26.09.2024 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2024 թվականի սեպտեմբերի 10-ին
«ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ` ԱՌԵՎՏՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՅԵՑԱԿԵՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՓՈՓՈԽՈՂ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Վավերացնել 2005 թվականի դեկտեմբերի 6-ին ստորագրված` «Մտավոր սեփականության իրավունքների` առևտրին առնչվող հայեցակետերի մասին» համաձայնագիրը փոփոխող արձանագրությունը:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2024 թ. սեպտեմբերի 24 Երևան ՀՕ-325-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 25 սեպտեմբերի 2024 թվական: