Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱ ...

 

28.03.2025 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2024 թվականի հունիսի 12-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 4-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 80-րդ կետով.

«80) խոշոր շահում` «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքով սահմանված` միանվագ 5 միլիոն դրամ կամ ավելի չափով ստացվող շահում:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասում`

1)  29-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

2) 30-րդ կետի «շահումով խաղերի (այդ թվում` ինտերնետ շահումով խաղերի), տոտալիզատորի և ինտերնետ տոտալիզատորի կազմակերպումը» բառերը փոխարինել «շահումով խաղի, ինտերնետ շահումով խաղի և բուքմեյքերային գործունեության կազմակերպումը» բառերով:

 

Հոդված 3. Օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ և 4-րդ կետերով.

«3) խաղային հաշվի միջոցով ստացվող շահումից (բացառությամբ խոշոր շահումից, գովազդային վիճակախաղից ստացվող շահումից, ինչպես նաև «Լիցենզավորման մասին» օրենքի համաձայն խաղային գործունեության կազմակերպման լիցենզիա չունեցող անձից ստացվող շահումից) եկամուտը հաշվարկվում է որպես հաշվետու տարվա ընթացքում ստացված շահումների (բացառությամբ խոշոր շահման) և կատարված խաղադրույքների կամ մասնակցության վճարների (բացառությամբ խոշոր շահման հետ անմիջականորեն կապված խաղադրույքի կամ մասնակցության վճարի) դրական տարբերություն.

4) խաղային հաշվի միջոցով ստացվող խոշոր շահումից եկամուտը հաշվարկվում է որպես խոշոր շահման և անմիջականորեն դրա ստացման հետ կապված խաղադրույքի կամ մասնակցության վճարի դրական տարբերություն:»:

 

Հոդված 4. Օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետից հանել «, խաղարկությունով, ոչ խաղարկությունով և համակցված վիճակախաղերի, ինչպես նաև տոտալիզատորի մասնակիցների դրամական և իրային շահումները կամ խաղատներում, շահումով խաղերում և (կամ) ինտերնետ շահումով խաղերում ստացված շահումները» բառերը:

 

Հոդված 5. Օրենսգրքի 150-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «2-15-րդ մասերով» բառերը փոխարինել «2-18-րդ մասերով» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 16-18-րդ մասերով.

«16. «Լիցենզավորման մասին» օրենքի համաձայն խաղային գործունեության կազմակերպման լիցենզիա ունեցող անձից ստացված շահումների (բացառությամբ սույն հոդվածի 17-րդ մասով սահմանված դեպքերի) մասով եկամտային հարկը հաշվարկվում է հինգ տոկոս դրույքաչափով:

17. Հարկային գործակալից ստացված խոշոր շահումների մասով եկամտային հարկը հաշվարկվում է 10 տոկոս դրույքաչափով:

18. Սույն հոդվածի 16-րդ և 17-րդ մասերով սահմանված դեպքերից տարբերվող դեպքերում ստացվող շահումների մասով եկամտային հարկը հաշվարկվում է 20 տոկոս դրույքաչափով:»:

 

Հոդված 6. Օրենսգրքի 153-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4) ֆիզիկական անձանց վճարվող եկամուտները վերաբերում են շահումներին, բացառությամբ խոշոր շահումների և գովազդային վիճակախաղից ստացվող շահումների:»:

 

Հոդված 7. Օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետում «խաղատների, շահումով խաղերի, տոտալիզատորի և ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման գործունեություն իրականացնողները» բառերը փոխարինել «շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, բուքմեյքերային գործունեության կազմակերպիչները, խաղային ոլորտի կարգավորման օպերատորը» բառերով:

 

Հոդված 8. Օրենսգրքի 267-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետում «խաղատների, շահումով խաղերի կամ վիճակախաղերի կազմակերպման գործունեություն իրականացնողները» բառերը փոխարինել «շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, բուքմեյքերային գործունեության կամ վիճակա¬խաղերի կազմակերպիչները, խաղային ոլորտի կարգավորման օպերատորը» բառերով:

 

Հոդված 9. Օրենսգրքի 380-րդ հոդվածի 3-րդ մասի 7-րդ կետում «խաղատների և (կամ) շահումով խաղերի» բառերը փոխարինել «շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և բուքմեյքերային գործունեության» բառերով:

(9-րդ հոդ. փոփ. 06.03.25 ՀՕ-51-Ն օրենք)

 

i

Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքն ամբողջությամբ գործողության մեջ դրվելու օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2024 թ. հունիսի 26
Երևան
ՀՕ-269-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 28 հունիսի 2024 թվական:

 

 

pin
ՀՀ 12.06.2024
N ՀՕ-269-Ն օրենք