Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋ ...

 

03.08.2024 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2024 թվականի հուլիսի 12-ին

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» 2016 թվականի դեկտեմբերի 15-ի ՀՕ-245-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետից հանել «` հինգ տարվա ընթացքում,» բառերը:

 

i

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածում`

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին մասով.

«6.1. Եթե հատուցման վճարը նշանակելուց հետո զինծառայողի հաշմանդամության խումբը փոխվում է առաջինից երկրորդ կամ երրորդ, երկրորդից երրորդ, կամ տեղի է ունենում զինծառայողի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանի փոփոխություն` խորը աստիճանից ծանր, միջին կամ թեթև, ծանր աստիճանից միջին կամ թեթև, կամ զինծառայողը հաշմանդամություն ունեցող անձ չի ճանաչվում, ապա մինչև փոփոխությունը նշանակված հատուցման գումարները (այդ թվում` ամսական հավասար վճարների չափերը), ինչպես նաև սույն հոդվածի 2-րդ մասում նշված 20 տարվա ժամկետը վերանայման ենթակա չեն:».

2) 7-րդ մասի`

ա. 1-ին կետից հանել «ժամկետում և» բառերը,

բ. 3-րդ կետը «փոփոխությունը» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 6.1-ին մասում նշված դեպքերի» բառերով:

 

i

Հոդված 3. Օրենքի 31-րդ հոդվածի 3-6-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 4.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի դրույթները տարածվում են նաև մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը տեղի ունեցած` Օրենքի 4-րդ հոդվածի 6.1-ին մասում նշված դեպքերի վրա: Ընդ որում, սույն մասով նախատեսված դեպքերում`

1) հատուցման գումարների չափը հաշվարկվում (վերահաշվարկվում) է Օրենքի 4-րդ հոդվածի 6.1-ին մասի դրույթների հաշվառմամբ` հաշմանդամության ժամկետը լրանալու կապակցությամբ ամսական հավասար վճարը դադարեցնելու կամ ամսական հավասար վճարը երկրորդ խմբի կամ ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող զինծառայողի համար հաշվարկված չափով վճարելու ամսվա 1-ից.

2) որպես երրորդ խմբի կամ ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող զինծառայողի` հատուցման հիմնադրամի (այսուհետ` Հիմնադրամ) կողմից փաստացի վճարված դրամական աջակցության գումարները, նույն ժամանակահատվածում պետական բյուջեից վճարված հաշմանդամության զինվորական կենսաթոշակի և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «բ» ենթակետի հիման վրա վճարված պարգևավճարի գումարները համարվում են փաստացի վճարված հատուցման գումարներ և նվազեցվում են Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում նշված հատուցման գումարներից.

3) սույն մասի 2-րդ կետում նշված` Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում նշված հատուցման գումարներից նվազեցվող գումարի ամսական չափը չի կարող գերազանցել Օրենքի 4-րդ հոդվածի 6.1-ին մասի դրույթների հաշվառմամբ վճարման ենթակա ամսական հավասար վճարի չափը.

4) չվճարված հատուցման գումարները վճարվում են միանվագ սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից հետո` երեք ամսվա ընթացքում.

5) Հիմնադրամի խորհրդի սահմանած կարգով շահառուին (շահառու-ներին) վճարվում են չվճարված հատուցման գումարները` հատուցման գումար¬ների չափը հաշվարկելու (վերահաշվարկելու) ժամկետից մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ն ընկած ժամանակահատվածում վճարման ենթակա և փաստացի վճարված (այդ թվում` սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում նշված` փաստացի վճարված հատուցման գումարներ համարվող) հատուցման գումարների տարբերությունը: Սույն կետում նշված` չվճարված հատուցման գումարները շահառուին (շահառուներին) վճարելու կարգը Հիմնադրամի խորհուրդը հաստատում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` երկամսյա ժամկետում:

3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից դադարեցվում է Օրենքի հիման վրա երրորդ խմբի կամ ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող զինծառայողներին Հիմնադրամի կողմից դրամական աջակցության վճարումը, և նրանք համարվում են Հիմնադրամի շահառու:

4. Զինծառայողներին վճարված` սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում նշված զինվորական կենսաթոշակի և պարգևավճարի գումարների վերաբերյալ տեղեկատվությունը Հիմնադրամին է տրամադրում կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը սույն օրենքն ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող ամսվա ընթացքում` հիմք ընդունելով Հիմնադրամից ստացված` սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում նշված զինծառայողների տվյալները:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2024 թ. հուլիսի 23
Երևան
ՀՕ-306-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 24 հուլիսի 2024 թվական:

 

 

pin
ՀՀ 12.07.2024
N ՀՕ-306-Ն օրենք