Սեղմել Esc փակելու համար:
ԳԱՆԳԻ ԵՎ ԴԻՄԱՅԻՆ ՈՍԿՐԵՐԻ ԿՈՏՐՎԱԾՔՈՎ Մ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳԱՆԳԻ ԵՎ ԴԻՄԱՅԻՆ ՈՍԿՐԵՐԻ ԿՈՏՐՎԱԾՔՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱ ...

 

04.10.2024 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

20 սեպտեմբերի 2024 թվականի N 285-Ն

 

ԳԱՆԳԻ ԵՎ ԴԻՄԱՅԻՆ ՈՍԿՐԵՐԻ ԿՈՏՐՎԱԾՔՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

Հրամայում եմ

 

1. Հաստատել գանգի և դիմային ոսկրերի կոտրվածքով մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը` համաձայն hավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

20.09.2024 Ա. Ավանեսյան

 

 Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
2024 թվականի սեպտեմբերի 20-ի
N 285-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

ԳԱՆԳԻ ԵՎ ԴԻՄԱՅԻՆ ՈՍԿՐԵՐԻ ԿՈՏՐՎԱԾՔՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի.

 

Հ/Հ Կոդը Անվանում
1) S02.1

Գանգի հիմքի կոտրվածք

Փոսի` առաջային, միջին, հետին

Ծոծրակային ոսկորի

Ակնակապճի վերին պատի

Խոռոչի` մաղոսկրի, ճակատոսկրի

Սեպոսկրի

Քունքոսկրի

Բացառությամբ` ակնակապճի` ԱՀՃ (S02.8), ակնակապճի հատակի (S02.3)

2) S02.3

Ակնակապճի հատակի կոտրվածք, բացառությամբ`

ակնակապճի` ԱՀՃ (S02.8)

ակնակապճի վերին պատի (S02.1)

3) S02.4

Այտոսկրի և վերին ծնոտի կոտրվածք

Վերին ծնոտի (ոսկրի)

Այտոսկրի աղեղի

4) S02.6 Ստորին ծնոտի կոտրվածք
5) S02.8

Գանգոսկրի և դիմային այլ ոսկրերի կոտրվածքներ

 Ալվեոլային ելուստի

Ակնակապճի` ԱՀՃ

Քիմքոսկրի Բացառությամբ` ակնակապճի` հատակի (S02.3), տանիքի (վերին պատի) (S02.1)

 

2. Նոզոլոգիաների խումբը կիրառելի է` ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի.

 

Ձև 1

 

1) Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) Մեծահասակ
2) Սեռ (արական, իգական) Արական, իգական
3) Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) ԱԲ, Բ
4) Հիվանդության փուլը (նկարագրել) Կիրառելի չէ
5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս,

արտահիվանդանոցային պայմաններում,

ցերեկային ստացիոնարի պայմաններում,

 հիվանդանոցային պայմաններում)

Հիվանդանոցային պայմաններում
6) Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) Շտապ, անհետաձգելի, պլանային
7) Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) Դիմածնոտային վիրաբույժ, նյարդավիրաբույժ, նյարդաբան, ակնաբույժ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ
8) Գանգատներ Ցավ, արյունահոսություն, գլխապտույտ, սրտխառնոց, երկտեսություն, քթային դժվարաշնչություն, լսողության խանգարում, կծվածքի խանգարում, բերանի և քթի խոռոչից արյունահոսություն, լիկվորեա, բերանի բացման սահմանափակում, գիտակցության խանգարում:
9) Անամնեզ Արյան մակարդելիության հետ կապված հիվանդություններ, շաքարային դիաբետ, գլխի և պարանոցի շրջանում կատարված վիրահատություններ, այդ թվում` տեսողական օրգանի հետ կապված: Արյան շրջանառության տեղային (լոկալ) կամ համակարգային խանգարումներ, դիպլոպիա, ոսկրային համակարգի հիվանդություններ, ստոմատոլոգիական տվյալներ:
10) Զննման արդյունք/Ցուցում Վնասվածքի տեղակայման և խորության գնահատում, վերքում օտար մարմինների առկայության ստուգում, նյարդաբանական ստատուս, զարկերակային ճնշման որոշում, էլեկտրասրտագրություն, տեսողական օրգանի գնահատում, սուբկոնյուկտիվալ արյունազեղում, դիմածնոտային շրջանի ոսկրային համակարգի պալպացիա:
11) Հոսպիտալացման ցուցում Գլխի և պարանոցի շրջանում կոտրվածքի առկայություն, գլխուղեղի ցնցման երևույթների առկայություն, վնասվածքի շրջանում վերջերս կրած վիրահատություններ, տեսողական և լսողական խանգարումներ:

 

3. Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 2

 

Հ/հ Խորհրդատվության տեսակը Տրամադրման քանակը
ԱԲ Բ
1) Դիմածնոտային վիրաբույժ 1 1
2) Նյարդաբան 0.5 1
3) Նյարդավիրաբույժ 0.3 1
4) Անեստեզիոլոգ- ռեանիմատոլոգ 0.8 1
5) Ակնաբույժ 0.5 1

 

4. Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը:

5. Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են` ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 3

 

Լաբորատոր հետազոտություններ
Հ/Հ Կոդը Անվանումը Տրամադրման քանակը Արդյունք
ԱԲ Բ
1) Կիրառելի չէ - - -
Գործիքային հետազոտություններ
2) Առկա չէ Գլխի և պարանոցի համակարգչային տոմոգրաֆիա 0.5 1 Ներգանգային ախտահարումների, հետակնակապճային արյունազեղման, դիմածնոտային շրջանի կոտրվածքների հայտնաբերում
3) Առկա չէ Տեսողական օրգանի գործիքային զննում 1 1 Ցանցաթաղանթի ամբողջականության գնահատում
4) Առկա չէ Էլեկտրասրտագրություն 1 1 Ախտաբանական փոփոխությունների (ռիթմի խանգարումներ կամ սրտամկանի սնուցման խանգարման նշաններ) հայտնաբերում

 

6. Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը:

7. Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 4

 

 Հ/Հ Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում Անվանում (ջեներիկ) Չ/Մ Միջինացված ցուցանիշ` տրամադրման հաճախա-կանություն Միջին օրական չափա-քանակ Բուժման կուրսի միջին չափա-քանակ Օրե-րի քա-նակ
1) Ամօքսիցիլին (ամօքսիցիլինի տրիհիդրատ), քլավուլանաթթու (կալիումի քլավուլանատ) 500մգ+125մգ 875մգ+125մգ Ամօքսիցիլին (ամօքսիցիլինի տրիհիդրատ), քլավուլանաթթու (կալիումի քլավուլանատ) 500մգ+125մգ 875մգ+125մգ դեղահատեր Օրը մեկ կամ երկու անգամ 2000 10000 5-7

 

8. Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`

1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ.

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը:

9. Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 5

 

Հ/հ Բժշկական ծառայության տեսակը Տրամադրման քանակը
ԱԲ Բ
1) Վնասվածքի առաջնային վիրաբուժական մշակում 1 1
2) Կոտրվածքների օստեոսինթեզ 0.8  1
3) Ծնոտների շինավորում -  1
4) Վերակենդանացման միջոցառումներ -  1
5) Տրախեոստոմիկ խողովակի տեղադրում -  1

 

10. Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը:

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. Տիմոֆեև Ա.Ա. Դիմածնոտային վիրաբուժության հիմունքները. Մոսկվա 2007թ./Тимофеев А.А. Основы челюстно-лицевой хирургии. Москва 2007

2. Վերբո Ե. Բ., Բուցան Ս. Բ., Գիլեվա Կ. Ս., Դեմքի վերականգնողական վիրաբուժություն. Ժամանակակից մեթոդներ և սկզբունքներ, Մոսկվա 2022թ./Вербо Е.В., Буцан С.Б., Гилева К.С. Реконструктивная хирургия лица. Современные методы и принципы. Москва 2022

3. Ջոն Լանգդոն, Մոան Պատել, Ռոբերտ Օրդ և Պիտեր Բրեննան. Բերանի խոռոչի և դիմածնոտային շրջանի օպերատիվ վիրաբուժություն. Լոնդոն 2011թ./ John Langdon, Mohan Patel, Robert Ord and Peter Brennan. Operative Oral and Maxillofacial Surgery. London 2011

 

Պաշտոնական հրապարակման օրը` 24 սեպտեմբերի 2024 թվական:

 

 

pin
Առողջապահության նախարարություն
20.09.2024
N 285-Ն
Հրաման