազմական ամբիոնները 1996/97 ուսումնական տարվանից:

(1-ին կետը փոփ. 25.03.10 թիվ 306-Ն որոշում)

i

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը` 1996/97 ուսումնական տարվանից դադարեցնել Գյումրիի Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի նախազորակոչային և ֆիզիկական պատրաստության ֆակուլտետ ուսանողների ընդունելությունը:

(2-րդ կետն ուժը կորցրել է 02.03.98 թիվ 127 որոշում)

3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարությանը`

ա) մեկամսյա ժամկետում Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռազմական ամբիոնների գույքը, այդ թվում` ուսումնական և նյութատեխնիկական միջոցները, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռազմական ամբիոնի շենքն իր տարածքով հանձնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տնօրինությանը.

բ) ռազմական ամբիոններում երկու և ավելի քննաշրջան պահեստազորի սպաների ծրագրով ռազմական պատրաստություն անցած ուսանողներին տալ տեղեկանք համապատասխան մասնագիտությամբ և ժամաքանակով պատրաստություն անցնելու մասին:

4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` մեկամսյա ժամկետում ընդհանուր պետական պատվերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համար անհրաժեշտ մասնագիտությունների գծով Հայաստանի Հանրապետության բուհերին իջեցվող պետական պատվերի կարգի մասին:

5. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը`

ա) լուծել սույն որոշման 1-ին կետում նշված բուհերի ռազմական ամբիոնների դասախոսական կազմի` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում ծառայության (աշխատանքի) տեղավորման հարցը.

բ) ուսանողների ռազմական պատրաստություն անցնելու հանգամանքը հաշվի առնել նրանց ժամկետային ծառայության ժամանակ` սպայական կոչում շնորհելու դեպքում:

i

6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի մայիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների` պահեստազորի սպաների ծրագրով ռազմական պատրաստության հիմնադրույթները և այդ բուհերի ցանկը հաստատելու մասին» թիվ 232 որոշման 1-ին կետը (բացառությամբ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և Գյումրիի Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի մասերի):

/6-րդ կետը խմբ. 15.12.97 թիվ 580 որոշում/

7. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության վրա:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հունիսի 20-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.06.1996
N 184
Որոշում