02.08.2024 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
18 հուլիսի 2024 թվականի N 227-Ն
ՎՈՒԼՎԱՅԻ (ԿԱՆԱՆՑ ԱՐՏԱՔԻՆ ՍԵՌԱԿԱՆ ՕՐԳԱՆՆԵՐԻ) ՉԱՐՈՐԱԿ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
Հրամայում եմ`
1. Հաստատել վուլվայի (կանանց արտաքին սեռական օրգանների) չարորակ նորագոյացություններով մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը` համաձայն hավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Պարտականությունները կատարող` |
Լ. Նանուշյան |
18.07.2024
Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
18 հուլիսի 2024 թվականի
N 227-Ն հրամանի
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ՎՈՒԼՎԱՅԻ (ԿԱՆԱՆՑ ԱՐՏԱՔԻՆ ՍԵՌԱԿԱՆ ՕՐԳԱՆՆԵՐԻ) ՉԱՐՈՐԱԿ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի.
Հ/Հ |
Կոդը |
Անվանում |
1) |
C51 |
Վուլվայի (կանանց արտաքին սեռական օրգանների) չարորակ նորագոյացություններ |
2) |
C51.0 |
Վուլվայի մեծ շուրթերի Հեշտոցի նախամուտքի մեծ գեղձի (Բարթոլինյան գեղձ) |
3) |
C51.1 |
Վուլվայի փոքր շուրթերի |
4) |
C51.2 |
Ծլիկի (կլիտորի) |
5) |
C51.8 |
Վուլվայի ախտահարումներ, որոնք դուրս են սույն գործելակարգի 1-ին կետի 2-4 ենթակետերում նշված մեկ և ավելի տեղակայումների սահմաններից |
6) |
C51.9 |
Վուլվայի չճշտված տեղակայմամբ չարորակ նորագոյացություններ Վուլվայի` ԱՀՃ Վուլվայի շրջանի |
2. Նոզոլոգիաների խումբը կիրառելի է` ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի.
Ձև 1
1) |
Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) |
Մեծահասակ |
2) |
Սեռ (արական, իգական) |
Իգական |
3) |
Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) |
ԱԲ, Բ |
4) |
Հիվանդության փուլը (նկարագրել) |
0փուլ` Քաղցկեղ տեղում
I փուլ` Ուռուցքը սահմանափակված է վուլվայով/շեքով
IAփուլ` 2սմ-ից փոքր ուռուցք` սահմանափակված վուլվայով/շեքով, ստրոմայի ներաճ մինչև 1մմ: Հարակից ավշային հանգույցներում տարածում չկա: Հեռավոր մետաստազներ չկան:
IB փուլ` Ուռուցքը 2սմ չափի է` սահմանափակված վուլվայով/շեքով, ստրոմայի ներաճ 1մմ-ից ավել: Հարակից ավշային հանգույցներում տարածում չկա: Հեռավոր մետաստազներ չկան:
II փուլ` Ցանկացած չափի ուռուցք` ներաճով հարակից հյուսվածքներ (միզուկի ս/3, հեշտոցի ս/3 և անուսի ընդգրկմամբ): Հարակից ավշային հանգույցներում տարածում չկա: Հեռավոր մետաստազներ չկան:
IIIA փուլ` Ուռուցքը գտնվում է վուլվայում կամ շեքում կամ երկու հատվածներում և հնարավոր է ներաճել էանուս, հեշտոցի ս/3 կամ միզուկ կամ տարածվել էհարակից մեկ ավշային հանգույցի վրա` մինչև 5մմ և ավել, կամ տարածվել է հարակից մեկ կամ երկու ավշային հանգույցների վրա` 5մմ-ից պակաս: Հեռավոր մետաստազներ չկան:
IIIB փուլ` Ուռուցքը գտնվում է վուլվայում կամ շեքում կամ երկու հատվածներում և հնարավոր է ներաճել էանուս, հեշտոցի ս/3 կամ միզուկ: Ուռուցքը տարածվել է երեք կամ ավել հարակից ավշային հանգույցների վրա 5մմ-ից պակաս` N2a կամ ուռուցքը տարածվել է հարակից երկու կամ ավել ավշային հանգույցների վրա 5մմ-ից ավել` N2b: Հեռավոր մետաստազներ չկան:
IIICփուլ` Ուռուցքը գտնվում է վուլվայում կամ շեքում կամ երկու հատվածներում և հնարավոր է ներաճել է անուս, հեշտոցի ս/3 կամ միզուկ: Ուռուցքը տարածվել է հարակից ավշային հանգույցների վրա, աճելով կապսուլայից դուրս` N2c: Հեռավոր մետաստազներ չկան:
IVA փուլ` Ուռուցքը գտնվում է վուլվայում կամ շեքում կամ երկու հատվածներում և հնարավոր է ներաճել է անուս, հեշտոցի ս/3 կամ միզուկ: Ուռուցքը տարածվել է հարակից ավշային հանգույցների վրա, հանգույցները անշարժ են, կամ խոցոտված: Հեռավոր մետաստազներ չկան, կամ ուռուցքը տարածվել է հարակից հյուսվածքներ` միզապարկ, ուղիղ աղիք, կոնքի ոսկրեր, միզուկի կամ հեշտոցի վ/3-ի վրա: Այն կարող է տարածվել կամ չտարածվել հարակից ավշային հանգույցների վրա: Հեռավոր մետաստազներ չկան:
IVB փուլ` Ուռուցքը տարածվել է հեռավոր ավշային հանգույցների (կոնքազդրային) կամ օրգանների վրա` թոքեր կամ ոսկրեր` M1: |
5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) |
Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում |
6) |
Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) |
Անհետաձգելի, շտապ, պլանային |
7) |
Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) |
Գինեկոլոգ-ուռուցքաբան, ճառագայթային ախտորոշման մասնագետ, ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի մասնագետ, քիմիաթերապևտ-ուռուցքաբան, ճառագայթային ուռուցքաբան, կլինիկական հոգեբան, բժշկական գենետիկայի մասնագետ |
8) |
Գանգատներ |
Վուլվայի շրջանում խոցի առկայություն, ցավ, այրոցի զգացում, մաշկի հաստացում, արյունահոսություն: Աճուկային շրջանում մեծացած ավշային հանգույցներ: |
9) |
Անամնեզ |
Պացիենտը նշում է քոր արտաքին սեռական օրգանների շրջանում, մաշկի գույնի փոփոխություն, հետագայում գումարվում է ցավը, մաշկի խոցոտումը և արյունահոսող վերքային մակերես: |
10) |
Զննման արդյունք/Ցուցում |
Վուլվայի շրջանում մաշկի գույնի փոփոխություն, խոցային մակերես, անհարթ ուռուցքային գոյացություններ, արյունահոսող վերքային մակերես: Աճուկային շրջանում մեծացած ավշային հանգույցներ: Մաշկի հարակից հյուսվածքների ինֆիլտրացիա: |
11) |
Հոսպիտալացման ցուցում |
Վիրահատական բուժում` հիվանդանոցային պայմաններում, ճառագայթային բուժում` ցերեկային ստացիոնարի պայմաններում, ադյուվանտ քիմիաթերապևտիկ բուժում` ցերեկային ստացիոնարի պայմաններում |
3. Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).
Ձև 2
Հ/հ |
Խորհրդատվության տեսակը |
Տրամադրման քանակը |
ԱԲ |
Բ |
1) |
Գինեկոլոգ-ուռուցքաբանի` կրկնակի խորհրդատվություն 3 ամիսը մեկ անգամ |
1 |
1 |
2) |
Ճառագայթային ուռուցքաբանի խորհրդատվություն |
1 |
1 |
3) |
Քիմիաթերապևտի/կլինիկական ուռուցքաբանի խորհրդատվություն |
1 |
1 |
4) |
Կլինիկական հոգեբանի խորհրդատվություն |
1 |
1 |
4. Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը:
5. Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են` ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).
Ձև 3
|
Լաբորատոր հետազոտություններ |
Հ/Հ |
Կոդը |
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք |
ԱԲ |
Բ |
1) |
Առկա չէ |
Արյան ընդհանուր հետազոտություն` լեյկոֆորմուլայով |
1 |
1 |
Շեղումների հայտնաբերում |
2) |
Առկա չէ |
Արյան բիոքիմիական քննություն` ալանինամինոտրանսֆերազ (ԱԼՏ), ասպարտատամինոտրանսֆերազ (ԱՍՏ), գամմագլյուտամիլտրանսֆերազ (ԳԳՏ), բիլիռուբին, ընդհանուր սպիտակուց, ալբումին, միզանյութ և միզանյութի N, կրեատինին, էլեկտրոլիտներ (Na, K, Ca ընդհանուր, Ca իոնիզացված), գլյուկոզ, պրոթրոմբինային ժամանակ, պրոթրոմբինային գործակից, միջազգային նորմալացված գործակից (ՄՆԳ) |
1 |
1 |
3) |
Առկա չէ |
Արյան սերոլոգիական հետազոտություն` հեպատիտ Բ, հեպատիտ Ց, մարդու իմունային անբավարարության վիրուս (ՄԻԱՎ` HIV1-2), սիֆիլիսի հարուցիչի նկատմամբ |
1 |
1 |
4) |
Առկա չէ |
Մեզի ընդհանուր հետազոտություն |
1 |
1 |
5) |
Առկա չէ |
Օնկոմարկերներ` CEA, SCC |
1 |
1 |
6) |
Առկա չէ |
Գենային մուտացիաների որոշում |
1 |
1 |
Ուռուցքի գենետիկ պրոֆիլի ճշտում |
7) |
Առկա չէ |
Բիոպտատի/պրեպարատի հյուսվածքաբանական, բջջաբանական հետազոտություն: Իմունոհիստոքիմիական հետազոտություն |
1 |
1 |
Ուռուցքի հյուսվածքաբանական տեսակի ճշտում |
|
Գործիքային հետազոտություններ |
8) |
Առկա չէ |
Կրծքավանդակի համակարգչային տոմոգրաֆիա |
1 |
1 |
Ճառագայթային ախտորոշիչ հետազոտություններով պարզաբանվում է պրոցեսի տարածվածությունը, ավշային հանգույցների ընդգրկվածությունը |
9) |
Առկա չէ |
Պոզիտրոն-էմիսիոնային տոմոգրաֆիա` ըստ ցուցման |
1 |
1 |
10) |
Առկա չէ |
Որովայնի, փոքր կոնքի, վահանաձև գեղձի և կրծքագեղձերի գերձայնային հետազոտություն |
1 |
1 |
11) |
Առկա չէ |
Փոքր կոնքի միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա |
1 |
1 |
12) |
Առկա չէ |
Որովայնի և փոքր կոնքի համակարգչային տոմոգրաֆիա կամ միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա` ն/ե կոնտրաստավորմամբ |
1 |
1 |
6. Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը:
7. Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը).
Ձև 4
Հ/հ |
Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում |
Անվանում /ջեներիկ/ |
Չ/Մ |
Միջինացված ցուցանիշ` տրամադրման հաճախակա-նություն |
Միջին օրական չափա-քանակ |
Բուժման կուրսի միջին չափա-քանակ |
Օրերի քանակ |
1) |
Պակլիտաքսել խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 6 մգ/ մլ,
30 մգ/5 մլ, 100 մգ/ 16.7 մլ |
Պակլիտաքսել խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 6 մգ/ մլ, 30 մգ/ 5 մլ, 100 մգ/ 16.7մլ |
սրվակ |
6 |
300 մգ |
6 |
1 |
2) |
Կարբոպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10 մգ/ մլ |
Կարբոպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10 մգ/ մլ |
սրվակ |
6 |
750 մգ |
6 |
1 |
3) |
Պեմբրոլիզումաբ, խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 100 մգ/ 4 մլ |
Պեմբրոլիզումաբ, խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 100 մգ/ 4 մլ |
սրվակ |
6 |
120 մգ |
6 |
1 |
4) |
Էռլոտինիբ 150 մգ |
Էռլոտինիբ 150 մգ |
դեղահատեր |
6 |
2 մգ |
6 |
1-3 |
5) |
Լառոտեկտինիբ
25 մգ |
Լառոտեկտինիբ 25 մգ |
դեղապատիճ |
6 |
100 մգ |
6 |
1 |
6) |
Էնտռեկտինիբ 100 մգ |
Էնտռեկտինիբ 100 մգ |
դեղապատիճ |
6 |
750 |
6 |
1 |
7) |
Գեմցիտաբին (գեմցիտաբինի հիդրոքլորիդ) դեղափոշի լիոֆիլացված կաթիլաներարկման լուծույթի 200 մգ |
Գեմցիտաբին (գեմցիտաբինի հիդրոքլորիդ) դեղափոշի լիոֆիլացված կաթիլաներարկման լուծույթի 200 մգ |
սրվակ |
18 |
1500 |
6 |
1,8,15 |
8) |
Ցիսպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 0,5 մգ/ մլ |
Ցիսպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 0,5 մգ/ մլ |
սրվակ |
6 |
120 |
6 |
1 |
9) |
Նիվոլումաբ, խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 100 մգ/ 10 մլ |
Նիվոլումաբ, խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 100 մգ/ 10 մլ |
սրվակ |
12 |
240 |
6 |
1 |
10) |
Լառոտեկտինիբ
25 մգ |
Լառոտեկտինիբ 25 մգ |
դեղապատիճ |
6 ամիս |
1 հաբ |
6 |
1-5 տ |
11) |
Բևացիզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 25 մգ/ մլ |
Բևացիզումաբխտա-նյութ կաթիլաներարկման լուծույթի 25 մգ/ մլ, |
սրվակ |
6 |
600 |
18 |
1 |
8. Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`
1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ,
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը:
9. Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).
Ձև 5
Հ/հ |
Բժշկական ծառայության տեսակը |
Տրամադրման քանակը |
ԱԲ |
Բ |
1) |
ա. հասարակ վուլվէկտոմիա,
բ. ընդլայնված վուլվէկտոմիա,
գ. վիրահատական բուժումից հետո ճառագայթային թերապիա,
դ. վիրահատական բուժումից հետո քիմիաթերապևտիկ և ճառագայթային համակցված բուժում: |
1 |
1 |
2) |
Հիվանդության կրկնության ժամանակ քիմիաթերապևտիկ բուժում |
1 |
1 |
10. Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը:
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142864
2. Ուռուցքների դասակարգման 8-րդ հրատարակություն (TNM classification 8-th edition)
3. https://www.nccn.org/
Պաշտոնական հրապարակման օրը` 23 հուլիսի 2024 թվական: