041.0085.220202
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
22 փետրվարի 2002 թվականի N 85
ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2003 թվականին միջնադարյան հայ նշանավոր բանաստեղծ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի ստեղծման 1000-ամյա և ականավոր կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 100-ամյա հոբելյանների նշումը պատշաճորեն նախապատրաստելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի նշված հոբելյանական միջոցառումների կազմակերպմանն աջակցելու մասին որոշումը`
1. Ստեղծել համապատասխան հոբելյանական հանձնաժողովներ և հաստատել դրանց կազմերը (կցվում են):
2. Հոբելյանական հանձնաժողովներին` քսանօրյա ժամկետում մշակել հոբելյանական միջոցառումների ծրագրերը և կազմել ծախսերի նախահաշիվները:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` տասնօրյա ժամկետում, հոբելյանական միջոցառումների ծրագրերի և ծախսերի նախահաշիվների հիման վրա, Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն նշված հոբելյանական միջոցառումների ֆինանսավորման վերաբերյալ:
Հաստատված է
ՀՀ վարչապետի 2002 թ.
փետրվարի 22-ի N 85
որոշմամբ
ԿԱԶՄ
i
ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑՈՒ «ՄԱՏՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ» ՊՈԵՄԻ ՍՏԵՂԾՄԱՆ 1000-ԱՄՅԱԿԻ ՆՇՈՒՄԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՂ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ռ. Շառոյան - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և
սպորտի նախարար (հանձնաժողովի նախագահ)
Ռ. Դավոյան - ՀՀ Նախագահի խորհրդական (համաձայնությամբ)
Գ. Սահակյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ Ազգային
ժողովի «Միասնություն» խմբակցության ղեկավար
(համաձայնությամբ)
Պ. Սաֆարյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի առաջին
տեղակալ
Կ. Արիստակեսյան - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և
սպորտի նախարարի տեղակալ
Տ. Նաղդալյան - Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի
նախագահ (համաձայնությամբ)
Ա. Կարապետյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական
հարցերի վարչության պետ
Ֆ. Զաքարյան - Երևանի քաղաքապետի տեղակալ
Ա. Եղիազարյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի
Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի
տնօրեն
Ս. Կապուտիկյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի
ակադեմիկոս, բանաստեղծուհի
Լ. Անանյան - Հայաստանի գրողների միության նախագահ
(համաձայնությամբ)
Հ. Մաթևոսյան - գրող
Ս. Արևշատյան - ՀՀ կառավարությանն առընթեր Մեսրոպ Մաշտոցի
անվան հին ձեռագրերի ինստիտուտ
(Մատենադարան) տնօրեն
Պ. Խաչատրյան - գրականագետ
Վ. Գաբրիելյան - գրականագետ
Վ. Ներսիսյան - գրականագետ
Վ. Ղազարյան - արվեստաբան
Հ. Թամրազյան - գրականագետ
Ա. Դոլուխանյան - գրականագետ
Թ. Պետրոսյան - գրականագետ (հանձնաժողովի քարտուղար)
(կազմը լրաց. 13.05.02 թիվ 279, 08.11.02 թիվ 645-Ա որոշումներ)
Հաստատված է
ՀՀ վարչապետի 2002 թ.
փետրվարի 22-ի N 85
որոշմամբ
ԿԱԶՄ
i
ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ 100-ԱՄՅԱԿԻ ՆՇՈՒՄԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՂ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ռ. Շառոյան - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և
սպորտի նախարար (հանձնաժողովի նախագահ)
Ռ. Դավոյան - ՀՀ Նախագահի խորհրդական (համաձայնությամբ)
Պ. Սաֆարյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի առաջին
տեղակալ
Կ. Արիստակեսյան - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և
սպորտի նախարարի տեղակալ
Տ. Նաղդալյան - Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի
նախագահ (համաձայնությամբ)
Ռ. Ամիրխանյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի
կոմպոզիտորների միության նախագահ
(համաձայնությամբ)
Ռ. Շուգարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Ա. Կարապետյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական
հարցերի վարչության պետ
Ֆ. Զաքարյան - Երևանի քաղաքապետի տեղակալ
Ա. Սմբատյան - Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի
Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Գ. Հարությունյան - Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն
Կ. Խաչատրյան - կոմպոզիտոր, «Արամ Խաչատրյան» հիմնադրամի
նախագահ
Ա. Հարությունյան - կոմպոզիտոր
Տ. Մանսուրյան - կոմպոզիտոր
է. Միրզոյան - կոմպոզիտոր
Գ. Գրիգորյան - Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի
պետական ակադեմիական թատրոնի գեղարվեստական
ղեկավար
Ս. Սարգսյան - երաժշտագետ
Ս. Նավասարդյան - դաշնակահարուհի
Է. Թոփչյան - Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական
ղեկավար և գլխավոր դիրիժոր
Տ. Հեքեքյան - «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի
գեղարվեստական ղեկավար
Ս. Սարաջյան - Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր
Ն. Բաբայան - Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն
Ա. Ղարաբեկյան - Հայաստանի պետական կամերային նվագախմբի
գեղարվեստական ղեկավար
Կ. Դուրգարյան - Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի
ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժոր
Ռ. Աբրահամյան - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և
սպորտի նախարարության արվեստի վարչության պետ
(հանձնաժողովի քարտուղար)
(կազմը լրաց. 13.05.02 թիվ 279, 08.08.02 թիվ 476-Ա որոշումներ)