Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏՈՒՅԺԵՐԻՑ ԵՎ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻՑ ԱԶԱՏ ...

 

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ.ՏԵՐ-ՊՏՐՈՍՅԱՆ

«25» հունիսի 1996 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 հունիսի 1996թ. թիվ 193

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏՈՒՅԺԵՐԻՑ ԵՎ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության հաշմանդամների հասարակական կազմակերպությունների ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները «Հայաստանի Հանրապետության հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39 հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օգտվում են հարկային արտոնություններից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը.

Հայաստանի Հանրապետության կառավարությունը  որոշում  է.

1. Հայաստանի Հանրապետության հաշմանդամների հասարակական կազմակերպությունների այն ձեռնարկություններն, հիմնարկներն ու կազմակերպությունները, որոնցում աշխատողների ընդհանուր թվաքանակի առնվազն 5Օ տոկոսը հաշմանդամներ են և որոնք մինչև սույն որոշման ընդունումը չեն վճարել ավելացված արժեքի հարկը, ազատվում են այդ հարկը չվճարելու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված տույժերից ու տուգանքներից:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հունիսի 25-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.06.1996
N 193
Որոշում