12.06.2024 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2024 թվականի հունիսի 12-ին
«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Լիցենզավորման մասին» 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի «15. ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ, ՇԱՀՈՒՄՆԵՐՈՎ ԽԱՂԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
|
«15. ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ |
|
|
|
|
|
|
|
|
1. |
Վիճակախաղերի գործունեության կազմակերպում |
ԿՄ |
|
- |
|
- |
|
Հ |
|
2. |
Բուքմեյքերային գործունեության կազմակերպում |
ԿՄ |
|
|
|
|
|
Հ |
Վ |
3. |
Շահումով խաղերի գործունեության կազմակերպում |
ԿՄ |
|
|
|
|
|
Հ |
Վ |
4. |
Ինտերնետ շահումով խաղերի գործունեության կազմակերպում |
ԿՄ |
|
|
|
|
|
Հ |
Վ»: |
Հոդված 2. |
Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ |
i
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքն ամբողջությամբ գործողության մեջ դրվելու օրվանից:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեցամսյա ժամկետում, մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը տրամադրված լիցենզիաները ենթակա են համապատասխանեցման և վերաձևակերպման սույն օրենքով նախատեսված գործունեության տեսակներին:
3. Սույն հոդվածում նշված ժամկետում լիցենզիաների վերաձևակերպման դեպքում «Պետական տուրքի մասին» օրենքով լիցենզիայի վերաձևակերպման համար սահմանված պետական տուրքը չի գանձվում: Սույն հոդվածի 2-րդ մասում նշված ժամկետում լիցենզիաները չվերաձևակերպվելու դեպքում լիցենզիաների գործողությունը դադարեցվում է:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2024 թ. հունիսի 26 Երևան ՀՕ-267-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 28 հունիսի 2024 թվական: