12.06.2024 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2024 թվականի հունիսի 12-ին
«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Գովազդի մասին» 1996 թվականի ապրիլի 30-ի ՀՕ-55 օրենքի 15-րդ հոդվածում`
1) 10-րդ մասի երրորդ պարբերության «Տոտալիզատորներ, շահումով խաղեր, ինտերնետ շահումով խաղեր կամ խաղատներ» բառերը փոխարինել «Բուքմեյքերային գործունեություն, շահումով խաղեր, ինտերնետ շահումով խաղեր» բառերով.
2) 10-րդ մասի չորրորդ պարբերությունից, 11-րդ, 11.1-ին, 11.2-րդ մասերից հանել «կամ խաղատան» բառերը.
3) 11.3-րդ մասից հանել «, խաղատների» բառը.
4) 12-րդ մասից հանել «խաղատան,» բառը.
5) 12.1-ին մասի «ոչ խաղարկությունով վիճակախաղի» բառերը փոխարինել «առանց խաղարկության վիճակախաղի» բառերով, իսկ «տոտալիզատորների,» բառը` «բուքմեյքերային գործունեության,» բառերով.
6) 15-րդ մասի «խաղատան կամ խաղասրահի կամ վիճակախաղի (այդ թվում` տոտալիզատորի)» բառերը փոխարինել «վիճակախաղի (այդ թվում` բուքմեյքերային գործունեության)» բառերով, իսկ «խաղատների կամ շահումով խաղերի կամ ինտերնետ շահումով խաղերի կամ տոտալիզատորի» բառերը` «շահումով խաղերի կամ ինտերնետ շահումով խաղերի կամ բուքմեյքերային գործունեության» բառերով:
i
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքն ամբողջությամբ գործողության մեջ դրվելու օրվանից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2024 թ. հունիսի 26 Երևան ՀՕ-265-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 28 հունիսի 2024 թվական: