Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ «ՀԱՏԻՍ ՀՐԱԲՈՒԽ» ԲՆՈՒԹՅԱՆ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՀՈՒ ...

 

25.09.2024 -

 

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

16 սեպտեմբերի 2024 թվականի  N 372-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ «ՀԱՏԻՍ ՀՐԱԲՈՒԽ» ԲՆՈՒԹՅԱՆ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ԱՆՁՆԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «ը» կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 11-ի N 745-Լ որոշման հավելվածի 18-րդ հոդվածի 20-րդ կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի «Հատիս հրաբուխ» բնության երկրաբանական հուշարձանի անձնագիրը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Պարտականությունները կատարող`

Ա. Մեյմարյան


2024 թ. սեպտեմբերի 16
Երևան

 Հավելված
շրջակա միջավայրի նախարարի
2024 թվականի սեպտեմբերի 16-ի
N 372-Ն հրամանի

 

ԱՆՁՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ «ՀԱՏԻՍ ՀՐԱԲՈՒԽ» ԲՆՈՒԹՅԱՆ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ

 

1. Դասակարգումը` երկրաբանական:

2. Տեղադիրքը և աշխարհագրական կոորդինատները`

1) Օբսիդիանի կարնիզներ` «Հատիս հրաբուխ» բնության երկրաբանական հուշարձանի (այսուհետ` Հուշարձան) տվյալ երկրատեղանքը գտնվում է Ակունք համայնքի Ակունք բնակավայրի վարչական սահմաններում` լեռան հարավային լանջին, Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցուց մոտ 360մ. արևելք: Երկրատեղանքի պահպանման գոտու սահմանների կոորդինատային կետերը ներկայացված են N 1 աղյուսակում,

2) կենտրոնի կետի կոորդինատներն են` X=8475083.84, Y=4460119.13 (WGS 84 (ARMREF-02) կոորդինատային համակարգով),

 

 Աղյուսակ 1

 

Սահմանային կետեր Կոորդինատային կետեր
X Y
1 8474967.7992 4460133.2803
2 8474978.1672 4460171.7896
3 8475017.4784 4460215.4689
4 8475018.7355 4460213.8536
5 8475120.3360 4460153.0788
6 8475140.4444 4460119.7412
7 8475143.3176 4460062.5943
8 8475122.1689 4460023.6844
9 8475090.0585 4460038.4720
10 8475032.6759 4460070.3513
11 8475042.5481 4460093.2033
12 8475023.4980 4460123.3659
13 8474975.3441 4460129.2663
Կոորդինատային համակարգը` ARMREF 02, WGS-84

 

3) Մոխրագույն-կանաչ օբսիդիան` Հուշարձանի տվյալ երկրատեղանքը գտնվում է Ակունք համայնքի Ակունք բնակավայրի վարչական սահմաններում` լեռան հարավային լանջին, Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցուց մոտ 950մ. հյուսիս, փոքր ձորակի մոտ: Երկրատեղանքի պահպանման գոտու սահմանների կոորդինատային կետերը ներկայացված են N 2 աղյուսակում,

4) կենտրոնի կետի կոորդինատներն են` X=8475002.53, Y=4461166.44 (WGS 84 (ARMREF-02) կոորդինատային համակարգով),

 

Աղյուսակ 2

 

Սահմանային կետեր Կոորդինատային կետեր
X Y
1 8474919.7233 4461107.5114
2 8474919.0618 4461128.0167
3 8474928.3222 4461162.4126
4 8474946.1817 4461186.8866
5 8474977.9317 4461214.6679
6 8475016.2964 4461224.5898
7 8475052.0152 4461223.2668
8 8475089.7184 4461210.0376
9 8475110.2236 4461188.2095
10 8475107.5778 4461159.7667
11 8475096.3330 4461122.0635
12 8475067.2288 4461074.4384
13 8475033.4943 4461063.1936
14 8474999.7599 4461064.5165
15 8474964.7025 4461076.4228
16 8474934.2754 4461088.3291
Կոորդինատային համակարգը` ARMREF 02, WGS 84

 

5) Սեզոնային ջրվեժ և օբսիդիանի կարնիզներ` Հուշարձանի տվյալ երկրատեղանքը գտնվում է Ակունք համայնքի Ակունք և Կոտայք բնակավայրի վարչական սահմաններում` լեռան հարավ-արևմտյան լանջին, Ակունք համայնքից մոտ 2.2 կմ հյուսիս, դեպի լեռան գագաթ տանող ճանապարհի աջ կողմում գտնվող միջին մեծության ձորում: Երկրատեղանքի պահպանման գոտու սահմանների կոորդինատային կետերը ներկայացված են N 3 աղյուսակում,

6) կենտրոնի կետի կոորդինատներն են` X=8473558.98, Y=4462204.22 (WGS 84 (ARMREF-02) կոորդինատային համակարգով),

 

Աղյուսակ 3

 

Սահմանային կետեր Կոորդինատային կետեր
X Y
1 8473358.4321 4461902.4912
2 8473415.3177 4461881.3245
3 8473416.0166 4461881.5866
4 8473416.6406 4461880.4426
5 8473449.1404 4461881.3454
6 8473467.1506 4461910.6248
7 8473501.9911 4461998.8361
8 8473588.7923 4462144.2982
9 8473675.2617 4462104.6426
10 8473702.3911 4462158.2556
11 8473801.6101 4462290.1066
12 8473821.4539 4462341.7004
13 8473813.5164 4462402.5547
14 8473822.7768 4462458.1173
15 8473841.2977 4462503.0966
16 8473854.5269 4462545.4300
17 8473841.2977 4462573.2113
18 8473822.6445 4462581.5016
19 8473791.0267 4462575.8571
20 8473718.2662 4462534.8466
21 8473670.5110 4462530.1876
22 8473551.1906 4462450.1281
23 8473510.5678 4462350.9609
24 8473425.9010 4462233.2210
25 8473341.2342 4462075.7936
26 8473302.8695 4461971.2830
Կոորդինատային համակարգը` ARMREF 02, WGS 84

 

7) Բրեկչիացված օբսիդիաններ ռիոլիտներում և օբսիդիանի ելքեր` Հուշարձանի տվյալ երկրատեղանքը գտնվում է Ակունք համայնքի Ակունք բնակավայրի վարչական սահմաններում` Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցուց մոտ 2.8 կմ հյուսիս, լեռնագագաթից մոտ 1.3 կմ հարավ-արևմուտք: Երկրատեղանքի պահպանման գոտու սահմանների կոորդինատային կետերը ներկայացված են N 4 աղյուսակում,

8) կենտրոնի կետի կոորդինատներն են` X=8475739.28, Y=4462743.65 (WGS 84 (ARMREF-02) կոորդինատային համակարգով),

 

 Աղյուսակ 4

 

Սահմանային կետեր Կոորդինատային կետեր
X Y
1 8475733.7358 4462727.3342
2 8475715.5258 4462735.2853
3 8475715.1301 4462735.3377
4 8475715.1301 4462741.3863
5 8475717.6701 4462744.7994
6 8475756.4845 4462753.5307
7 8475761.9614 4462752.0226
8 8475766.5652 4462743.8469
9 8475768.0733 4462737.0207
10 8475756.7226 4462732.9725
Կոորդինատային հակակարգը` ARMREF 02, WGS 84

 

9) Քարանձավներ` Հուշարձանի տվյալ երկրատեղանքը գտնվում է Ակունք համայնքի Ակունք բնակավայրի վարչական սահմաններում` լեռան հարավ-արևելյան լանջին, Զառ բնակավայրից 3.4 կմ հյուսիս: Երկրատեղանքի պահպանման գոտու սահմանների կոորդինատային կետերը ներկայացված են N 5 աղյուսակում,

10) կենտրոնի կետի կոորդինատներն են` X=8477613.36, Y=4461870.25 (WGS 84 (ARMREF-02) կոորդինատային համակարգով),

 

 Աղյուսակ 5

 

Սահմանային կետեր Կոորդինատային կետեր
X Y
1 8477576.8580 4461801.4143
2 8477562.3059 4461811.4685
3 8477558.3371 4461821.5226
4 8477559.3955 4461837.6623
5 8477553.3647 4461859.4256
6 8477553.1125 4461859.6629
7 8477618.3059 4461915.3314
8 8477677.9960 4461878.0779
9 8477670.3760 4461862.4146
10 8477639.4726 4461851.6196
11 8477598.0280 4461821.5686
Կոորդինատային համակարգը` ARMREF 02, WGS 84

 

11) Սև դացիտային հոսք` Հուշարձանի տվյալ երկրատեղանքը գտնվում է Ակունք համայնքի Ակունք և Զովաշեն բնակավայրի վարչական սահմաններում` լեռան հարավային լանջին, Զովաշեն բնակավայրից մոտ 1.8 կմ հարավ-արևմուտք, լեռնագագաթից մոտ 900մ. հարավ: Երկրատեղանքի պահպանման գոտու սահմանների կոորդինատային կետերը ներկայացված են N 6 աղյուսակում,

12) կենտրոնի կետի կոորդինատներն են` X=8476975.43, Y=4462868.21 (WGS 84 (ARMREF-02) կոորդինատային համակարգով),

 

 Աղյուսակ 6

 

Սահմանային կետեր Կոորդինատային կետեր
X Y
1 8476926.5957 4462510.7716
2 8476899.1499 4462552.5504
3 8476853.9060 4462687.4882
4 8476795.1684 4462952.6012
5 8476793.5809 4463019.2764
6 8476811.7314 4463066.7956
7 8476845.5981 4463090.0790
8 8476888.9899 4463101.7207
9 8476938.7316 4463096.4290
10 8476986.9209 4463078.0394
11 8477038.7793 4463019.8309
12 8477118.1545 4462842.0306
13 8477117.5903 4462784.2201
14 8477115.8441 4462735.1133
15 8477105.5253 4462688.2819
16 8477068.4127 4462603.9051
17 8477049.9627 4462562.8692
18 8477030.9126 4462531.1191
19 8477000.7501 4462508.8941
20 8476966.6188 4462503.3378
Կոորդինատային համակարգը` ARMREF 02, WGS 84

 

13) Բլոկային ռիոլիտ-տրախիդացիտային լավաների արտաժայթքման ելք` Հուշարձանի տվյալ երկրատեղանքը վարչական տեսակետից` գտնվում է Ակունք համայնքի Ակունք և Զովաշեն բնակավայրի վարչական սահմաններում` լեռան հարավային լանջին, Զովաշեն բնակավայրից մոտ 1.7 կմ արևմուտք, լեռնագագաթից մոտ 110մ. հարավ: Երկրատեղանքի պահպանման գոտու սահմանների կոորդինատային կետերը ներկայացված են N 7 աղյուսակում,

14) կենտրոնի կետի կոորդինատներն են` X=8476666.81, Y=4463596.67 (WGS 84 (ARMREF-02) կոորդինատային համակարգով),

 

 Աղյուսակ 7

 

Սահմանային կետեր Կոորդինատային կետեր
X Y
1 8476640.2382 4463489.7902
2 8476612.7215 4463515.1903
3 8476608.4882 4463536.3570
4 8476606.3715 4463560.1695
5 8476614.8382 4463591.9196
6 8476620.1298 4463620.4947
7 8476633.3590 4463652.7739
8 8476664.0508 4463665.4739
9 8476673.0466 4463687.1698
10 8476694.7425 4463688.7573
11 8476726.4926 4463677.6448
12 8476733.3717 4463652.7739
13 8476727.5509 4463609.9113
14 8476731.7842 4463584.5112
15 8476721.7300 4463562.2862
16 8476727.5509 4463500.9027
17 8476702.6800 4463491.3777
18 8476671.4591 4463486.0861
Կոորդինատային համակարգը` ARMREF 02, WGS 84

 

15) Պիրոկլաստիկ առաջացումներ 1` Հուշարձանի տվյալ երկրատեղանքը գտնվում է Ակունք համայնքի Հատիս և Զովաշեն բնակավայրի վարչական սահմաններում, լեռան հյուսիս և հյուսիս-արևելյան լանջերին, Զովաշեն բնակավայրից մոտ 300մ արևմուտք` գերեզմանոցների մոտ, լեռնագագաթից մոտ 400մ. հյուսիս-արևելք: Երկրատեղանքի պահպանման գոտու սահմանների կոորդինատային կետերը ներկայացված են N 8 աղյուսակում,

16) կենտրոնի կետի կոորդինատներն են` X=8477497.85, Y=4464496.76 (WGS 84 (ARMREF-02) կոորդինատային համակարգով),

 

 Աղյուսակ 8

 

Սահմանային կետեր Կոորդինատային կետեր
X Y
1 8476881.5636 4464468.7669
2 8476932.5689 4464713.3782
3 8477053.4188 4464695.4386
4 8477097.8121 4464744.0562
5 8477139.4038 4464793.1229
6 8477167.5348 4464827.1310
7 8477199.9542 4464866.4296
8 8477225.9035 4464902.5511
9 8477522.7426 4465009.8822
10 8477557.2695 4464955.5856
11 8477562.1653 4464949.2638
12 8477688.5110 4464994.4925
13 8477692.8822 4464995.8527
14 8477717.1616 4465005.0307
15 8477722.5170 4465006.6704
16 8477743.9338 4465014.6551
17 8477736.9385 4465053.7054
18 8477845.8526 4465017.4006
19 8477971.5367 4465117.6083
20 8477990.7687 4465289.2165
21 8478014.9301 4465299.1315
22 8478139.2003 4465262.2289
23 8478124.3678 4464496.7150
24 8478114.8706 4464519.4089
25 8478061.8371 4464517.1900
26 8478018.7548 4464387.2974
27 8478068.3445 4464339.2946
28 8478105.0840 4464286.3981
29 8478119.8800 4464265.0953
30 8478118.8822 4464213.6008
31 8478084.8052 4464188.8127
32 8478075.4496 4464207.5269
33 8478069.8273 4464215.2164
34 8478056.5405 4464228.7884
35 8478027.9987 4464252.8045
36 8477988.1878 4464279.6537
37 8477970.1609 4464295.8532
38 8477956.1402 4464307.5091
39 8477953.9016 4464314.8320
40 8477945.2761 4464403.1097
41 8477936.2624 4464470.2293
42 8477921.7623 4464534.1387
43 8477912.7486 4464569.8524
44 8477900.2080 4464596.0900
45 8477884.5617 4464621.4815
46 8477877.9796 4464626.2986
47 8477877.1452 4464625.7428
48 8477877.8869 4464623.3342
49 8477885.0253 4464611.9396
50 8477891.5147 4464597.1919
51 8477899.3021 4464569.8089
52 8477911.1685 4464528.6228
53 8477923.3132 4464448.1776
54 8477936.1222 4464323.2762
55 8477915.6146 4464338.5729
56 8477851.0509 4464374.0079
57 8477783.9253 4464405.5573
58 8477753.8142 4464416.5800
59 8477740.6966 4464424.9214
60 8477652.7484 4464452.3879
61 8477605.1290 4464465.5937
62 8477552.8292 4464475.2506
63 8477494.0776 4464492.2998
64 8477474.0798 4464495.9170
65 8477488.8757 4464487.7479
66 8477516.7310 4464477.8069
67 8477597.7388 4464454.5166
68 8477671.9340 4464431.5961
69 8477753.7946 4464403.7430
70 8477835.3616 4464365.0417
71 8477895.0651 4464333.5353
72 8477930.6020 4464303.9429
73 8477988.2150 4464259.7172
74 8478041.5204 4464212.3695
75 8478068.4424 4464184.3912
76 8478071.7019 4464179.2812
77 8477989.8720 4464119.7572
78 8477144.5947 4464246.7930
79 8477141.5525 4464252.3021
80 8477134.2266 4464262.5323
81 8477127.4236 4464272.2788
82 8477118.7947 4464284.3302
83 8477109.5067 4464296.1913
84 8477098.9267 4464309.1231
85 8477087.8498 4464321.8378
86 8477080.9270 4464329.4423
87 8477073.1013 4464337.6899
88 8477054.9992 4464355.5484
89 8477042.7382 4464367.0530
90 8477029.3798 4464378.2603
91 8477016.0608 4464389.0183
92 8477002.4189 4464399.3637
93 8476985.1654 4464411.5033
94 8476981.8729 4464413.7720
95 8476980.0175 4464414.9918
96 8476977.7983 4464416.4334
97 8476974.2179 4464418.7792
98 8476972.4144 4464419.9314
99 8476970.5800 4464421.1198
100 8476968.3211 4464422.5283
101 8476966.9863 4464423.3605
102 8476963.5647 4464425.4722
103 8476963.2313 4464425.6836
104 8476962.3124 4464426.2398
105 8476961.5149 4464426.7202
106 8476959.6854 4464427.8308
107 8476960.2205 4464428.1765
108 8476947.7643 4464435.7098
109 8476935.9208 4464442.2731
110 8476924.0773 4464448.8365
111 8476913.3771 4464454.4283
112 8476909.2717 4464456.3434
113 8476906.2009 4464458.1323
114 8476897.4145 4464462.2464
115 8476893.7966 4464463.8383
116 8476887.4114 4464466.3213
117 8476881.5636 4464468.7669
Կոորդինատային համակարգը` ARMREF 02, WGS 84

 

17) Պիրոկլաստիկ առաջացումներ 2` Հուշարձանի տվյալ երկրատեղանքը գտնվում է Ակունք համայնքի Հատիս բնակավայրի վարչական սահմաններում` լեռան հյուսիսային լանջերին, Հատիս բնակավայրից մոտ 650մ արևմուտք: Երկրատեղանքի պահպանման գոտու սահմանների կոորդինատային կետերը ներկայացված են N 9 աղյուսակում,

18) կենտրոնի կետի կոորդինատներն են` X=8476648.03, Y=4465666.66 (WGS 84 (ARMREF-02) կոորդինատային համակարգով):

 

 Աղյուսակ 9

 

Սահմանային կետեր Կոորդինատային կետեր
X Y
1 8476489.3942 4465661.1572
2 8476486.8222 4465657.9496
3 8476511.2072 4465357.2027
4 8476684.8294 4465275.2693
5 8476690.6670 4465284.9901
6 8476698.6540 4465295.6302
7 8476729.3344 4465282.4566
8 8476730.6233 4465278.5394
9 8476848.2904 4465298.5436
10 8476871.1252 4465377.8612
11 8476868.1708 4465394.5241
12 8476872.5849 4465442.7427
13 8476871.0618 4465452.9736
14 8476855.8896 4465467.1331
15 8476835.0051 4465569.7041
16 8476823.2847 4465626.3155
17 8476822.6785 4465646.8085
18 8476825.1126 4465761.6325
19 8476806.3959 4465887.3594
20 8476821.6665 4466145.6862
21 8476815.9086 4466146.2620
22 8476810.0190 4466135.3826
23 8476804.6080 4466121.7736
24 8476796.2117 4466106.4503
25 8476788.5618 4466091.3501
26 8476777.3296 4466070.2294
27 8476766.0412 4466048.3812
28 8476750.5547 4466014.3973
29 8476742.9609 4466000.6220
30 8476732.4189 4465983.9370
31 8476709.4319 4465950.0280
32 8476702.9015 4465940.3900
33 8476698.5167 4465933.2130
34 8476694.5052 4465925.7560
35 8476687.1912 4465914.7200
36 8476669.8389 4465876.8030
37 8476664.1481 4465863.3810
38 8476661.3493 4465857.5470
39 8476656.1250 4465848.5990
40 8476639.6498 4465818.0450
41 8476634.9853 4465806.4870
42 8476623.7902 4465778.9350
43 8476615.3939 4465762.4740
44 8476604.8519 4465746.3490
45 8476595.9520 4465734.8290
46 8476584.1039 4465722.3390
47 8476572.4424 4465710.8740
48 8476563.3559 4465703.5300
49 8476552.6273 4465697.3780
50 8476536.3945 4465689.0820
51 8476515.6836 4465678.5490
52 8476503.2947 4465671.3170
53 8476495.0850 4465665.7240
54 8476489.3942 4465661.1570
55 8476481.0489 4465729.1520
56 8476486.1538 4465666.1920
57 8476487.2765 4465666.8780
58 8476492.4729 4465670.0550
59 8476505.8244 4465678.1967
60 8476519.9017 4465686.1514
61 8476541.5572 4465697.3574
62 8476553.4078 4465704.1648
63 8476563.0011 4465711.8469
64 8476570.3372 4465717.6966
65 8476578.4912 4465724.5813
66 8476588.6489 4465735.0121
67 8476596.1260 4465744.8790
68 8476603.7655 4465756.7067
69 8476610.6078 4465768.2651
70 8476619.5663 4465785.9967
71 8476624.2218 4465797.5551
72 8476631.7695 4465817.4854
73 8476635.7197 4465826.7180
74 8476647.7114 4465848.8898
75 8476659.4664 4465870.2651
76 8476665.3830 4465882.0881
77 8476672.8103 4465900.9546
78 8476680.8669 4465919.0147
79 8476685.2729 4465926.1840
80 8476691.1895 4465934.4853
81 8476697.7356 4465943.5412
82 8476706.4217 4465955.3126
83 8476715.3595 4465970.0284
84 8476725.9339 4465986.2536
85 8476742.8025 4466013.4955
86 8476748.9383 4466025.6380
87 8476759.3849 4466048.8699
88 8476766.1246 4466063.3297
89 8476774.5492 4466078.8176
90 8476787.6528 4466103.6715
91 8476791.2819 4466112.7881
92 8476795.3257 4466120.4544
93 8476799.0585 4466129.2603
94 8476802.5838 4466134.1071
95 8476808.8023 4466146.9726
96 8476785.1148 4466149.3414
97 8476778.8292 4466139.3182
98 8476771.3913 4466127.4575
99 8476759.6005 4466134.8919
100 8476759.5414 4466134.8885
101 8476759.5597 4466134.9177
102 8476766.9793 4466146.7493
103 8476769.4576 4466150.9071
104 8476729.0739 4466154.9456
105 8476510.7805 4465859.9356
106 8476481.0489 4465729.1529
Կոորդինատային համակարգը` ARMREF 02, WGS 84

 

3. Նկարագրությունը, չափագրությունը և վիճակը`

1) Հուշարձանը գտնվում է Կոտայքի մարզի Ակունք համայնքի Ակունք, Զովաշեն, Հատիս և Կոտայք բնակավայրերի վարչական սահմաններում` Երևան քաղաքից մոտ 30կմ. հեռավորության վրա, շրջափակված է Կոտայք, Կապուտան, Հատիս, Զովաշեն, Զառ, Ակունք բնակավայրերով: Շրջանի տարածքին բնորոշ են բարձրադիր լեռները, ռելիեֆի հրաբխային և էրոզիոն ձևերը, սարավանդները: Հրաբխի արևելյան մասում հյուսիսից հարավ ձգվում են Գեղամա հրաբխային բարձրավանդակի հյուսիսարևմտյան լեռնաճյուղերն ու լավային հոսքերը` առաջացնելով մեղմ ալիքավոր սարավանդ: Երկրաձևաբանական տեսակետից «Հատիս» հրաբուխը (այսուհետ` Հրաբուխ) տեղադրված է Կոտայքի (Քանաքեռի) հրաբխային սարավանդում, այն երկմոդալ գմբեթաձև հրաբուխ է, օվալաձև հիմքով, որի բացարձակ բարձրությունը 2528.6մ է, հարաբերական բարձրությունը Ակունք գյուղից` 1000 մ, իսկ հիմքի տրամագիծը հյուսիս-հարավ ուղղությամբ հասնում է մինչև 7,5 կմ: Հրաբխագիտական տեսանկյունից այն մեծ հետաքրքրություն է առաջացնում, քանի որ հանդիսանում է ռիոլիտային կազմի հրաբուխ` լավ արտահայտված օբսիդիաններով, ռիոլիտներով, պեռլիտներով և պիրոկլաստիկ առաջացումներով: Հրաբխի ակտիվության ժամանակահատվածը գնահատվում է 600-200 հազար տարի: Հրաբխային ակտիվության ամենաերիտասարդ դրսևորումները կապված են հիմքային լավաների արտաժայթքումներով, Գութանասար Հրաբխի ամենաերիտասարդ լավային հոսքի անալոգիայով (Երկրաբանական գիտությունների ինստիտուտի հրաբխագիտության լաբորատորիայի տվյալների բազա): Լավայի գմբեթները մածուցիկ լավայի և ժայռերի կույտեր են, որոնք կուտակվում են հրաբխային օդանցքի շուրջ, դրանք ձևավորվում են այն ժամանակ, երբ մագման սառչում և գազազերծվում է երկրի մակերես համեմատաբար արագ ժայթքելուց հետո (The EN cyclopedia of VolcaN oes, 2015): Գմբեթային կառույցների ժայթքումները Հրաբխի սովորական պրոցեսներ են, հատկապես կոնվերգենտ եզրային միջավայրերում, որի արդյունքում գմբեթները կարող են առանձին հավաքվել, ձևավորվել հրաբխային կոնի խառնարանում կամ կազմել կլաստերի կամ գմբեթի համալիրի մաս (FiN k, 1990): Գմբեթաձև հրաբուխները հայտնի են նաև «լավա գմբեթներ» կամ «հրաբխային գմբեթներ» անվանումներով: Դրանք առաջանում են բարձր մածուցիկություն ունեցող լավայի արտամղումից, ինչը սովորաբար հարուստ է սիլիցիումով (70% և ավելի) և հեշտությամբ չի հոսում: Հեղուկ լավայի հոսքերի պես տարածվելու փոխարեն լավան կուտակվում է մղանցքի մոտ` ձևավորելով գմբեթ հիշեցնող ուղղաձիգ և օվալաձև կառուցվածք: Հրաբուխը բնույթով երկմոդալ հրաբուխ է: Երկմոդալ հրաբուխների դեպքում` տարբեր ժամանակաշրջաններում ժայթքում են տարբեր բաղադրությամբ մագմայի երկու տարբեր տեսակներ` հիմքային (սիլիցիումով աղքատ) և թթու (սիլիցիումով հարուստ): «Երկմոդալ» տերմինը վերաբերում է երկու հակապատկեր մագմայի տեսակների առկայությանը: Երկմոդալ հրաբուխների ժայթքումներն իրար կարող են հերթափոխել էֆուզիվ ժայթքումների միջև, մասնավորապես` պայթող ժայթքումները, որոնք կապված են ավելի բարձր մածուցիկության թթու լավայի հետ և արտահոսող ժայթքումները, որոնք կապված են ցածր մածուցիկության հիմքային լավաների տեսակների հետ: Վերոնշյալ փոփոխական վարքագիծը հանգեցնում է տարբեր հրաբխային առանձնահատկությունների ձևավորմանը: Երկմոդալ հրաբուխը կարող է առաջանալ տարբեր երկրաբանական միջավայրերում և այն հաճախ կապված է մայրցամաքային ճեղքվածքի գոտիների և կոնվերգենտ սալերի շփման սահմանների հետ, արդյունքում այդ գոտիներում առաջացած հրաբուխներից կարող են ժայթքել ինչպես բազալտային, այնպես էլ ռիոլիտային լավաներ: Այս երկմոդալ վարքի պատճառները բացահայտելը երբեմն բարդ է: Դրանք կարող են ներառել տարբեր երկրաբանական գործընթացներ, ինչպիսիք են` մասնակի բյուրեղացումը, կեղևային ապարների ձուլումը կամ մագմայի տարբեր տեսակների խառնումը: Նման կարգի հրաբխային կառույցները հազվագյուտ երևույթ են համաշխարհային հրաբխագիտության մեջ, Հայաստանում շուրջ 500 Հրաբխից առկա է նմանատիպ 3 հրաբուխ: Հրաբխից ժայթքել են թթու (դացիտ, ռիոլիտ) և հիմքային կազմերի (բազալտային անդեզիտ) լավաներ: Այդ փուլերը ներկայացված են ռիոլիտ-օբսիդիանի և բազալտային անդեզիտների ժայթքումներով: Աշխարհի շատ հրաբխային մարզերում երկմոդալ հրաբուխները մեծ տարածում ունեն, սակայն որպես կոնտրաստային ռիոլիտ-բազալտային ժայթքման օրինակներ` ինչպիսին Հատիսն է, հազվադեպ են: Այն հետաքրքիր երկմոդալ հրաբխի օրինակ է, որտեղ երկմոդալությունը դիտարկվում է մի քանի մերկացումների սահմաններում, որոնք հանդիսանում են երկրատեղանքներ: Երկրատեղանքը (գեոսայթ) ունի նշանակալի երկրաբանական, էկոլոգիական, մշակութային, հնագիտական կամ պատմական արժեք: Երկրատեղանքները հաճախ առանձնացվում, պահպանվում են դրանց կարևորության և յուրահատուկ առանձնահատկությունների մասին հանրությանը իրազեկելու համար: Գրականության տվյալների, հավագրված նյութերի և դաշտային աշխատանքների ուսումնասիրությունների արդյունքում Հրաբխի կառուցվածքում առանձնացվել են երկրաբանության մեջ հազվադեպ հանդիպող և յուրահատուկ երկրաբանահրաբխագիտական, երկրաձևաբանական, ջրաերկրաբանական նշանակություն ունեցող, ինչպես նաև ընդհանուր` 148,75 հա մակերես տարածք զբաղեցնող 9 երկրատեղանք: Վերջիններս մատնացույց են անում Հրաբխի զարգացման էտապային երկրաբանահրաբխագիտական փոխհարաբերությունները, տարբեր կազմի ժայթքումների առաջացումների սահմանները, հրաբխային գործունեության արդյունքում առաջացած առանձնահատուկ հրաբխային շերտերը և հաստվածքները, լավային հոսքերը, հրաբխային առաջացումների արդյունքում ձևավորված երկրաձևաբանական միավորները: Հրաբխի լանջերին առկա են տարբեր գունայնության օբսիդիանի ելքեր ու կարնիզներ, որոնք գեղագիտական նշանակություն կարող են ունենալ նաև զբոսաշրջիկների համար: Հրաբխի եզակի առանձնահատկությունը նրա երկմոդալ բնույթն է, սա հնարավորություն է տալիս տեսնել թթվային ապարների և հիմնային ապարների համընկնումը մի քանի երկրատեղանքներում: Հրաբխագիտական տեսակետից շատ հետաքրքիր է թթվային կազմի հրաբխային կառուցվածքը ճեղքող հրաբխային կենտրոնների առկայությունը, որոնցից են Թեքբլուր, Տեղ, Խարամբլուր հրաբուխները: Հրաբխի լանջերին առկա են գեղեցիկ, բարձր որակի, տարբեր տիպերի և գունայնության օբսիդիանի մերկացումներ և ելքեր, որոնք երկրաբանական տեսակետից արժեքավոր են, ինչպես նաև հանդիսանում են կիսաթանկարժեք քարեր: Հայաստանում օբսիդիանի ելքերը բազմաթիվ են, դա բնորոշ է Հայկական լեռնաշխարհին: Սակայն աշխարհի հրաբխային շատ մարզերում օբսիդիանները հազվագյուտ են: Հատիսի լանջերին մինչ օրս էլ պահպանվել են օբսիդիանից պատրաստված գործիքները և հնագույն ժամանակներում դրանց օգտագործման հետքերը, որոնք գիտական և տուրիստական մեծ նշանակություն ունեն: Սույն հավելվածի N 1 քարտեզում նկարագրված է վերոնշյալ երկրատեղանքների տեղաբաշխումը Հրաբխի լանջերին, ինչպես նաև դրանց մոտ գտնվող համայնքները և այլ տեղորոշիչ ենթակառուցվածքներ,

 

Քարտեզ N 1: «Հատիս հրաբուխ» բնության հուշարձանի երկրատեղանքների տեղադիրքերի իրադրային քարտեզ

 

 

2) Օբսիդիանի կարնիզներ`

ա. Հրաբխի լանջին գտնվող օբսիդիանի կարնիզները վերաբերում են օբսիդիանի գոյացումներին: Օբսիդիանը բնական հրաբխային ապակի է, որը ձևավորվել է արագ սառեցված թթու կազմի լավայից: Հրաբխային ժայթքման ժամանակ սիլիցիումով հարուստ լավան ժայթքելիս արագ սառչում է օդի կամ սառեցման այլ մեխանիզմների ազդեցության պատճառով` ձևավորելով օբսիդիան: Քանի որ լավան հոսում և սառչում է անհավասարաչափ, այն կարող է կուտակվել լանջի եզրերի երկայնքով` առաջացնելով կարնիզների նման օբսիդիանի գոյացություններ, որոնք հետագայում ավելի ակնհայտ են դառնում լանջերի հողմնահարման արդյունքում: Հարկ է նշել, որ կոնկրետ երկրաբանական գործընթացները, որոնք տանում են դեպի այդպիսի գոյացումներ, կարող են տարբեր լինել: Օբսիդիանի կարնիզների ձևավորումը կախված է այնպիսի գործոններից, ինչպիսիք են` լավայի սառեցման արագությունը և Հրաբխի տեղադրությունը: Բացի այդ, նման երկրաբանական առանձնահատկությունները կարող են լինել բարդ և ժամանակի ընթացքում տարբեր գործոնների ազդեցության հետևանք: Օբսիդիանի կարնիզները Հրաբխի լանջերին շատ լավ երևում են հարավային լանջի ծայրամասում (N 1 նկար): N 2 քարտեզում ներկայացված են բուն երկրատեղանքի և դրա պահպանման գոտու սահմանները, իսկ N 3 քարտեզում` երկրատեղանքին կից գտնվող տեղորոշիչ ենթակառուցվածքները,

 

 N 1: Օբսիդիանի կարնիզներ

 

3) Մոխրագույն-կանաչ օբսիդիան`

ա. Օբսիդիանը բնական ապակի է, որը ձևավորվում է, երբ հալած լավան արագ սառչում է` կանխելով բյուրեղային կառուցվածքի զարգացումը: Նմանատիպ գունավորմամբ օբսիդիանները ոչ միայն Հրաբխի վրա, այլ նաև մնացած թթու կազմի գրեթե բոլոր հրաբուխներում տարածված չեն և հազվագյուտ են: Մոխրագույն-կանաչ օբսիդիանի գունավորումը պայմանավորված է դրանցում տարբեր տեսակի միներալների և քիմիական տարրերի առկայությամբ, օրինակ` երկաթի և մագնեզիումի առկայությունը կարող է կանաչավուն երանգ հաղորդել օբսիդիանին: Կախված այս տարրերի հատուկ միներալային բաղադրությունից և օքսիդացման վիճակից` օբսիդիանը կարող է ստանալ տարբեր երանգներ` մոխրագույն-կանաչից մինչև մուգ կանաչ: Կարևոր է նշել, որ մոխրագույն-կանաչ օբսիդիանի ճշգրիտ գույնը և բնութագրերը կարող են նույնպես տարբեր լինել` կախված երկրաբանական հատուկ պայմաններից, որոնցում այն ձևավորվել է: Օբսիդիանները կարող են ունենալ միներալների և տարրերի եզակի համադրություն, որոնք նպաստում են դրանց տարբերվող գունավորմանը (N 2 նկար): N 4 քարտեզում ներկայացված են բուն երկրատեղանքի և դրա պահպանման գոտու սահմանները, իսկ N 5 քարտեզում` երկրատեղանքին կից գտնվող տեղորոշիչ ենթակառուցվածքները,

 

 N 2: Մոխրագույն-կանաչ օբսիդիան

 

 

4) Սեզոնային ջրվեժ և օբսիդիանի կարնիզներ`

ա. Սեզոնային ջրվեժը հոսում է միայն տարվա որոշակի ժամանակ եղանակային որոշակի պայմանների կամ տեղումների փոփոխությամբ պայմանավորված: Սեզոնային ջրվեժներում ջրի հոսքի վրա հաճախ ազդում են այնպիսի գործոններ, ինչպիսիք են` տեղումները, ձնհալը կամ սառույցի հալոցքը: Տեղումների կամ հալման ժամանակ այս ջրվեժները կենդանանում են` ստեղծելով ժամանակավոր և դինամիկ բնական տեսարան: Հրաբխի սեզոնային ջրվեժը գտնվում է Հրաբխի հարավարևմտյան լանջին: Այն սկիզբ է առնում Հրաբխի արևմտյան գագաթային հատվածից` տեղումների և ձնհալի հալոցքներից, որոնք իրենց ճանապարհին մերկացնում են ռիոլիտ-տրախիդացիտային լավաները (N 3 նկար): Այս սեզոնային ջրվեժը կարող է լինել հայտնի զբոսաշրջային վայր, որն այցելուների համար կարող է նաև գրավիչ լինել հոսքի ջրառատ ժամանակաշրջանում: N 6 քարտեզում ներկայացված են բուն երկրատեղանքի և դրա պահպանման գոտու սահմանները, իսկ N 7 քարտեզում` երկրատեղանքին կից գտնվող տեղորոշիչ ենթակառուցվածքները,

 

 N 3: Սեզոնային ջրվեժ և օբսիդիանի կարնիզներ

 

 

5) Բրեկչիացված օբսիդիաններ ռիոլիտներում և օբսիդիանի ելքեր`

ա. Ռիոլիտներում բրեկչիացված օբսիդիանները վերաբերում են երկրաբանական մի երևույթի, որտեղ կոտրված բեկորներից կազմված բրեկչիացումը կամ ապարների առաջացումը տեղի է ունենում ռիոլիտային ապարների մեջ, և այդ բեկորները ներառում են օբսիդիանի կտորներ: Բրեկչիացումը երկրաբանական գործընթաց է, որի ժամանակ ապարները կոտրվում են անկյունային բեկորների տեսքով, այդ բեկորներն այնուհետև ցեմենտացվում են` ձևավորելով նոր ապարներ: Դա կարող է տեղի ունենալ հրաբխային ժայթքման ժամանակ, երբ պայթուցիկ ակտիվությունը լավան կոտրում է բեկորների, այդ բեկորները մտնում են սառեցնող լավայի հոսքի մեջ: Բրեկչիացումը կարող է առաջանալ տարբեր գործընթացների միջոցով, ինչպիսիք են` պայթուցիկ հրաբխային ակտիվությունը: Ստացված ապարը կարող է ունենալ բազմազան տեսք` օբսիդիանի անկյունային կամ կլորացված բեկորներով, որոնք տեղադրված են ռիոլիտային ապարների տեքստուրայում: Կտրված տեքստուրան հաճախ արտացոլում է ապարի ձևավորման ընթացքում տեղի ունեցած դինամիկ երկրաբանական գործընթացները: Ռիոլիտներում բրեկչիացված օբսիդիանների ուսումնասիրությամբ կարելի է պատկերացում կազմել հրաբխային պատմության և այդ ապարների առաջացման հատուկ պայմանների մասին: Հատիսում նմանատիպ առաջացումները բնորոշ են երկրորդ ֆազայի առաջացումներին, որոնց շուրջը նկատվում է օբսիդիանի երականման ելքեր, ինչը հաստատում է Հրաբխի ժայթքման և առաջացումների առանձնահատկությունները (N 4 նկար): N 8 քարտեզում ներկայացված են բուն երկրատեղանքի և դրա պահպանման գոտու սահմանները, իսկ N 9 քարտեզում` երկրատեղանքին կից գտնվող տեղորոշիչ ենթակառուցվածքները,

 

 N 4: Բրեկչիացված օբսիդիաններ ռիոլիտներում և օբսիդիանի ելքեր

 

 

6) Քարանձավներ`

ա. Քարանձավները ձևավորվել են ռիոլիտային լավաներում, ինչը բնորոշ չէ Հայաստանի մնացած ռիոլիտային հրաբուխներին: Քարանձավները ռիոլիտային լավաներում կարող են ձևավորվել տարբեր գործընթացների միջոցով: Ռիոլիտային լավաները իրենց բարձր մածուցիկությամբ և ցածր ջերմաստիճանի պայմաններում հաճախ կարող են պարունակել պղպջակներ, որոնք այդպես էլ մնում են սառչող լավայի մեջ: Երբ այս պղպջակները միավորվում են կամ փոխկապակցվում են, դրանք կարող են ժայռի մեջ բացեր կամ խոռոչներ ձևավորել, ժամանակի ընթացքում այդ դատարկությունները կարող են մեծանալ` ստեղծելով քարանձավային կառույցներ կամ կոնգլոմերատներ: Ռիոլիտային լավաներում քարանձավների առաջացումը կարող է կապված լինել նաև աղբյուրների ջրերի առկայության հետ, որոնք կարող են աստիճանաբար քայքայել ռիոլիտների համեմատաբար փխրուն հատվածները` մեծացնելով առկա կոտրվածքները և ստեղծելով նոր բացեր ու անցումներ: Ժամանակի ընթացքում այս գործընթացը կարող է հանգեցնել քարանձավային հատկանիշների ձևավորմանը: Ռիոլիտային լավաներում քարանձավների ուսումնասիրությունը կարող է հետաքրքրաշարժ լինել, քանի որ դրանք հաճախ ցուցադրում են յուրահատուկ երկրաբանական առանձնահատկություններ և պատկերացումներ են տալիս տարածքի հրաբխային պատմության մասին: Բացի այդ, այս քարանձավները կարող են պարունակել անցյալի հրաբխային գործունեության ապացույցներ: Այնուամենայնիվ, կարևոր է զգուշությամբ մոտենալ նման միջավայրերին և հետևել քարանձավների հետախուզման անվտանգության ուղեցույցներին: Հրաբխի զանգվածում նմանատիպ քարանձավներ կան Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու հարևանությամբ և Հրաբխի հարավ արևելյան լանջին մերկացող ժայռատիպ առաջացումներում (N 5 նկար): N 10 քարտեզում ներկայացված են բուն երկրատեղանքի և դրա պահպանման գոտու սահմանները, իսկ N 11 քարտեզում` երկրատեղանքին կից գտնվող տեղորոշիչ ենթակառուցվածքները,

 

 N 5: Քարանձավներ

 

 

7) Սև դացիտային հոսք`

ա. Սև դացիտային հոսքի առկայությունը Հրաբխի զանգվածում մեկ անգամ ևս մատնանշում է այս Հրաբխի առանձնահատկությունները, քանի որ այս հրաբխային կառույցում առկա են տարբեր կազմի, տեսքի, ձևի և ստրուկտուրաների ապարներ: Նմանատիպ սև դացիտային հոսքեր Հրաբուխի ամբողջ զանգվածում առկա են միայն այդ հատվածում: Սև դացիտային հոսքեր Հայաստանում այնքան էլ շատ տարածված չեն, չնայած հրաբխային տարբեր կազմի ու ստրուկտուրաների առաջացումների: Դացիտային լավայի հոսքերը թթվային հրաբուխներում կարող են դրսևորել տարբեր առանձնահատկություններ` կախված հրաբխային համակարգի դինամիկայից և այնպիսի գործոններից, ինչպիսիք են` ժայթքման ոճը, ժայթքման արագությունը և տեղական երկրաբանական միջավայրը: Սև դացիտի գույնը պայմանավորված է միներալների պարունակությամբ, դրանք են` բիոտիտը կամ հորնբլենդը, ինչպես նաև հոսքի սառեցման պայմաններում դրանց փոփոխված ձևերը: Դացիտային լավաները ունեն ավելի բարձր մածուցիկություն` համեմատած հիմքային կազմի ապարների: Այս բարձր մածուցիկությունը կարող է ազդել ժայթքման ոճի վրա և հանգեցնել լավայի հոսքերի, որոնք ավելի մածուցիկ են և դանդաղ շարժվող (N 6 նկար): N 12 քարտեզում ներկայացված են բուն երկրատեղանքի և դրա պահպանման գոտու սահմանները, իսկ N 13 քարտեզում` երկրատեղանքին կից գտնվող տեղորոշիչ ենթակառուցվածքները,

 

 N 6: Սև դացիտային հոսք

 

 

8) Բլոկային ռիոլիտ-տրախիդացիտային լավաների արտաժայթքման ելք`

ա. Բլոկային ռիոլիտների առաջացումը բնութագրվում է բարձր մածուցիկությամբ ռիոլիտային լավաների ժայթքումով, դրանց արտամղմամբ, որոնք խոչընդոտում են դրա սահուն հոսքը, և հանգեցնում է ժայթքման ժամանակ անկյունային բլոկների և բեկորների ձևավորմանը: Բլոկային լավաների ելքերը դուրս են եկել Հրաբխի գագաթից մոտ 110մ հարավ և ձգվում են 100մ, այդ բլոկները միջինում ունեն մոտ 3-4մ չափ (N 7 նկար): Այս հոսքը առանձնահատուկ է նրանով, որ Հրաբխի ամբողջ զանգվածում նմանատիպ ելքերը ու հոսքերը բացակայում են: N 14 քարտեզում ներկայացված են բուն երկրատեղանքի և դրա պահպանման գոտու սահմանները, իսկ N 15 քարտեզում` երկրատեղանքին կից գտնվող տեղորոշիչ ենթակառուցվածքները,

 

 N 7: Բլոկային ռիոլիտ-տրախիդացիտային լավաների արտաժայթքման ելք

 

 

9) Պիրոկլաստիկ առաջացումներ 1`

ա. Պիրոկլաստիկ առաջացումները հրաբուխների պայթյունային ժայթքման հետևանքով մթնոլորտ արտանետված տաք հրաբխային գազերի, մոխրի և ապարների բեկորների խառնուրդներ են, որոնք ամենակործանարար երևույթներից են, քանի որ ընդգրկում են մեծ տարածքներ և ավերում այդ տարածքներում գոյություն ունեցող ամեն ինչ: Պիրոկլաստիկ գոյացությունների բնութագրերը կարող են շատ տարբեր լինել` կախված այնպիսի գործոններից, ինչպիսիք են` մագմայի կազմը, ժայթքման պայթյունավտանգությունը և տեղանքը, որով անցնում է պիրոկլաստիկ նյութը: Այս գոյացությունները վճռորոշ դեր են խաղում հրաբխային տարածքների շուրջ լանդշաֆտի ձևավորման գործում և կարող են արժեքավոր պատկերացումներ տալ հրաբխային գործունեության պատմության վերաբերյալ: Պիրոկլաստիկ այս առաջացումը հիմնականում տարածված է Հրաբխի հյուսիսային հատվածում: Հատիս բնակավայրից հարավային պիրոկլաստիկ առաջացումները ծածկում են առաջնային ֆազայի ռիոլիտային զոնալային հոսքը, նկատվում է միայն Հրաբխի զարգացվածության հաջորդականությունը (N 8 նկար): N 16 քարտեզում ներկայացված են բուն երկրատեղանքի և դրա պահպանման գոտու սահմանները, իսկ N 17 քարտեզում` երկրատեղանքին կից գտնվող տեղորոշիչ ենթակառուցվածքները,

 

 N 8: Պիրոկլաստիկ առաջացումներ 1

 

 

10) Պիրոկլաստիկ առաջացումներ 2`

ա. Պիրոկլաստիկ այս առաջացումներն իրենց երկրաբանական ծագումով նման են «Պիրոկլաստիկ առաջացումներ 1» երկրատեղանքին, դրանք հրաբուխների պայթյունային ժայթքման հետևանքով մթնոլորտ արտանետված տաք հրաբխային գազերի, մոխրի և ապարների բեկորների խառնուրդներ են, որոնք ամենակործանարար երևույթներից են, քանի որ ընդգրկում են մեծ տարածքներ և ավերում այդ տարածքներում գոյություն ունեցող ամեն ինչ: Պիրոկլաստիկ գոյացությունների բնութագրերը կարող են շատ տարբեր լինել` կախված այնպիսի գործոններից, ինչպիսիք են` մագմայի կազմը, ժայթքման պայթյունավտանգությունը և տեղանքը, որով անցնում է պիրոկլաստիկ նյութը: Այս գոյացությունները վճռորոշ դեր են խաղում հրաբխային տարածքների շուրջ լանդշաֆտի ձևավորման գործում և կարող են արժեքավոր պատկերացումներ տալ հրաբխային գործունեության պատմության վերաբերյալ: Պիրոկլաստիկ այս առաջացումը տարածված է Հրաբխի հյուսիս-արևելյան հատվածում: Զովաշեն բնակավայրից հյուսիս արևմուտք, պիրոկլաստիկ առաջացումները ծածկում են առաջնային ֆազայի ռիոլիտային զոնալային հոսքը, նկատվում է միայն Հրաբխի զարգացվածության հաջորդականությունը (N 9 նկար): N 18 քարտեզում ներկայացված են բուն երկրատեղանքի և դրա պահպանման գոտու սահմանները, իսկ N 19 քարտեզում` երկրատեղանքին կից գտնվող տեղորոշիչ ենթակառուցվածքները,

 

N 9: Պիրոկլաստիկ առաջացումներ 2

 

 

4. Սահմանների և պահպանման գոտու նկարագրությունը, մակերեսը և քարտեզ-հատակագիծը`

 

Քարտեզ N 2: «Օբսիդիանի կարնիզներ» երկրատեղանքի հատակագիծ

 

Քարտեզ N 3: «Օբսիդիանի կարնիզներ» իրադրային քարտեզ

 

Քարտեզ N 4: «Մոխրագույն-կանաչ օբսիդիան» երկրատեղանքի հատակագիծ

Քարտեզ N 5: «Մոխրագույն-կանաչ օբսիդիան» երկրատեղանքի իրադրային քարտեզ

 

Քարտեզ N 6: «Սեզոնային ջրվեժ և օբսիդիանի կարնիզներ» երկրատեղանքի հատակագիծ

 

Քարտեզ N 7: «Սեզոնային ջրվեժ և օբսիդիանի կարնիզներ» երկրատեղանքի իրադրային քարտեզ

 

Քարտեզ N 8: «Բրեկչիացված օբսիդիաններ ռիոլիտներում և օբսիդիանի ելքեր» երկրատեղանքի հատակագիծ

 

Քարտեզ N 9: «Բրեկչիացված օբսիդիաններ ռիոլիտներում և օբսիդիանի ելքեր» երկրատեղանքի իրադրային քարտեզ

 

Քարտեզ N 10: «Քարանձավներ» երկրատեղանքի հատակագիծ

 

Քարտեզ N 11: «Քարանձավներ» երկրատեղանքի իրադրային քարտեզ

 

Քարտեզ N 12: «Սև դացիտային հոսք» երկրատեղանքի հատակագիծ

 

Քարտեզ N 13: «Սև դացիտային հոսք» երկրատեղանքի իրադրային քարտեզ

 

Քարտեզ N 14: «Բլոկային ռիոլիտ-տրախիդացիտային լավաների արտաժայթքման ելք» երկրատեղանքի հատակագիծ

 

Քարտեզ N 15: «Բլոկային ռիոլիտ-տրախիդացիտային լավաների արտաժայթքման ելք» երկրատեղանքի իրադրային քարտեզ

 

Քարտեզ N 16: «Պիրոկլաստիկ առաջացումներ 1» երկրատեղանքի հատակագիծ

 

Քարտեզ N 17: «Պիրոկլաստիկ առաջացումներ 1» երկրատեղանքի իրադրային քարտեզ

 

Քարտեզ N 18: «Պիրոկլաստիկ առաջացումներ 2» երկրատեղանքի հատակագիծ

 

Քարտեզ N 19: «Պիրոկլաստիկ առաջացումներ 2» երկրատեղանքի իրադրային քարտեզ

 

5. Տվյալներ` հողօգտագործողի և սեփականատիրոջ մասին`

1) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնք: Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնքի Ակունք, Հատիս, Զովաշեն և Կոտայք բնակավայրերի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող, բնության հատուկ պահպանվող տարածքների նպատակային նշանակության` բնապահպանական գործառնական նշանակության հողեր:

6. Պահպանության և օգտագործման ռեժիմի առանձնահատկությունները`

1) Հաշվի առնելով «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասը` Հուշարձանի զբաղեցրած տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը սպառնում է դրա պահպանությանը,

2) Հաշվի առնելով «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը` բնության հուշարձանի և դրա պահպանման գոտու տարածքում արգելվում են`

ա. հիդրոտեխնիկական, շինարարական, հատակախորացման, հորատման, պայթեցման աշխատանքները,

բ. հողային և բուսական ծածկույթի, բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների բնակության միջավայրի պայմանների խախտումները,

գ. երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները (հողային ծածկույթի խախտումով),

դ. հանքերևակումները, հանքանյութեր վերամշակող օբյեկտների տեղաբաշխումը,

ե. նմուշներ վերցնելը,

զ. ծառերի և թփերի հատումները,

է. աղտոտումը,

ը. ջրային ռեժիմի խախտումը,

թ. բնության հուշարձանի արտաքին տեսքը խաթարող ցանկացած գործունեություն,

ժ. ժայռամագլցումը, արկածային տուրիզմը,

3) Թույլատրվում է`

ա. քաղաքացիների հանգիստը,

բ. գիտական ուսումնասիրությունները, մոնիթորինգը (այդ թվում` քաղաքացիների հանգստի կազմակերպման և սպասարկման ծառայությունների մոնիթորինգը),

գ. ճանաչողական զբոսաշրջության կազմակերպումը,

դ. էկոհամակարգերի հավասարակշռությունը խախտող երևույթներն ու գործընթացները կանխարգելող, ինչպես նաև խախտված էկոհամակարգերի վերականգնման միջոցառումները,

ե. զբոսաշրջիկների և այցելուների սպասարկման ծառայությունների կազմակերպումը:

7. Տվյալներ` պահպանություն իրականացնող սուբյեկտի մասին`

1) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնք:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 24 սեպտեմբերի 2024 թվական:

 

 

pin
Շրջակա միջավայրի /Բնապահպանության
16.09.2024
N 372-Ն
Հրաման