Սեղմել Esc փակելու համար:
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒ ...

 

01.01.2025 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2024 թվականի հոկտեմբերի 2-ին

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 14-րդ հոդվածի առաջին պարբերությունը «կառավարման» բառից առաջ լրացնել «պետության անվտանգության ապահովման,» բառերով:

 

i

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 206.20-րդ հոդվածով.

 

«Հոդված 206.20. Պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանության բնագավառի օրենսդրության պահանջները չկատարելը

 

1. Պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները գաղտնագրելու, գաղտնիության աստիճանը որոշելու, գաղտնիության դրոշմագրեր շնորհելու և դրանք փոփոխելու կարգը խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:

2. Պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանության ժամկետները երկարաձգելու, կրճատելու, պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները գաղտնազերծելու, ինչպես նաև ոչնչացնելու կարգը խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:

3. Պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների գործավարության կարգը խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:

4. Համակարգչային տեղեկատվական համակարգերի օգտագործմամբ գաղտնի տեղեկություններ կազմելիս (մշակելիս) և տեխնիկական միջոցներ գործածելիս գաղտնիության ռեժիմի ապահովման կարգը, ինչպես նաև էլեկտրոնային եղանակով պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների փոխանակման կարգը խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:

5. Պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանության միջոցների պահանջները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:

6. Գաղտնի արտադրանքի թողարկման, ստեղծման և օգտագործման ընթացքում գաղտնիության ռեժիմի, ինչպես նաև անցագրային և ներօբյեկտային ռեժիմի կազմակերպման կարգը խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:

7. Պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների օգտագործմամբ համատեղ և այլ աշխատանքների կատարման և դրա նկատմամբ վերահսկողության իրականացման կարգը խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:

8. Սույն հոդվածի 1-4-րդ մասերով նախատեսված իրավախախտումը վարչական տույժ նշանակելուց հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով:

9. Սույն հոդվածի 5-7-րդ մասերով նախատեսված իրավախախտումը վարչական տույժ նշանակելուց հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև վեցհարյուրապատիկի չափով:

10. Սույն հոդվածի 1-4-րդ մասերով նախատեսված իրավախախտումը կատարած անձի կողմից վարչական տույժ նշանակելուց հետո` մեկ տարվա ընթացքում, սույն հոդվածի 5-7-րդ մասերով նախատեսված իրավախախտում կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով:»:

 

i

Հոդված 3. Օրենսգրքի 224.1-ին հոդվածում`

1) 1-ին մասի «206.18-րդ և 206.19-րդ» բառերը փոխարինել «206.18-206.20-րդ» բառերով.

2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի հրամանով սահմանված պաշտոնատար անձինք:».

3) 3-րդ և 4-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2024 թ. հոկտեմբերի 21
Երևան
ՀՕ-343-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 23 հոկտեմբերի 2024 թվական:

 


 

 

pin
ՀՀ 02.10.2024
N ՀՕ-343-Ն օրենք