Սեղմել Esc փակելու համար:
ԴԵՂԵՐԻՑ ԱՌԱՋԱՑԱԾ ԿԱՏԱՐԱԿՏՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԴԵՂԵՐԻՑ ԱՌԱՋԱՑԱԾ ԿԱՏԱՐԱԿՏՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

27.04.2024 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
 

12 ապրիլ 2024 թվականի N 110-Ն
 

ԴԵՂԵՐԻՑ ԱՌԱՋԱՑԱԾ ԿԱՏԱՐԱԿՏՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել դեղերից առաջացած կատարակտով պացիենտի վարման գործելակարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 Ա. Ավանեսյան

 

Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
12 ապրիլ 2024 թվականի
N 110-Ն հրամանի
 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ԴԵՂԵՐԻՑ ԱՌԱՋԱՑԱԾ ԿԱՏԱՐԱԿՏՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ վերանայման դասակարգչի.

 

Հ/Հ Կոդը Անվանում
1) H26 Այլ կատարակտ
2) H26.3 Կատարակտ` առաջացած դեղերից

 

2. Նոզոլոգիաների խումբը կիրառելի է` ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի.

 

Ձև 1

 

1) Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) Դեռահաս, մեծահասակ
2) Սեռ (արական, իգական) Արական, իգական
3) Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) ԱԲ, Բ
4) Հիվանդության փուլը (նկարագրել) ա. սկսվող,
բ. ոչ հասուն,
գ. հասուն,
դ. գերհասուն,
ե. ըստ տեղակայման` առավելապես հետին սուբկապսուլյար:
5) Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) Ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում
6) Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) Պլանային
7) Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) Ակնաբույժ
8) Գանգատներ Տեսողության սրության իջեցում, մշուշոտ տեսողություն, առարկայական տեսողության բացակայություն
9) Անամնեզ Անամնեզում դեղերի օգտագործումը (կորտիկոստերոիդներ, ֆենոթիազիդներ, միոտիկներ, ամիոդարոն, ստատիններ, տամոքսիֆեն)
10) Զննման արդյունք/Ցուցում Տեսողության սրության ստուգում(պղտոր տեսողություն, տեսողության սրության իջեցում, առարկայական տեսողության բացակայություն, լուսազգացում) ներակնային ճնշման չափում (նորմայի սահմաններում/կամ բարձր), բիոմիկրոսկոպիա լայն բբի պայմաններում (առաջային հատվածներ` նորմա, բեկող միջավայրեր` ոսպնյակում պղտորումներ), ավտոռեֆրակտոմետրիա տոպոգրաֆիա, բիոմետրիա (A-scan`օպտիկական ուլտրաձայնային), սոնոգրաֆիա b-scan (ապակենման մարմնի դեստրուկցիա, ցանցենի` նորմայի սահմաններում կամ փոփոխված) ներակնային արհեստական ոսպնյակի հաշվարկ
11) Հոսպիտալացման Ցուցում Կիրառելի չէ

 

3. Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 2

 

Հ/հ Խորհրդատվության տեսակը Տրամադրման
քանակը
ԱԲ Բ
1) Ակնաբույժ 1 1

 

4. Սույն հավելվածի Ձև 2-ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը:

5. Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են` ըստ Ձև 3-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 3

 

  Լաբորատոր հետազոտություններ
Հ/Հ Կոդը Անվանումը Տրամադրման քանակը Արդյունք
ԱԲ Բ
1) Կիրառելի չէ - - -
Գործիքային հետազոտություններ
2) Առկա չէ Ավտոռեֆրակտոմետրիա 1 1  ±0.5 >
3) Առկա չէ Բիոմիկրոսկոպիա 1 1 Բեկող միջավայրերը` ոսպնյակում պղտորումներ
4) Առկա չէ Օֆթալմոսկոպիա 1 1 Ցանցենի` նորմա կամ տարիքային փոփոխություններ, ուղեկցող հիվանդությունների առկայության դեպքում հնարավոր փոփոխություններ
5) Առկա չէ Օպտիկական կոհերենտ տոմոգրաֆիա 0,5 0,5 Ուղեկցող հիվանդությունների դեպքում համապատասխան փոփոխություններ
6) Առկա չէ Տոնոմետրիա 1 1  9-24 կամ բարձր
7) Առկա չէ Պախիմետրիա 1 1  514- 560
8) Առկա չէ Առաջահետին առանցքի երկարության որոշում 1 1  23,5>
9) Առկա չէ Սոնոգրաֆիա` B-scan 0,75 1 Ակնահատակի վիզուալիզացիայի բացակայության ժամանակ հնարավոր խնդիրների բացահայտում, օրինակ` հետին հիալոիդային թաղանթի շերտազատում, ցանցենու շերտազատում

 

6. Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը:

7. Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 4

 

Հ/հ Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում Անվանում (ջեներիկ) Չափման միավոր Միջինացված ցուցանիշ` տրամադրման հաճախա-կանություն Միջին օրական չափաքանակ Բուժման կուրսի միջին չափաքանակ Օրերի քանակ
1) Կիրառելի չէ - - - - - -

 

 

8. Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5-ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 5

 

Հ/հ Բժշկական ծառայության տեսակը Տրամադրման քանակը
ԱԲ Բ
1) Կատարակտի ֆակոէմուլսիֆիկացիա ներակնային արհեստական ոսպնյակի իմպլանտացիայով 1 0.75
2) Կատարակտի էքստրակապսուլյար էքստրակցիա ներակնային արհեստական ոսպնյակի իմպլանտացիայով 0,25 0,5
3) Պարս պլանա վիտրէկտոմիա 0 0.25

 

9. Սույն հավելվածի Ձև 5-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը:

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. www.aao.org

 

Պաշտոնական հրապարակման օրը` 17 ապրիլի 2024 թվական:

 

 

pin
Առողջապահության նախարարություն
12.04.2024
N 110-Ն
Հրաման