Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1381-Ն ՈՐՈ ...

 

01.12.2024 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

21 նոյեմբերի 2024 թվականի N 1828-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1381-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի «Ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման կարգը սահմանելու մասին» N 1381-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) վերնագրում «ԸՆՏԱՆԻՔՈՒՄ» բառը փոխարինել «ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ» բառերով.

2) նախաբանում «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման» բառերը փոխարինել «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության» բառերով, ինչպես նաև «2-րդ» բառը փոխարինել «3-րդ» բառով.

3) 1-ին կետում «ընտանիքում» բառը փոխարինել «ընտանեկան և կենցաղային» բառերով:

2. Որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) վերնագրում, 2-րդ գլխի վերնագրում և Թերթիկ N 1-ի վերնագրում «ԸՆՏԱՆԻՔՈՒՄ» բառը փոխարինել «ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ» բառերով.

2) 1-ին, 2-րդ, 4-րդ, 6-րդ, 11-րդ և 12-րդ կետերում, Թերթիկ N 1-ի 1-4-րդ, 5-րդ, 8.3-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 17-22-րդ, 24-րդ, 25-րդ, 37-րդ, 37.1-ին, 44.9-րդ, 47-րդ, 53-րդ, 54-րդ, 57-րդ, 62-րդ, 63-րդ, 74-րդ, 82-րդ և 83-րդ կետերում «ընտանիքում» բառը փոխարինել «ընտանեկան և կենցաղային» բառերով.

3) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` երկրորդ և երրորդ նախադասություններով.

«Թերթիկ N 1-ը լրացնելուց հետո յուրաքանչյուր օգտատիրոջը ներկայացվում է հետևյալ բովանդակությամբ հիշեցում. «Սույն թերթիկը լրացնելիս խստորեն պահպանվում են «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի և դրանից բխող այլ իրավական ակտերի պահանջները, բարեվարքության և էթիկայի կանոնները: Ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի կամ ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի անձնական կամ ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկությունն առանց նրա համաձայնության օգտագործելը, իրացնելը կամ հայտնելը կամ այդ տեղեկությունն օրենքով սահմանված կարգի խախտմամբ օգտագործելու, իրացնելու կամ հայտնելու նպատակով ձեռք բերելը կամ պահելը հանգեցնում է օրենքով սահմանված քրեական պատասխանատվության:».

4) 4-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության դատախազության (այսուհետ` դատախազություն),» և «օրենքով սահմանված ապաստարանների (այսուհետ` ապաստարաններ),» բառերը, իսկ «, խնամակալության և հոգաբարձության մարմինների, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության» բառերը փոխարինել «և ապաստարանների» բառերով.

5) 7-րդ կետում «35-րդ, 36-րդ, 38-56-րդ» բառերը փոխարինել «35-56-րդ» բառերով, ինչպես նաև հանել «դատախազությունը լրացնում է Թերթիկ N 1-ի 37-րդ և 37.1-ին դաշտերը,» բառերը.

6) 7.1-ին կետն ուժը կորցրած ճանաչել.

7) 7.2-րդ կետում «7-րդ և 7.1-ին կետերում» բառերը փոխարինել «7-րդ կետում» բառերով, ինչպես նաև լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` երրորդ և չորրորդ նախադասություններով.

«Սույն կետում նշված անձինք ապահովում են մուտքագրվող կամ խմբագրվող տվյալների ամբողջականությունը, դրանց ճշտությունը և անձնական տվյալների գաղտնիության պահպանությունը: Տվյալների գաղտնիության պահպանությունն ապահովվում է տվյալները մշակելու հետ առնչվող ծառայողական կամ աշխատանքային պարտականությունները կատարելու ընթացքում և դրանց ավարտից հետո:».

8) Թերթիկ N 1-ի 2-րդ կետում «դեպքի» բառը փոխարինել «դեպքը» բառով.

9) Թերթիկ N 1-ը 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին կետով.

 

«

3.1 ներառյալ` ականատես երեխաների  

                                                                                                                                                                                                                         ».

 

10) Թերթիկ N 1-ի 6-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

11) Թերթիկ N 1-ի 10.9-րդ և 72.11-րդ կետերում «միջոցներից» բառը փոխարինել «նյութերից» բառով.

12) Թերթիկ N 1-ի 11-րդ կետը «հնարավորությունը» բառից հետո լրացնել «` բռնության դրսևորման կոնկրետ ձևը կամ ձևերը նշելով» բառերով.

13) Թերթիկ N 1-ի 17-րդ և 53-րդ կետերը «միջոցը» բառից հետո լրացնել «(զենքի գործադրմամբ, մարմնական վնասվածք պատճառելու համար նախատեսված առակայի միջոցով, այլ առարկաներով, խաբեությամբ կամ վստահության չարաշահմամբ, հարկադրանքի այլ ձևով)» բառերով.

14) Թերթիկ N 1-ի 20-րդ կետում «և բռնություն» բառերը փոխարինել «ու ընտանեկան և կենցաղային բռնություն» բառերով.

15) Թերթիկ N 1-ի 31-րդ կետից հանել «և դրա արդյունքները» բառերը.

16) Թերթիկ N 1-ը 31-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 31.1-ին և 31.2-րդ կետերով.

«

31.1

Տեղեկություն պաշտպանական որոշման

բողոքարկման փաստի առկայության կամ բացակայության վերաբերյալ

 
31.2 Պաշտպանական որոշման բողոքարկման արդյունքները  

                                                                                                                                                        ».

 

17) Թերթիկ N 1-ը 32-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 32.1-32.3-րդ կետերով.

 

«

32.1 Պաշտպանության խախտված միջոցը  
32.2 Պաշտպանության միջոցի խախտման քանակը  
32.3 Պաշտպանության միջոցի խախտման հետևանքները  

                                                                                                                                                                                                                         ».

 

18) Թերթիկ N 1-ը 39.6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 39.7-րդ կետով.

 

«

39.7 մի քանի քրեական վարույթներ միացվել են Վարույթների միացման դեպքում նշվում են հետևյալ տվյալները. այլ վարույթներով ՀՀ քրեական օրենսգրքի հոդվածը, մասը, կետը, որով նախաձեռնվել է վարույթը, այդ վարույթների նախաձեռնման օրը, ամիսը, տարին` նշելով հանցագործության ծանրության աստիճանը

                                                                                                                                                                                                                         ».

 

19) Թերթիկ N 1-ը 44.9-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 44.10-րդ կետով.

 

«

44.10

ականատես երեխան ստացել է տուժողի, թե` վկայի կարգավիճակ  

                                                                                                                                                                                                                        ».

 

20) Թերթիկ N 1-ի 55-րդ, 56-րդ, 66-րդ և 67-րդ կետերից հանել «` նշելով հանցագործության ծանրության աստիճանը» բառերը.

21) Թերթիկ N 1-ը 55-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 55.1-ին կետով.

 

«

55.1 Հանցագործության ծանրության աստիճանը  

                                                                                                                                                                                                                         ».

 

22) Թերթիկ N 1-ը 56-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 56.1-ին կետով.

 

«

56.1 Հանցագործության ծանրության աստիճանը  

                                                                                                                                                                                                                        ».

 

23) Թերթիկ N 1-ի 65-րդ կետում «գործի» բառը փոխարինել «վարույթի» բառով.

24) Թերթիկ N 1-ը 66-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 66.1-ին կետով.

 

«

66.1 Հանցագործության ծանրության աստիճանը  

                                                                                                                                                                                                                        ».

 

25) Թերթիկ N 1-ը 67-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 67.1-ին կետով.

 

«

67.1 Հանցագործության ծանրության աստիճանը  

                                                                                                                                                                                                                        »:                    

 

3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին կազմակերպել, իսկ Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահին, ապաստարանների և աջակցության կենտրոնների ղեկավարներին առաջարկել կազմակերպել սույն որոշմամբ սահմանված տեղեկությունների հաշվառումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2024 թ. նոյեմբերի 21
Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 21 նոյեմբերի 2024 թվական:

 

 


 

 

pin
ՀՀ կառավարություն
21.11.2024
N 1828-Ն
Որոշում