24.11.2024 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2024 թվականի հոկտեմբերի 2-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 13-րդ հոդվածի երկրորդ պարբերության առաջին նախադասությունում «123-131» թվերը փոխարինել «123-131.1» թվերով:
i
Հոդված 2. Օրենսգրքի 131-րդ հոդվածում`
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին մասով.
«5.1. Ապրանքների առաքում իրականացնող հեծանիվ կամ մոպեդ վարող անձի կողմից հեծանիվը կամ մոպեդն առանց սաղավարտի կամ չկոճկված սաղավարտով վարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթնապատիկի չափով:».
2) 6-րդ մասի «առաջինից հինգերորդ» բառերը փոխարինել «1-5.1-ին» բառերով.
3) 6.1-ին մասի «1-5-րդ» բառերը փոխարինել «1-5.1-ին» բառերով:
i
Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 131.1 ին հոդվածով.
«Հոդված 131.1. |
Անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների երթևեկությանը ներկայացվող պահանջները խախտելը |
1. Անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների երթևեկությանը ներկայացվող պահանջները (կանոնները) խախտելը, բացառությամբ սույն հոդվածի 2-5-րդ մասերով նախատեսված դեպքերի`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
2. Ապրանքների առաքում իրականացնող անձանց կողմից անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցն օգտագործելն առանց սաղավարտի կամ չկոճկված սաղավարտով`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթնապատիկի չափով:
3. Անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցները վարձակալությամբ տրամադրելու գործառույթ իրականացնող կազմակերպությունների (անձանց) և ֆիզիկական անձանց կողմից «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24.4-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված պահանջը խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում կազմակերպությունների (անձանց) նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանիննապատիկի չափով, իսկ ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
4. Անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցով ուղևոր կամ բեռ տեղափոխելը`
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
5. Անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցով այլ անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոց կամ միջոցներ տեղափոխելը`
առաջացնում է տուգանքի նշանակում կազմակերպությունների (անձանց) նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանիննապատիկի չափով, իսկ ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:»:
i
Հոդված 4. Օրենսգրքի 264-րդ հոդվածի 4-րդ մասը «173» թվից առաջ լրացնել «131.1 հոդվածի 3 րդ մասով,» բառերով, իսկ նույն մասը «մինչև գործի քննությունը վերցնել» բառերից հետո` «անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցը,» բառերով:
i
Հոդված 5. Օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին, 302-րդ հոդվածի 1-ին, 305-րդ հոդվածի 2-րդ և 307-րդ հոդվածի 3-րդ մասերը «131-րդ» և «131» բառերից հետո համապատասխանաբար լրացնել «131.1-ին» և «131.1» բառերով:
Հոդված 6.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից մեկ ամիս հետո, բացառությամբ սույն օրենքի 3-րդ հոդվածով լրացվող 131.1-ին հոդվածի 3-րդ մասի:
2. Սույն օրենքի 3-րդ հոդվածով լրացվող 131.1-ին հոդվածի 3-րդ մասն ուժի մեջ է մտնում 2025 թվականի սեպտեմբերի 1-ից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2024 թ. հոկտեմբերի 22 Երևան ՀՕ-362-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 23 հոկտեմբերի 2024 թվական: