12.06.2024 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2024 թվականի հունիսի 12-ին
«ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ռազմական ոստիկանության մասին» 2006 թվականի դեկտեմբերի 21-ի ՀՕ-13-Ն օրենքի 20-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
«4. Ռազմական ոստիկանության ծառայողին արգելվում է մասնակցել «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքով նախատեսված խաղային գործունեության շրջանակում կազմակերպվող խաղերին, բացառությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակներում մասնակցության դեպքերի.»:
i
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքն ամբողջությամբ գործողության մեջ դրվելու օրվանից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2024 թ. հունիսի 26 Երևան ՀՕ-284-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 28 հունիսի 2024 թվական: