Սեղմել Esc փակելու համար:
ՈՒՂՂԱՀԱՅԱՑ ՇԼՈՒԹՅՈՒՆՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՈՒՂՂԱՀԱՅԱՑ ՇԼՈՒԹՅՈՒՆՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

15.06.2024 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

21 մայիսի 2024 թվականի N 166-Ն

 

ՈՒՂՂԱՀԱՅԱՑ ՇԼՈՒԹՅՈՒՆՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել ուղղահայաց շլությունով պացիենտի վարման գործելակարգը` համաձայն hավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Ա. Ավանեսյան

 

Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
21 մայիսի 2024 թվականի
N 166-Ն հրամանի
 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ՈՒՂՂԱՀԱՅԱՑ ՇԼՈՒԹՅՈՒՆՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի.

 

Հ/Հ Կոդը Անվանում
1) H50 Պարալիտիկ շլության այլ ձևեր
2) H50.2 Ուղղահայաց շլություն

 

 

2. Նոզոլոգիաների խումբը կիրառելի է` ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի.

 

Ձև 1

 

1) Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) Նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ
2) Սեռ (արական, իգական) Արական, իգական
3) Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) ԱԲ, Բ
4) Հիվանդության փուլը (նկարագրել) Կիրառելի չէ
5) Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում
6) Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) Պլանային
7) Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) Ակնաբույժ, նյարդաբան
8) Գանգատներ Մշտական կամ ոչ մշտական աչքի շեղվածություն, տեսողության վատացում` հաճախ շլող աչքի, կարող է դիտվել երկտեսություն, գլխի հարկադրական դիրք, գլխացավ, գլխապտույտ:
9) Անամնեզ Շլության առաջացման սկիզբը (ժամկետը), դրան նախորդող երևույթները, բնույթը (մշտական կամ անցողիկ), ասթենոպիկ (տեսողական հոգնածության) գանգատները (գլխացավեր, այրոց աչքերում, արցունքահոսություն, երկտեսություն), գլխի հարկադրական դիրքը, ուղեկցող սոմատիկ խնդիրները կամ կրած վնասվածքները:
10) Զննման արդյունք/Ցուցում Վիզոմետրիա, բիոմիկրոսկոպիա, օֆթալմոսկոպիա, դևիոմետրիա` մոտիկի և հեռվի, ակնաշարժումների ստուգում հայացքի 9 ուղղություններով, տեսողության բնույթի ստուգում, ստերեոփսիսի որոշում, Ֆուզիայի որոշում, ցիկլոպլեգիա, դինամիկ և ստատիկ ռեֆրակցիայի որոշում:
11) Հոսպիտալացման Ցուցում Վիրահատական բուժում

 

3. Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 2

 

Հ/հ Խորհրդատվության տեսակը Տրամադրման քանակը
ԱԲ Բ
1) Ակնաբույժ 1 1

 

4. Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը:

5. Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են` ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 3

 

  Լաբորատոր հետազոտություններ
Հ/Հ Կոդը Անվանումը Տրամադրման քանակը Արդյունք
ԱԲ Բ
1) Առկա չէ Արյան ընդհանուր հետազոտություն` լեյկոֆորմուլայով 1 1 Շեղումների հայտնաբերում
2) Առկա չէ Արյան բիոքիմիական հետազոտություն 1 1 Շեղումների հայտնաբերում
3) Առկա չէ Արյան շճաբանական հետազոտություն 1 1 Հակամարմինների հայտնաբերում
4) Առկա չէ Կոագուլոգրամմա 1 1 Արյան մակարդելիության փոփոխություն
5) Առկա չէ Իմունաբանական հետազոտություններ` վարակիչ հիվանդությունների ախտորոշման նպատակով 1 1 Վարակիչ հիվանդությունների հայտնաբերում կամ ժխտում
Գործիքային հետազոտություններ
6) Առկա չէ Էլեկտրասրտագրություն 1 1 Ախտաբանական փոփոխությունների հայտնաբերում (ռիթմի խանգարումներ կամ սրտամկանի սնուցման խանգարման նշաններ)
7) Առկա չէ Կրծքավանդակի ռենտգենաբանական հետազոտություն 1 1 Կրծքավանդակի օրգանների ախտաբանական փոփոխություններ
8) Առկա չէ Վիզոմետրիա 1 1 Տեսողության սրության որոշում
9) Առկա չէ Դևիոմետրիա 1 1  1 կամ 2 ակնագնդերի շեղում դեպի քիթը (ըստ Հիրշբերգի 0-60օ, ըստ պրիզմատիկ դիոպտրիաների (ՊԴ)` 0 -90)
10) Առկա չէ Ավտոռեֆրակտոմետրիա / սկիասկոպիա 1 1 Էմետրոպիա > + - 0,5 D
11) Առկա չէ Բիոմիկրոսկոպիա 1 1

ա. աչքի հավելյալ ապարատը` նորմա կամ նորմայից շեղում,

բ. բեկող միջավայրերը` նորմա կամ նորմայից շեղում,

գ. եղջերաթաղանթը` թափանցիկ կամ պղտոր,

դ. առաջային խցիկը` նորմա կամ նորմայից շեղում,

ե. ոսպնյակը` թափանցիկ կամ պղտոր,

զ. ապակենման մարմինը` նորմա կամ նորմայից շեղում

12) Առկա չէ Օֆթալմոսկոպիա 1 1 Ակնահատակի վիճակի գնահատում
13) Առկա չէ Worth’s /Ֆրիդմանի գունաթեստ 0,5 0,5 Բինօկուլյար, մոնօկուլյար կամ միաժամանակյա տեսողության բնույթ
14) Առկա չէ Ստերեոսկոպիկ տեսողության որոշում 0,5 0,5 Առկայություն կամ բացակայություն

 

6. Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը: 

7. Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 4

 

Հ Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում Անվանում (ջեներիկ) Չափման միավոր Միջինացված ցուցանիշ` տրամադրման հաճախա-կանություն Միջին օրական չափա-քանակ Բուժման կուրսի միջին չափա-քանակ Օրերի քանակ
1) Ցիկլոպենտոլատ (ցիկլոպենտոլատի հիդրոքլորիդ) ակնակաթիլներ 10մգ/մլ Ցիկլոպենտոլատ (ցիկլոպենտոլատի հիդրոքլորիդ) ակնակաթիլներ 10մգ/մլ սրվակ-կաթոցիկ 1 կաթիլից 2-3 անգամ (կաթեցվում է միայն հետազոտման նպատակով) Կիրառելի չէ Կիրառելի չէ Կիրառելի չէ
2) Տոբրամիցին (տոբրամիցինի սուլֆատ) ակնակաթիլներ (լուծույթ) 3մգ/մլ Լևոֆլօքսացին (լևոֆլօքսացինի հեմիհիդրատ)ակնակաթիլներ 5մգ/մլ Տոբրամիցին (տոբրամիցինի սուլֆատ) ակնակաթիլներ (լուծույթ) 3մգ/մլ Լևոֆլօքսացին (լևոֆլօքսացինի հեմիհիդրատ)ակնակաթիլներ 5մգ/մլ ակնակա-թիլներ ակնակա-թիլներ 1 կաթիլից 2 ժամը մեկ Օրը 8 անգամ (1 շաբաթ) Օրը 6 անգամ (1շաբաթ) Օրը 4 անգամ (1 շաբաթ) 3 շաբաթ 21 օր
3) Դեքսամեթազոն (դեքսամեթազոն նատրիումի ֆոսֆատ) ակնակաթիլներ 1մգ/մլ Դեքսամեթազոն (դեքսամեթազոն նատրիումի ֆոսֆատ) ակնակաթիլներ 1մգ/մլ շշիկ-կաթոցիկ 1 կաթիլից 2 ժամը մեկ Օրը 8 անգամ 1 շաբաթ Օրը 6 անգամ 1 շաբաթ Օրը 4 անգամ 1 շաբաթ Օրը 2 անգամ 1 շաբաթ 4 շաբաթ 28 օր
4) Լուբրիկանտ Լուբրիկանտ շշիկ-կաթոցիկ 1 կաթիլից 2 ժամը մեկ Օրը 8 անգամ 1 շաբաթ Օրը 4 անգամ 1 ամիս 5 շաբաթ 35-40 օր
5) Տոբրամիցին, դեքսամեթազոն ակնաքսուք 3մգ/գ+1մգ/գ Տոբրամիցին, դեքսամեթազոն ակնաքսուք 3մգ/գ+1մգ/գ  պարկուճ Օրը 1 -2 անգամ Օրը 2 անգամ 1 շաբաթ Օրը 1 անգամ 1 շաբաթ 2 շաբաթ 14 օր

 

8. Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`

1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ,

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը:

9. Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 5

 

Հ/հ Բժշկական ծառայության տեսակը Տրամադրման քանակը
ԱԲ Բ
1) Ամետրոպիայի օպտիկական շտկում (ակնոցային կամ կոնտակտային կորեկցիա) 1 1
2) Օկլյուզիա 0,5 1
3) Լավ տեսնող աչքի պենալիզացիա 0,25 0,5
4) Ապարատային բուժում (պլեոպտիկ և օրթոպտոդիպլոպտիկ բուժում) 0,5 0,5
5) Վիրահատական բուժում 0,5 0,5
6) Բոտուլինոտոքսինի կիրառում 0,25 0,25

 

10. Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը:

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. https://aapos.org/glossary/esotropia

2. https://www.ncbi.nlm.nih.gov/

3. https://eyewiki.org/Esotropia

4. Հիմնական և կլինիկական գիտական դասընթաց, բաժին 06: Մանկական ակնաբուժություն և շլություն 2023-2024/Basic And Clinical Science Course, Section 06: Pediatric Ophthalmology And Strabismus 2023-2024

 

Պաշտոնական հրապարակման օրը` 5 հունիսի 2024 թվական:

 

 

pin
Առողջապահության նախարարություն
21.05.2024
N 166-Ն
Հրաման