24.10.2024 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2024 թվականի հոկտեմբերի 2-ին
«ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Մանկապատանեկան սպորտի մասին» 2004 թվականի հունիսի 11-ի ՀՕ-109-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածի 5-րդ մասում «հաշմանդամ» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող» բառերով:
i
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի վերնագրում, 1-ին և 2-րդ մասերում «Հաշմանդամ» բառը փոխարինել «Հաշմանդամություն ունեցող» բառերով, իսկ 3-րդ մասում «հաշմանդամների» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձանց» բառերով, «հաշմանդամ» բառը` «հաշմանդամություն ունեցող» բառերով:
i
Հոդված 3. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ և 21-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետերում «հաշմանդամ» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2024 թ. հոկտեմբերի 21 Երևան ՀՕ-356-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 23 հոկտեմբերի 2024 թվական: