«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«24» հունիսի 1996 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
24 հունիսի 1996 թ. թիվ 189
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ԿՈՄԻՏԵՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել պատգամավորների քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեների աշխատողների թվաքանակը, համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հունիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության, Հայաստանի Հանրապետության պետական արբիտրաժի, Հայաստանի Հանրապետության Գերագույն դատարանի, Հայաստանի Հանրապետության դատախազության կենտրոնական ապարատների և պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեների աշխատողների թվաքանակի հաստատման մասին» թիվ 368 որոշման 1-ին կետը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության պետական արբիտրաժի և Հայաստանի Հանրապետության դատախազության մասերի, 2-րդ կետը` պատգամավորների քաղաքային և շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեների մասով, և 3-րդ կետը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հունիսի 24-ից:
Հավելված
ՀՀ կառավարության 1996 թվականի
հունիսի 24-ի թիվ 189 որոշման
ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ԿՈՄԻՏԵՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ
__________________________________________________________________________
Պատգամավորների քաղաքային Հաստիքային միավորը
խորհրդի գործադիր կոմիտեի անվանումը
__________________________________________________________________________
Աբովյանի 30
Ալավերդու 24
Արարատի 25
Արտաշատի 22
Արթիկի 27
Արմավիրի 32
Աշտարակի 26
Գյումրիի 103
Գորիսի 21
Դիլիջանի 57
Գավառի 31
Կապանի 42
Վաղարշապատի 39
Վանաձորի 92
Հրազդանի 36
Չարենցավանի 35
Ջերմուկի 23
Սևանի 22
Սպիտակի 29
Ստեփանավանի 33