12.06.2024 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2024 թվականի հունիսի 12-ին
«ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» 2008 թվականի մայիսի 26-ի ՀՕ-80-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի «ժթ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ժթ) շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի, բուքմեյքերային գործունեության միջոցով կազմակերպվող խաղերի կազմակերպիչները,»:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածում`
1) 3-րդ մասի 2-րդ կետի «խաղատների, շահումով խաղերի, ներառյալ` ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի կազմակերպիչների» բառերը փոխարինել «շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի, բուքմեյքերային գործունեության միջոցով կազմակերպվող խաղերի կազմակերպիչների» բառերով.
2) 4-րդ մասի 2-րդ կետի «խաղատների, շահումով խաղերի, ներառյալ` ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի կազմակերպիչների» բառերը փոխարինել «շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի, բուքմեյքերային գործունեության միջոցով կազմակերպվող խաղերի կազմակերպիչների» բառերով.
3) 4-րդ մասի 2-րդ կետի «բ» ենթակետը «խաղադրույքների» բառից հետո լրացնել «(մասնակցության վճարի)» բառերով:
Հոդված 3. Օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի «խաղատների, շահումով խաղերի, ներառյալ` ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի կազմակերպիչները» բառերը փոխարինել «շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի, բուքմեյքերային գործունեության միջոցով կազմակերպվող խաղերի և շահումով այլ խաղերի կազմակերպիչները» բառերով:
i
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքն ամբողջությամբ գործողության մեջ դրվելու օրվանից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2024 թ. հունիսի 26 Երևան ՀՕ-264-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 28 հունիսի 2024 թվական: