13.07.2024 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
26 հունիսի 2024 թվականի N 199-Ն
ԲԱՐԱԿ ԱՂԻՔԻ ՉԱՐՈՐԱԿ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
Հրամայում եմ
1. Հաստատել բարակ աղիքի չարորակ նորագոյացություններով պացիենտի վարման գործելակարգը` համաձայն hավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ա. Ավանեսյան
Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
26 հունիսի 2024 թվականի
N 199-Ն հրամանի
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ԲԱՐԱԿ ԱՂԻՔԻ ՉԱՐՈՐԱԿ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի.
Հ/Հ |
Կոդը |
Անվանում |
1) |
C17 |
Բարակ աղիքի չարորակ նորագոյացություններ |
2) |
C17.0 |
12-մատնյա աղիքի |
3) |
C17.1 |
Աղիճ աղիքի |
4) |
C17.2 |
Զստաղիքի Բացառությամբ` իլեոցեկալ փականը (C18.0) |
5) |
C17.3 |
Մեկելյի դիվերտիկուլի (գրպանիկի) |
6) |
C17.8 |
Բարակ աղիքի ախտահարումներ, որոնք դուրս են եկել վերը նշված մեկ և ավելի տեղակայումների սահմաններից |
7) |
C17.9 |
Բարակ աղիքի` չճշտված տեղակայմամբ չարորակ նորագոյացություններ |
2. Նոզոլոգիաների խումբը կիրառելի է` ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի.
Ձև 1
1) |
Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) |
Մեծահասակ, երեխա, դեռահաս |
2) |
Սեռ (արական, իգական) |
Արական, իգական |
3) |
Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) |
ԱԲ, Բ |
4) |
Հիվանդության փուլը (նկարագրել) |
Т-առաջնային ուռուցք Tx — Առաջնային ուռուցքի մասին չկա տեղեկություն T0 — Առաջնային ուռուցքի մասին ապացույցներ չկան Tis — Ուռուցք տեղում T1 — Ուռուցքը ներաճում է սուբմուկոզ շերտ T2 — Ուռուցքը ներաճում է աղու պատի մկանային շերտ T3 — Ուռուցքը ներաճում է աղու պատի շերտերով դեպի պերիէնտերիկ հյուսվածք T4 , T4a — Ուռուցքը ներաճում է աղիքի պատի սահմաններից դուրս ընդգրկելով շրջակա օրգանները
N-ռեգիոնար ավշային հանգույցներ Nx — Ռեգիոնար ավշային հանգույցները ընդգրկվածությունը հաստատված չէ N0 — Չկա ռեգիոնար ավշային հանգույցներում մետաստազ N1 — Մետաստազների առկայություն 1-2 ռեգիոնար ավշային հանգույցներում N2 — Մետաստազների առկայություն 3-ից ավել ավշային հանգույցներում
M —հեռավոր մետաստազներ MX — Մետաստազի մասին չկա տեղեկություն MO — Մետաստազ չկա M1 — Առկա է հեռավոր մետաստազ
Փուլեր |
Չափորոշիչ T |
Չափորոշիչ N |
Չափորոշիչ M |
0 |
Tis |
N0 |
М0 |
IA |
T1-2 |
N0 |
М0 |
IIA |
T3 |
N0 |
М0 |
IIB |
T4 |
N0 |
М0 |
IIIA |
Ցանկացած T |
N1 |
М0 |
IIIB |
Ցանկացած T |
N2 |
М0 |
IV |
Ցանկացած T |
Ցանկացած N |
M1 | |
5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) |
Բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում |
6) |
Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) |
Անհետաձգելի, շտապ, պլանային |
7) |
Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) |
Որովայնային /լապարոսկոպիկ/ ընդհանուր վիրաբույժ, բժիշկ–էնդոսկոպիստ, ճառագայթային ախտորոշման մասնագետ, ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի մասնագետ, քիմիաթերապևտ-ուռուցքաբան, ճառագայթային ուռուցքաբան, սրտաբան, անոթային վիրաբույժ, հոգեբույժ, նուտրիցիոլոգ, աղեստամոքսաբան, առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական հաստատության ուռուցքաբան |
8) |
Գանգատներ |
ա. առանց գանգատների, բ. գանգատների առկայությամբ` ցավեր որովայնի շրջանում, աղիների անկանոն աշխատանք, փորկապություն, կղանքի հետ արյունային կամ արյունալորձային արտադրություն, թուլություն, ախորժակի բացակայություն, սրտխառնոց, որովայնի չափերի մեծացում, փքվածություն, մկանային թուլություն, քաշի անկում, կախեքսիա |
9) |
Անամնեզ |
Կղանքի հետ արյունային արտադրություն, ցավեր որովայնի շրջանում, աղիների գործունեության դժվարացում |
10) |
Զննման արդյունք/Ցուցում |
Ծավալային գոյացության հայտնաբերում, մատնային զննում, որովայնի վիճակի գնահատում (փքված, լարված, հանգիստ և այլն), լաբորատոր կլինիկական և ռադիոլոգիական տվյալների հետ համադրում |
11) |
Հոսպիտալացման Ցուցում |
Պլանային վիրահատություն, պլանային քիմիաթերապիա, պլանային/շտապ ճառագայթային թերապիա, կյանքին վտանգ սպառնացող իրավիճակներում շտապ հոսպիտալացում վիրաբուժական կամ ինտենսիվ թերապիայի բաժանմունք |
3. Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).
Ձև 2
Հ/հ |
Խորհրդատվության տեսակը |
Տրամադրման քանակը |
ԱԲ |
Բ |
1) |
Տվյալ նոզոլոգիական խմբում խորհրդատվությունների քանակը, բնույթը և ընդգրկված մասնագետների քանակը դիտվում է յուրովի և կախված է տվյալ կլինիկական դեպքի առանձնահատկությունների կամ ուղեկցող նոզոլոգիական խմբերի առկայությունից կամ բացակայությունից |
1 |
1 |
4. Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը:
5. Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են` ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).
Ձև 3
|
Լաբորատոր հետազոտություններ |
Հ/Հ |
Կոդը |
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք |
ԱԲ |
Բ |
1) |
Առկա չէ |
Արյան ընդհանուր և բիոքիմիական հետազոտություն, կոագուլորգրամմա, էլեկտրոլիտներ, արյան խումբ, սերոլոգիական հետազոտություն, CEA` քաղցկեղային էմբրիոնալ հակածին, Ca 19-9` շրջանառվող ուռուցքային անտիգեն: |
1 |
1 |
Շեղումների հայտնաբերում |
2) |
Առկա չէ |
Էնդոսկոպիկ բիոպտատի/պրեպարատի հյուսվածքաբանական հետազոտություն: Իմունոհիստոքիմիական հետազոտություն: Գենետիկ մուտացիաների որոշում` միկրոսատելիտային անկայունության ստատուս (MSI), էպիդերմալ աճի գործոնի ռեցեպտոր (EGFR), Կիրստեն Ռատ սարկոմա (KRAS), սերին/տրեոնին պրոտեինկինազ B-raf (BRAF), անապլաստիկ լիմֆոմա ռեցեպտոր թիրոզին կինազ (ALK), ռեակտիվ օքսիգեն տեսակներ (ROS), ՄԵՏ (MET), ՌԵՏ (RET), մարդու էպիդերմալ աճի գործոնի ռեցեպտոր (HER), նեյրոտրոֆիկ ռեցեպտոր տիրոկինազ (NTRK), նոր սերնդի սեկվենավորում (NGS) |
1 |
1 |
Ուռուցքի հյուսվածքաբանական տեսակի, գենետիկ պրոֆիլի ճշտում |
Գործիքային հետազոտություններ |
3) |
Առկա չէ |
Պոլիօրգան համակարգչային տոմոգրաֆիա` ն/ե կոնտրաստավորմամբ |
1 |
1 |
Ճառագայթային ախտորոշիչ հետազոտություններով պարզաբանվում է պրոցեսի տարածվածությունը, ավշային հանգույցների ընդգրկվածությունը |
4) |
Առկա չէ |
Պոզիտրոն էմիսիոնային տոմոգրաֆիա` ըստ ցուցման |
1 |
1 |
5) |
Առկա չէ |
Գերձայնային հետազոտություն` ըստ ցուցման |
1 |
1 |
6) |
Առկա չէ |
Միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա ` ըստ ցուցման |
1 |
1 |
7) |
Առկա չէ |
Գերձայնային հետազոտություն կամ համակարգչային տոմոգրաֆիա` տրեպան բիոպսիայով (ըստ ցուցման) |
1 |
1 |
8) |
Առկա չէ |
Կապսուլային էնդոսկոպիա |
1 |
1 |
9) |
Առկա չէ |
Կոլոնոսկոպիա` բիոպսիայով |
1 |
1 |
Էնդոսկոպիկ հետազոտություններով պարզաբանվում է ուռուցքի տեղակայումը, ինչպես նաև հանդիսանում է բիոպսիայի մեթոդ, նաև անհրաժեշտ է հետազոտել աղեստամոքսային ուղու վերին հատվածները այլ պաթոլոգիաները ժխտելու/հայտնաբերելու համար |
10) |
Առկա չէ |
Ֆիբրոէզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա` բիոպսիայով և առանց |
1 |
1 |
11) |
Առկա չէ |
Կորոնարոանգիոգրաֆիա |
1 |
1 |
Էնդովասկուլյար միջամտությունների արդյունքում որոշվում է սրտի սնուցող անոթների անցանելիությունը, ինչպես նաև ուրգենտ կարգավիճակներում արյունահոսության դադարեցում, ստուգվում են հաստ աղին սնուցող անոթները` վիրահատության ծավալը որոշելու համար, լյարդի մետաստատիկ օջախների համար կիրառվում է օջախը սնուցող անոթի էմբոլիզացիա |
12) |
Առկա չէ |
Համակարգչային տոմոգրաֆիա-անգիոգրաֆիա, լյարդի անգոգրաֆիա` էմբոլիզացիայով և առանց |
1 |
1 |
13) |
Առկա չէ |
Էնդոգաստրոսոնոգրաֆիա |
1 |
1 |
Անհրաժեշտ է ուռուցքների փուլավորման, ավշային հանգույցների գնահատման, վաղ ուռուցքների էնդոսկոպիկ հեռացման համար |
14) |
Առկա չէ |
էնդոկոլոնոսոնոգրաֆիա |
1 |
1 |
6. Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը:
7. Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը).
Ձև 4
Հ/հ |
Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում |
Անվանում /ջեներիկ/ |
Չ/Մ |
Միջինացված ցուցանիշ` տրամադրման հաճախակա-նություն |
Միջին օրական չափա-քանակ |
Բուժման կուրսի միջին չափա-քանակ |
Օրերի քանակ |
1) |
Իրինոտեկան խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 20մգ/մլ |
Իրինոտեկան խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 20մգ/մլ |
շշիկ |
21 օրը 1 անգամ |
250 մգ |
360 մգ |
4-6ամիս |
2) |
Բևացիզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 25մգ/մ |
Բևացիզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 25մգ/մ |
սրվակ |
21 օրը 1 անգամ |
400մգ |
1100մգ |
4-6ամիս |
3) |
Աֆլիբերցեպտ 2մգ/0,5 մլ,100մգ/4մլ |
Աֆլիբերցեպտ 2մգ/0,5 մլ,100մգ/4մլ |
շշիկ |
14 օրը 1 անգամ |
250 մգ |
400մգ |
4-6ամիս |
4) |
Դոցետաքսել (դոցետաքսելի տրիհիդրատ) խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 20մգ/մլ |
Դոցետաքսել (դոցետաքսելի տրիհիդրատ) խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 20մգ/մլ |
սրվակ |
21 օրը 1 անգամ |
150 մգ |
180մգ |
4-6ամիս |
5) |
Օքսալիպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 5մգ/մլ |
Օքսալիպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 5մգ/մլ |
սրվակ |
21 օրը 1 անգամ |
200 մգ |
260մգ |
4-6ամիս |
6) |
Ֆտորուրացիլ լուծույթ ներարկման/ կաթիլաներարկման 250մգ/5մլ, 500մգ/10մլ |
Ֆտորուրացիլ լուծույթ ներարկման/ կաթիլաներարկման 250մգ/5մլ, 500մգ/10մլ |
սրվակ |
21 օրը 1 անգամ |
4500 մգ |
5500 մգ |
4-6 ամիս |
7) |
Կապեցիտաբին 500մգ |
Կապեցիտաբին 500մգ |
դեղահատեր |
21 օրը 1 անգամ |
6 հաբ 3000մգ |
112 հաբ 4000մգ |
4-6 ամիս |
8) |
Ca-ֆոլինատ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/մլ |
Ca-ֆոլինատ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/մլ |
շշիկ |
14 օրը 1 անգամ |
650 մգ |
800 մգ |
4-6 ամիս |
9) |
Նիվոլումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/1մլ |
Նիվոլումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/1մլ |
սրվակ |
2-3 շաբաթը 1անգամ |
200 մգ |
480 մգ |
6-12 ամիս |
10) |
Պեմբրոլիզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 50մգ/1մլ,100մգ/4մլ |
Պեմբրոլիզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 50մգ/1մլ,100մգ/4մլ |
սրվակ |
21 օրը 1 անգամ |
200 մգ |
200 մգ |
6-12 ամիս |
11) |
Ցետուքսիմաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 2մգ/մլ |
Ցետուքսիմաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 2մգ/մլ |
շշիկ |
21 օրը 1 անգամ |
400 մգ |
800մգ |
6-12 ամիս |
12) |
Պանիտումումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 20մգ/մլ |
Պանիտումումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 20մգ/մլ |
շշիկ |
14 օրը 1 անգամ |
400ՄԳ |
600ՄԳ |
12 ամիս |
13) |
Րեգորաֆեմիբ 40մգ |
Րեգորաֆեմիբ 40մգ |
դեղահատեր |
1-21 ՕՐ |
160մգ |
- |
Երկարատև |
14) |
Ռամուցիրումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/մլ |
Ռամուցիրումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/մլ |
սրվակ |
14 օրը 1 անգամ |
500մգ |
800 |
12 ամիս և ավել |
15) |
Տրաստուզումաբ դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի խտանյութի 100մգ, 150մգ , 440մգ |
Տրաստուզումաբ դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի խտանյութի 100մգ, 150մգ , 440մգ |
սրվակ |
21 օրը 1 անգամ |
440մգ |
600մգ |
12 ամիս և ավել |
16) |
Պեմբրոլիզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 50մգ/1մլ,100մգ/4մլ |
Պեմբրոլիզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 50մգ/1մլ,100մգ/4մլ |
սրվակ |
21 օրը 1 անգամ |
420մգ |
840մգ |
12 ամիս և ավել |
17) |
Տրաստուզումաբ- դերուստեկան խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/մլ |
Տրաստուզումաբ- դերուստեկան խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/մլ |
ֆլակոն |
21 օրը 1 անգամ |
420մգ |
840մգ |
12 ամիս և ավել |
18) |
Դաբրաֆենիբ 75 մգ |
Դաբրաֆենիբ 75 մգ |
դեղահատեր |
ամենօրյա |
300մգ |
300մգ |
12 ամիս և ավել |
19) |
Էնկորաֆենիբ 75 մգ |
Էնկորաֆենիբ 75 մգ |
դեղապատիճ |
ամենօրյա |
300մգ |
300մգ |
12 ամիս և ավել |
20) |
Վեմուրաֆենիբ 240մգ |
Վեմուրաֆենիբ 240մգ |
դեղահատեր |
ամենօրյա |
1920մգ |
1920մգ |
12 ամիս և ավել |
21) |
Բինիմետինիբ 15 մգ |
Բինիմետինիբ 15 մգ |
դեղահատեր |
ամենօրյա |
90մգ |
90մգ |
12 ամիս և ավել |
22) |
Տրամեկտինիբ 2մգ |
Տրամեկտինիբ 2մգ |
դեղահատեր |
ամենօրյա |
2մգ |
2մգ |
12 ամիս և ավել |
23) |
Ցիսպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 0,5մգ/մլ |
Ցիսպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 0,5մգ/մլ |
սրվակ |
21 օրը 1 անգամ |
80մգ |
130մգ |
4-6 ամիս |
24) |
Կարբոպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/մլ |
Կարբոպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/մլ |
սրվակ |
21 օրը 1 անգամ |
450 |
900մգ |
4-6 ամիս |
25) |
Տեմոզոլամիդ 5մգ,140մգ,180մգ |
Տեմոզոլամիդ 5մգ,140մգ,180մգ |
դեղապատիճ |
10-14 օրեր |
150մգ |
150մգ |
4-6 ամիս |
26) |
Օկտրեոտիդ (օկտրեոտիդի ացետատ) լուծույթ ներարկման 0,05մգ/մլ, 20մգ, 30մգ |
Օկտրեոտիդ (օկտրեոտիդի ացետատ) լուծույթ ներարկման 0,05մգ/մլ, 20մգ, 30մգ |
սրվակ |
28 օրը 1 անգամ |
120մգ |
|
12 ամիս |
27) |
Էվերոլիմուս 2,5մգ |
Էվերոլիմուս 2,5մգ |
դեղահատեր |
ամենորյա |
10մգ |
10մգ |
12 ամիս և ավել |
28) |
Պազոպամիբ 200մգ,400մ |
Պազոպամիբ 200մգ,400մ |
դեղահատեր |
ամենօրյա |
800մգ |
800մգ |
12 ամիս և ավել |
29) |
Գեմցիտաբին (գեմցիտաբինի հիդրոքլորիդ) դեղափոշի լիոֆիլացված կաթիլաներարկման լուծույթի 1000մգ |
Գեմցիտաբին (գեմցիտաբինի հիդրոքլորիդ) դեղափոշի լիոֆիլացված կաթիլաներարկման լուծույթի 1000մգ |
սրվակ |
21 օրը 1 անգամ |
1500 |
2000մգ |
4-6 ամիս |
30) |
Էտոպոզիդ լուծույթ ներարկման/ կաթիլաներարկման 100մլ/5մլ |
Էտոպոզիդ լուծույթ ներարկման/ կաթիլաներարկման 100մլ/5մլ |
սրվակ |
21 օրը 1 անգամ |
100 |
200մգ |
4-6 ամիս |
31) |
Դոցետաքսել (դոցետաքսելի տրիհիդրատ) խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 20մգ/մլ |
Դոցետաքսել (դոցետաքսելի տրիհիդրատ) խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 20մգ/մլ |
սրվակ |
21 օրը 1 անգամ |
110 |
150մգ |
4-6 ամիս |
8. Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`
1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ,
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը:
9. Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).
Ձև 5
Հ/հ |
Բժշկական ծառայության տեսակը |
Տրամադրման քանակը |
ԱԲ |
Բ |
1) |
Վիրահատական միջամտություն հետևյալ ծավալով/ներով (լապարոտոմիկ և լապարոսկոպիկ). ա. բարակ աղու մասնահատում բերակցումով լիմֆոդիսեկցիայով, բ. պանկրեատոդուոդենալ մասնահատում, գ. իլեոստոմայի տեղադրում առանց ուռուցքի հեռացման, դ. շրջանցող բերանակցումների տեղադրում (բարակ – հաստ աղիքային, հաստ – հաստ աղիքային), ե. իլեոստոմայի վերականգնում, զ. լյարդի մասնահատումներ ատիպիկ, սեգմենտար, լայնածավալ, է. լյարդի օջախների աբլյացիաներ, ը. էնդոսկոպիկ սուբմուկոզ դիսեկցիա, թ. էնդոսկոպիկ սուբսերոզ դիսեկցիա, ժ. ուռուցքի էնդոսկոպիկ դաջվածքի տեղադրում, ժա. ախտորոշիչ լապարոսկոպիա, ժբ. ներորովայնային քիմիոթերապիա, ժգ. պերիտոնէկտոմիա: |
1 |
1 |
10. Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը:
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142864
2. Ուռուցքների դասակարգմում` TNM 8-th edition
3. https://www.nccn.org/
Պաշտոնական հրապարակման օրը` 3 հուլիսի 2024 թվական:
|