Սեղմել Esc փակելու համար:
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

24.10.2024 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2024 թվականի հոկտեմբերի 2-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 24-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետում «երկրորդ աշխարհամարտի հաշմանդամները և այն անձինք, ովքեր հաշմանդամ են դարձել» բառերը փոխարինել «երկրորդ աշխարհամարտի հաշմանդամություն ունեցող անձինք և այն անձինք, որոնք դարձել են հաշմանդամություն ունեցող անձինք» բառերով, «պարտիզան հաշմանդամները» բառերը` «պարտիզան հաշմանդամություն ունեցող անձինք» բառերով, իսկ «մյուս հաշմանդամները» բառերը` «մյուս հաշմանդամություն ունեցող անձինք» բառերով:

 

i

Հոդված 2. Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասում`

1) «զ» կետը «առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք» բառերից հետո լրացնել «կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող անձինք» բառերով.

2) «ը» կետի «հաշմանդամ դարձած» բառերը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված» բառերով:

 

i

Հոդված 3. Օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասի «բ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող անձինք.»:

 

i

Հոդված 4. Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետում «առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ հեղինակի» բառերը փոխարինել «առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված հեղինակի կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող հեղինակի» բառերով:

 

i

Հոդված 5. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետում «Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամները» բառերը փոխարինել «Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամություն ունեցող անձինք» բառերով, «Հայրենական մեծ պատերազմի 1-ին խմբի հաշմանդամին ուղեկցող անձը» բառերը` «Հայրենական մեծ պատերազմի առաջին խմբի հաշմանդամություն ունեցող անձին կամ ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձին ուղեկցող անձը» բառերով, իսկ 4-րդ մասի «հաշմանդամները» բառը` «հաշմանդամություն ունեցող անձինք» բառերով:

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2024 թ. հոկտեմբերի 21
Երևան
ՀՕ-360-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 23 հոկտեմբերի 2024 թվական:

 


 

 

pin
ՀՀ 02.10.2024
N ՀՕ-360-Ն օրենք