04.08.2024 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2024 թվականի հուլիսի 12-ին
«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Քաղաքաշինության մասին» 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-217 օրենքի (այսուհետ` Օրենք) 7.1-ին հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի «դ» ենթակետը «իրականացնելու» բառից հետո լրացնել «ինժեներական» բառով:
i
Հոդված 2. Օրենքի 11.1-ին հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Քաղաքաշինության բնագավառում հավաստագրված մասնագետները մասնագիտական գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող ֆիզիկական անձինք են, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստացել են մասնագիտական գործունեության ՇՄԶ համապատասխան հավաստագիր և գրանցվել են քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնի կողմից վարվող մասնագետների գրանցամատյանում (այսուհետ` հավաստագրված մասնագետ), բացառությամբ ինժեներական գեոդեզիական ծառայություններ մատուցող անձանց, որոնց որակավորման պահանջները սահմանվում են «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» օրենքով:»:
i
Հոդված 3. Օրենքի 11.5-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Պատասխանատու մասնագետ է հանդիսանում լիցենզավորված քաղաքաշինության գործունեության սուբյեկտին տրամադրված լիցենզիային կից համապատասխան ներդիրում ընդգրկված անձը, որն ունի ՇՄԶ հավաստագիր և գրանցված է մասնագետների գրանցամատյանում, բացառությամբ ինժեներական գեոդեզիական ծառայություններ մատուցող անձանց, որոնք կարող են հանդիսանալ պատասխանատու մասնագետ բացառապես «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» օրենքով սահմանված` գեոդեզիական և մարկշեյդերական գործունեության որակավորման վկայական ունենալու պարագայում:»:
i
Հոդված 4. Օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետի «բ» ենթակետը «գեոդեզիա» բառից առաջ լրացնել «ինժեներական» բառով:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2024 թ. հուլիսի 24 Երևան ՀՕ-314-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 25 հուլիսի 2024 թվական: