22.11.2024 - 
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
21 նոյեմբերի 2024 թվականի N 1834-Ն
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 397-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 
 i 
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի «Պահպանության ժամկետների նշումով արխիվային փաստաթղթերի օրինակելի ցանկը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 9-ի N 351-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 397-Ն որոշման հավելվածով սահմանված պահպանության ժամկետների նշումով արխիվային փաստաթղթերի օրինակելի ցանկի 13-րդ բաժնի 13.2-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
 
«
| 13.2. Առողջապահություն  | 
| 595.  | 
Սոցիալական փաթեթի առողջության ապահովագրության ծառայության բազային փաթեթի մեջ մտնող հիմնական բժշկական ծառայությունների և դեղերի կողմնորոշիչ գները կարգավորող միջգերատեսչական հանձնաժողովի նիստերի արձանագրություններ, որոշումներ, խորհրդակցությունների, քննարկումների ամփոփագրեր, արդյունքների վերլուծություններ, այլ փաստաթղթեր  | 
5 տ.  | 
  | 
| 596.  | 
Սոցիալական փաթեթի առողջության ապահովագրության ծառայության բազային փաթեթի մեջ մտնող հիմնական բժշկական ծառայությունների և դեղերի կողմնորոշիչ գները կարգավորող միջգերատեսչական հանձնաժողովի սահմանած հիմնական բժշկական ծառայությունների և դեղերի, դրանց կողմնորոշիչ գների ցանկեր  | 
մ.ն.փ.  | 
  | 
| 597.  | 
Սոցիալական փաթեթի շահառուների անվճար բժշկական օգնության ու սպասարկման հավաստագրերի տրամադրման գրանցամատյաններ  | 
25 տ.  | 
  | 
| 598.  | 
Սոցիալական փաթեթի շահառուների` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման իրավունքից օգտվելու ուղեցույցներ  | 
մ.ն.փ.  | 
  | 
| 599.  | 
Բուժաշխատողների մասնագիտական գործունեության և շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրերի տրամադրման գրանցամատյան  | 
50 տ.  | 
  | 
| 600.  | 
Փաստաթղթեր բնակչության հանրային առողջության ապահովման պետական վերահսկողության իրականացման, շրջակա միջավայրի գործոնների ազդեցության ուսումնասիրությունների վերաբերյալ (ամփոփագրեր, զեկուցագրեր, ստուգաթերթեր, հանձնարարականներ, այլ փաստաթղթեր)  | 
5 տ.  | 
  | 
| 601.  | 
Ժամանակավոր անաշխատունակության թերթիկների հաշվառման էլեկտրոնային մատյան  | 
5 տ.  | 
  | 
| 602.  | 
Առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական հաստատություններում գրանցված անձանց բժշկական քարտեր`  | 
  | 
  | 
|   | 
1) մեծահասակի ամբուլատոր բժշկական քարտ  | 
10 տ. (1)  | 
(1) կատարված վերջին գրառումից հետո  | 
|   | 
2) երեխայի բժշկական հսկողության ամբուլատոր քարտ (աղջիկ, տղա)  | 
10 տ. (1)  | 
(1) երեխայի 18 տարին լրանալուց հետո  | 
|   | 
3) երեխայի շարունակական հսկողության քարտ  | 
10 տ. (1)  | 
(1) երեխայի 18 տարին լրանալուց հետո  | 
| 603.  | 
Բժշկական հաստատություններում բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում վարվող գրանցամատյաններ  | 
25 տ.  | 
  | 
| 603.1.  | 
Ծննդաբերությունների գրանցամատյաններ  | 
50 տ.  | 
  | 
| 604.  | 
Հղի կանանց և ծննդկանի անհատական քարտ  | 
50 տ.  | 
  | 
| 605.  | 
Ծննդաբերությունների պատմագրեր  | 
50 տ.  | 
  | 
| 606.  | 
Գենետիկական հետազոտությունների եզրակացություններ  | 
մշտ.  | 
  | 
| 607.  | 
Հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում ստացող պացիենտների հիվանդության պատմագրեր  | 
25 տ. (1)  | 
(1) գիտահետազոտական նշանակություն ունեցող հիվանդության պատմությունները` մշտ.  | 
| 608.  | 
Հիվանդանոցային պայմաններում արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման քարտ  | 
10տ.  | 
  | 
| 609.  | 
Գործիքային ախտորոշիչ հետազոտությունների լուսապատճեններ (լուսանկարներ) կամ ժապավեններ կամ էլեկտրոնային կրիչներ  | 
5 տ.  | 
  | 
| 609.1.  | 
Լաբորատոր հետազոտական փաստաթղթավորված տեղեկատվություն (թղթային կամ էլեկտրոնային)  | 
  | 
  | 
|   | 
1) փաստաթղթեր, այդ թվում` նախահետազոտական, հետազոտական և հետհետազոտական գործընթացի վերաբերյալ  | 
5 տ.  | 
  | 
|   | 
 2) գրանցամատյաններ (արձանագրություններ), այդ թվում` նախահետազոտական, հետազոտական և հետհետազոտական գործընթացի վերաբերյալ  | 
 5 տ.  | 
  | 
|   | 
 3) հաշվետվություններ, այդ թվում` տարեկան, եռամսյակային, ամսական  | 
 5 տ.  | 
  | 
| 
 609.2.  | 
 Կանխարգելիչ պատվաստումների քարտ  | 
 50 տ.  | 
  | 
                                                                                                                                                                                                                        »:
                          
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 
| 
 Հայաստանի Հանրապետության վարչապետ  | 
Ն. Փաշինյան | 
| 
  2024 թ. նոյեմբերի 21 Երևան
  | 
 | 
 
Պաշտոնական հրապարակման օրը` 21 նոյեմբերի 2024 թվական: