Սեղմել Esc փակելու համար:
«ԻՈՆԱՑՆՈՂ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՕԳՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԻՈՆԱՑՆՈՂ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

100.0959.290102

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «29»         01           2002Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10002015

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ

 

28 դեկտեմբերի 2001 թվականի N 959

 

i

«ԻՈՆԱՑՆՈՂ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 12.10.93թ. «Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության մասին» ՀՀ կառավարության N 518 որոշման 8-րդ կետի «ա» ենթակետը` իոնացնող ճառագայթման աղբյուրների օգտագործման կարգն ու պայմանները,

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

հաստատել «Իոնացնող ճառագայթման աղբյուրների օգտագործման կարգն ու պայմանները»:

 

Հաստատված է`

Հայաստանի Հանրապետության

առողջապահության նախարարի

2001 թվականի դեկտեմբերի 28-ի

N 959 հրամանով

 

ԻՈՆԱՑՆՈՂ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1. Սույն սանիտարական կանոնները սահմանում են իոնացնող ճառագայթման աղբյուրների օգտագործման կարգն ու պայմանները ռենտգեն ստոմատոլոգիական կաբինետների աշխատանքի կազմակերպման և անվտանգ շահագործման բնագավառում:

1.2. Սույն սանիտարական կանոնները բխում են «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի և «Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության մասին» ՀՀ կառավարության 12.10.93թ. N 518 որոշման պահանջներից:

1.3. Սույն սանիտարական կանոնների կատարման հսկողությունն իրականացվում է Պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության մարմինների կողմից:

 

2. ՍՈՒՅՆ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՏԵՐՄԻՆՆԵՐ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

Ռենտգեն ստոմատոլոգիական կաբինետ - հատուկ կահավորված աշխատասենյակների համալիր, ուր տեղադրված է ռենտգենյան սարքը և կատարվում է ռենտգեն հետազոտություն:

Կառավարման սենյակ - հատուկ կահավորված աշխատասենյակ, ուր տեղադրված է ռենտգեն սարքի հեռակառավարման համակարգը և որից կատարվում է ճառագայթահարվող հիվանդի դիտարկում:

Ռենտգեն ստոմատոլոգիական կաբինետի պրոցեդուրային - ռենտգեն կաբինետի կազմում հատուկ կահավորված աշխատասենյակ, ուր տեղադրված է ռենտգենյան ճառագայթիչը և կատարվում է ռենտգեն հետազոտություն:

Ռենտգենոգրաֆիա (ռենտգեն նկարահանում) - ռենտգեն հետազոտության մեթոդ, ստատիկ պատկերի լուսանկար ստանալու համար:

Ռենտգենոգրաֆիա թվային - ռենտգեն ախտորոշիչ տեղեկատվության թվային փոխակերպման մեթոդով ստացված պատկեր:

Ճառագայթային պաշտպանության անհատական միջոցներ - հիվանդի մարմնի կամ նրա առանձին հատվածների պաշտպանության համար նախատեսված տեխնիկական միջոցներ:

Ճառագայթային պաշտպանության շարժական միջոցներ - պատսպարող շիրմաներ և էկրաններ, որոնք նախատեսված են ամբողջ մարմինը ճառագայթահարումից պաշտպանելու համար:

Ճառագայթային պաշտպանության ստացիոնար միջոցներ - ռենտգենյան ճառագայթահարումից պաշտպանող շինարարական կոնստրուկցիաներ և սարքեր, որոնք ռենտգեն կաբինետի անբաժան մասն են:

Ֆոտոլաբորատորիա - ռենտգեն կաբինետի կազմում կահավորված հատուկ սենյակ ռենտգենյան ժապավենի քիմիկալուսանկարչական մշակման համար:

 

3. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏ

 

3.1. Ռենտգեն-ստոմատոլոգիական ճառագայթահարման ընթացքում ճառագայթային անվտանգության և պաշտպանության ապահովման համակարգը պետք է նախատեսի երեք հիմնարար սկզբունքներ.

- բժշկական ճառագայթահարման նորմավորում,

- բժշկական ճառագայթահարման հիմնավորում,

- բժշկական ճառագայթահարման օպտիմալացում (լավարկում):

3.2. Ճառագայթային անվտանգության և պաշտպանության ապահովումը ռենտգեն ստոմատոլոգիական հետազոտման ժամանակ պետք է ներառի.

- տեխնիկական համալիր միջոցառումներ,

- սանիտարահիգիենիկ համալիր միջոցառումներ,

- բուժկանխարգելիչ համալիր միջոցառումներ,

- կազմակերպչական համալիր միջոցառումներ:

3.3. Ռենտգեն ստոմատոլոգիական կաբինետներ շահագործող իրավաբանական և ֆիզիկական անձինք պետք է ապահովեն.

- ճառագայթային պաշտպանության համալիր միջոցառումների պլանավորում և իրագործում,

- ռենտգեն ստոմատոլոգիական կաբինետների ճառագայթային անվտանգության և պաշտպանության հսկողություն,

- ռենտգեն ստոմատոլոգիական հետազոտությունների որակի երաշխավորում և որակի հսկողություն,

- հիվանդների ճառագայթահարման անհատական դոզաների հաշվառում,

- անձնակազմի նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության անցկացում սահմանված կարգով,

- վթարային իրավիճակների դեպքում պետական կարգավորող և վերահսկող մարմիններին տեղեկատվության:

3.4. Ռենտգեն ստոմատոլոգիական կաբինետների շահագործման ընթացքում հնարավոր վտանգավոր և վնասակար գործոններ կարող են հանդիսանալ.

- աշխատատեղում իոնացվող ճառագայթման նորմերը գերազանցող մակարդակը,

- էլեկտրացանցի բարձր լարվածության վտանգը,

- տեխնիկական սարքավորումների բարձր ջերմաստիճանը,

- օդակաթիլային և կոնտակտային վարակիչ հիվանդությունների փոխանցման վտանգը,

- աշխատատեղում կապարի փոշու առկայությունը,

- աղմուկի բարձր մակարդակը,

- հրդեհի վտանգը,

- քիմիական վնասակար միացությունների բարձր խտությունը աշխատանքային գոտում:

Ֆոտոլաբորատորիայի շահագործման ընթացքում լրացուցիչ վնասակար գործոններն են.

- լուսավորվածության ցածր մակարդակը,

- քիմիական ակտիվ նյութերի հետ շփումը,

- թունավոր միացությունների առաջացումը և բարձր խտությունը աշխատանքային գոտում,

- ֆոտոժապավենային պարագաների հրդեհի վտանգը:

3.5. Ռենտգեն ստոմատոլոգիական կաբինետի աշխատանքային գոտու օդում պետք է բացակայեն օզոնը, նատրիումի երկօքսիդը ու կապարի փոշին: Վերջիններիս առկայությունը վկայում են օդափոխանակության համակարգի ոչ արդյունավետ աշխատանքի և անբավարար ընթացիկ սանիտարահիգիենիկ միջոցառումների մասին:

 

4. ՍԱՆԻՏԱՐԱՀԻԳԻԵՆԻԿ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ՌԵՆՏԳԵՆ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ

 

4.1. Ռենտգեն ստոմատոլոգիական կաբինետների տեղակայումը և ստացիոնար պաշտպանությունը պայմանավորված է ռենտգեն սարքի տեսակով և դրա աշխատանքային ծանրաբեռնվածությամբ (հավելված 1 «Դենտալ ռենտգեն սարքերի դասակարգումը ֆիզիկատեխնիկական չափանիշերով»):

4.2. Առանց ուժեղացնող էկրանի, սովորական ժապավենով ռենտգեն ստոմատոլոգիական և պանորամային սարքերը թույլատրվում է տեղադրել միայն ընդհանուր պրոֆիլի բուժկանխարգելիչ կամ ստոմատոլոգիական հիմնարկների ռենտգեն-ախտորոշիչ կաբինետներում:

Պատկերի բարձր զգայունության ընդունիչով (առանց ֆոտոլաբորատորիայի) դենտալ սարքերը, պանտոմոգրաֆները, ինչպես նաև պատկերի թվային մշակումով (ընդունիչով) սարքերը, որոնց աշխատանքային ծանրաբեռնվածությունը չի գերազանցում 40 մլ ամպեր/րոպե /շաբաթ կարող են տեղադրվել բնակելի շենքում տեղակայված ստոմատոլոգիական հիմնարկներում, այդ թվում բնակելի տարածքներին հարակից (հավելված 2 Ռենտգեն-ստոմատոլոգիական կաբինետի աշխատասենյակների կազմը և տարածքը):

4.3. Եթե ռենտգեն-ստոմատոլոգիական կաբինետում տեղադրված են մի քանի ռենտգեն-ախտորոշիչ սարքեր, ապա ղեկավարման համակարգում պետք է նախատեսվի միաժամանակ միայն մեկ սարքի շահագործում:

4.4. Պրոցեդուրային աշխատասենյակում մեկ ռենտգեն սարքից ավելին տեղադրելու դեպքում, տարածքի մակերեսը յուրաքանչյուր լրացուցիչ սարքի համար պետք է նախատեսվի 4 քառակուսի մետր ոչ պակաս:

4.5. Ռենտգեն-ստոմատոլոգիական կաբինետի օդափոխանակության համակարգին ներկայացվող պահանջները պետք է համապատասխանեն ստոմատոլոգիական ծառայություն իրականացնող հիմնարկին (կազմակերպությանը) ներկայացվող օդափոխանակության պահանջներին:

4.6. Ռենտգեն-ստոմատոլոգիական կաբինետի լուսավորվածությունն ու օդի ջերմաստիճանի հիգիենիկ նորմերը պետք է համապատասխանեն հավելված 3-ում «Ռենտգեն ստոմատոլոգիական կաբինետի լուսավորվածության և օդի ջերմաստիճանի հիգիենիկ նորմեր» բերված ցուցանիշերին:

5. Ռենտգեն-ստոմատոլոգիական կաբինետը պետք է ունենա ճառագայթային պաշտպանության անհատական միջոցներ պարտադիր կոմպլեկտ (հավելված 4 «Ռենտգեն - ստոմատոլոգիական կաբինետի ճառագայթային պաշտպանության անհատական միջոցներ»):

6. Ռենտգեն-ստոմատոլոգիական կաբինետի սանիտարահիգիենիկ անվտանգության ապահովման մասին վկայող վերջնական պաշտոնական փաստաթուղթը Պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության կողմից տրված սանիտարական անձնագիրն է (հավելված 5):

 

Հավելված 1

 

ՀՀ ԱՆ 2001 թվականի դեկտեմբերի 28-ի

N 959 հրամանով հաստատված

«Իոնացնող ճառագայթման աղբյուրների

օգտագործման կարգը և պայմանները»

 

ԴԵՆՏԱԼ ՌԵՆՏԳԵՆ ՍԱՐՔԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ՖԻԶԻԿԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇԵՐՈՎ

 

._____________________________________________________________________.

|Դենտալ ռենտգեն սարք                     |Աշխատանքային       |Անոդային|

|                                        |ծանրաբեռնվածություն|լարում, |

|                                        |մԱ-րոպե/շաբաթ      |կվ      |

|________________________________________|___________________|________|

|Սովորական ժապավենով, առանց ուժեղացնող   |       200         |  70    |

|էկրանի աշխատող դենտալ սարք              |                   |        |

|________________________________________|___________________|________|

|Բարձր զգայունությամբ ժապավենային և/կամ  |        40         |  70    |

|պատկերի թվային ընդունիչով (մշակումով),  |                   |        |

|այդ թվում պանոգրաֆ (առանց               |                   |        |

|ֆոտոլաբորատորիայի) դենտալ սարքեր և      |                   |        |

|պանտոմոգրաֆներ                          |                   |        |

|________________________________________|___________________|________|

|Պանորամային սարք, պանտոմոգրաֆ           |       200         |  90    |

._____________________________________________________________________.

 

Հավելված 2

 

ՀՀ ԱՆ 2001 թվականի դեկտեմբերի 28-ի

N 959 հրամանով հաստատված

«Իոնացնող ճառագայթման աղբյուրների

օգտագործման կարգը և պայմանները»

 

ՌԵՆՏԳԵՆ-ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԱԲԻՆԵՏԻ ԱՇԽԱՏԱՍԵՆՅԱԿՆԵՐԻ ԿԱԶՄԸ ԵՎ ՏԱՐԱԾՔԸ

 

.__________________________________________________________________.

|Աշխատասենյակի անվանումը                                 | Տարածքը,|

|                                                        | քմ (ոչ  |

|                                                        | պակաս)  |

|________________________________________________________|_________|

|1. Ռենտգեն-ստոմատոլոգիական ախտորոշիչ կաբինետ            |         |

|ռենտգենոգրաֆիա (ռենտգեն նկարահանում) դենտալ սարքով, որը |         |

|աշխատում է սովորական ժապավենով առանց ուժեղացնող էկրանի  |         |

|   - պրոցեդուրային                                      |   8     |

|   - ֆոտոլաբորատորիա                                    |   6     |

|________________________________________________________|_________|

|2.   Ռենտգեն-ստոմատոլոգիական ախտորոշիչ կաբինետ          |         |

|ռենտգենոգրաֆիա (ռենտգեն նկարահանում) դենտալ սարքով, որը |         |

|աշխատում է բարձր զգայունության ժապավենով և/կամ  պատկերի |         |

|թվային ընդունիչով (մշակումով), այդ թվում պանտոմոգրաֆով  |         |

|(առանց ֆոտոլաբորատորիայի)                               |         |

|   - պրոցեդուրային                                      |   6     |

|________________________________________________________|_________|

|3.   Ռենտգեն-ստոմատոլոգիական ախտորոշիչ կաբինետ          |         |

|պանորամային ռենտգենոգրաֆիա (ռենտգեն նկարահանում) կամ    |         |

|պանորամային տոմոգրաֆիա                                  |         |

|   - պրոցեդուրային                                      |   8     |

|   - կառավարման սենյակ *                                |   6     |

|   - ֆոտոլաբորատորիա **                                 |   8     |

.__________________________________________________________________.

 

* Կարող է բացակայել աշխատանքային տեղի պաշտպանության միջոցներով

կոմպլեկտավորված ռենտգեն սարքերի դեպքում:

** Կարող է բացակայել պատկերի թվային մշակումով ռենտգեն սարքերի դեպքում:

 

Հավելված 3

 

ՀՀ ԱՆ 2001 թվականի դեկտեմբերի 28-ի

N 959 հրամանով հաստատված

«Իոնացնող ճառագայթման աղբյուրների

օգտագործման կարգը և պայմանները»

 

ՌԵՆՏԳԵՆ-ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԱԲԻՆԵՏԻ ԼՈՒՍԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԴԻ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԻ ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԵՐ

 

._________________________________________________________________.

|  |                    |               | Լուսավորվածությունը     |

|  | Աշխատասենյակի      | Ջերմաստիճանը, |_________________________|

|  | անվանումը          | C0            | (լյուքս) |լույսի        |

|  |                    |               |          |աղբյուրի      |

|  |                    |               |          |տեսակ         |

|__|____________________|_______________|__________|______________|

|1 | Պրոցեդուրային      |      20       |   200    |լյումինիսց.   |

|  |                    |               |          |լամպ          |

|__|____________________|_______________|__________|______________|

|2 | Կառավարման սենյակ  |      18       |    50    |շիկացման լամպ |

|__|____________________|_______________|__________|______________|

|3 | Ֆոտոլաբորատորիա    |      18       |   150    |շիկացման լամպ |

._________________________________________________________________.

 

Հավելված 4

 

ՀՀ ԱՆ 2001 թվականի դեկտեմբերի 28-ի

N 959 հրամանով հաստատված

«Իոնացնող ճառագայթման աղբյուրների

օգտագործման կարգը և պայմանները»

 

ՌԵՆՏԳԵՆ-ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԱԲԻՆԵՏԻ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

 

.________________________________________________________________.

| |Պաշտպանության միջոցների անվանումը                      |Քանակը|

|_|_______________________________________________________|______|

|1|Պաշտպանիչ մեծ շիրմա (այլ միջոցների բացակայության       |   1  |

| |դեպքում)                                               |      |

|_|_______________________________________________________|______|

|2|Գոգնոց ստոմատոլոգիական                                 |   1  |

|_|_______________________________________________________|______|

|3|Օձիք պաշտպանիչ                                         |   1  |

|_|_______________________________________________________|______|

|4|Սփռոց պաշտպանիչ (ստոմատոլոգիական գոգնոցի բացակայության |   1  |

| |դեպքում)                                               |      |

.________________________________________________________________.

 

Հավելված 5

 

ՀՀ ԱՆ 2001 թվականի դեկտեմբերի 28-ի

N 959 հրամանով հաստատված

«Իոնացնող ճառագայթման աղբյուրների

օգտագործման կարգը և պայմանները»

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության ծառայություն

 

ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԱՆՁՆԱԳԻՐ

Ռենտգեն-ստոմատոլոգիական կաբինետի

սանիտարահիգիենիկ եզրակացություն

 

Տրվում է _________________________________________________________

(կազմակերպության, հիմնարկի անվանումը)

 

Կազմակերպության, հիմնարկի գործունեության իրականացման վայրը _________

_______________________________________________________________________

Ռենտգեն սարքի գործարանային համարը _____________ մակնիշը ____________

 

Սանիտարական անձնագիրը տրված է ____________________________________

(ամսաթիվը)

Վավերական է մինչև _________________________________________________

(ամսաթիվը)

 

Կ.Տ.

 

Գլխավոր պետական

սանիտարական բժիշկ

 

 

pin
Առողջապահության նախարարություն
28.12.2001
N 959
Հրաման