040.0159.210202
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«21» փետրվարի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
21 փետրվարի 2002 թվականի N 159
«ՀՐԱԶԴԱՆՄԱՇ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ԱՂԲՅՈՒՐԱԿ» ՊԱՆՍԻՈՆԱՏՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը`
ա) սահմանված կարգով ապահովել «Հրազդանմաշ» բաց բաժնետիրական ընկերության 21290 հազար դրամ հաշվեկշռային արժեք ունեցող «Աղբյուրակ» պանսիոնատի (իր ամբողջ գույքով, ներառյալ անավարտ շինարարության օբյեկտները) օտարումը «Հայկոոպ» վարչությանը` Հայաստանի Հանրապետության սպառողական կոոպերատիվների միության «Հայկոոպ» վարչության նկատմամբ ունեցած 135839,6 հազար դրամ պարտավորության դիմաց.
բ) 1-ամսյա ժամկետում ապահովել «Աղբյուրակ» պանսիոնատի գույքի և անհրաժեշտ փաստաթղթերի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և «Հայկոոպ» վարչության ու «Հրազդանմաշ» բաց բաժնետիրական ընկերության միջև երկկողմ համաձայնագրի կնքումը, ըստ որի «Հայկոոպ» վարչության նկատմամբ «Հրազդանմաշ» բաց բաժնետիրական ընկերության ունեցած պարտավորությունները կհամարվեն կատարված, իսկ «Աղբյուրակ» պանսիոնատի գույքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման հետ կապված ծախսերը կկատարվեն «Հայկոոպ» վարչության կողմից:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի փետրվարի 21-ից: