14.05.2026 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2024 թվականի հոկտեմբերի 24-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը (այսուհետ` Օրենսգիրք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 169.35-րդ և 169.36-րդ հոդվածներով.
| «Հոդված 169.35. |
Սոցիալական աջակցության ոլորտի սոցիալական ծառայությունների նվազագույն չափորոշիչները չպահպանելը |
1. «Սոցիալական աջակցության մասին» օրենքով սահմանված դեպքերում սոցիալական աջակցության ոլորտի սոցիալական ծառայություններ տրամադրողի (բացառությամբ տեղական ինքնակառավարման մարմինների) կողմից սոցիալական աջակցության ոլորտում պետական լիազոր մարմնի սահմանած նվազագույն չափորոշիչները չպահպանելը`
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև հիսնապատիկի չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված արարքը վարչական տույժը նշանակելուց հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:
3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը վարչական տույժ նշանակելուց հետո` մեկ տարվա ընթացքում, երրորդ և յուրաքանչյուր հաջորդ անգամ կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկից հինգհարյուրապատիկի չափով:
| Հոդված 169.36. |
Առանց հավաստագրվելու սոցիալական ծառայություններ մատուցելը |
1. «Սոցիալական աջակցության մասին» օրենքով սահմանված դեպքերում սոցիալական աջակցության ոլորտի սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից սոցիալական ծառայություններ մատուցելն առանց պետական լիազոր մարմնում հավաստագրվելու`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`
առաջացնում է տնտեսական գործունեության կասեցում` մեկ ամսից մինչև երեք ամիս ժամկետով:»:
i
Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 244.23-րդ հոդվածով.
| «Հոդված 244.23. |
Սոցիալական աջակցության ոլորտի սոցիալական ծառայություններ տրամադրելու բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը |
1. Սոցիալական աջակցության ոլորտի սոցիալական ծառայություններ տրամադրելու բնագավառում վերահսկողություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը և քննում է սույն օրենսգրքի 169.35-րդ և 169.36-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
2. Սոցիալական աջակցության ոլորտի սոցիալական ծառայություններ տրամադրելու բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունի Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարը:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից 18 ամիս հետո:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2024 թ. նոյեմբերի 11 Երևան ՀՕ-427-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 13 նոյեմբերի 2024 թվական: