040.0169.220202
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«22» փետրվարի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
22 փետրվարի 2002 թվականի N 169
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով հաստատված բյուջետային ծախսերի գործառական դասակարգման N 1 հավելվածի 14 խմբի 06 ենթախմբի «07. Նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարում» ծրագրով նախատեսված հատկացումներից ուղղել`
ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում փաստաբանների կողմից քաղաքացիներին ցույց տրված անվճար իրավաբանական օգնության դիմաց փոխհատուցմանը` 4902750 դրամ.
i
բ) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքների բյուջեներին ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաների` Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի կատարման ընթացքում առաջացած պարտքերի փոխհատուցմանը` 413883100 դրամ` համաձայն հավելվածի.
գ) նպաստներ աշխատանքի դիմաց` Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի կատարման ընթացքում առաջացած պարտքերի փոխհատուցմանը` 116370800 դրամ:
(1-ին կետը փոփ. 14.03.02 թիվ 260 որոշում)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի փետրվարի 22-ից:
Հավելված
i
ՀՀ կառավարության 2002 թվականի
փետրվարի 22-ի N 169 որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 7-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ 14 ԽՄԲԻ 06 ԵՆԹԱԽՄԲԻ «07. ՆԱԽՈՐԴ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՏԱՐԻՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ՊԱՐՏՔԵՐԻ ՄԱՐՈՒՄ» ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ
.__________________________________________________________.
|NN |Մարզերի և համայնքների |Հատկացվող դոտացիայի գումարը |
|ը/կ|անվանումները |(հազար դրամ) |
|___|_________________________|____________________________|
| |ԸՆԴԱՄԵՆԸ | 413883,1 |
|___|_________________________|____________________________|
| | այդ թվում` | |
| |քաղ. Երևան | |
| | այդ թվում` | |
|___|_________________________|____________________________|
| 1.|Ավան | 27656,3 |
|___|_________________________|____________________________|
| 2.|Դավթաշեն | 32700,0 |
|___|_________________________|____________________________|
| 3.|Մալաթիա-Սեբաստիա | 24581,5 |
|___|_________________________|____________________________|
| 4.|Նոր Նորք | 73492,3 |
|___|_________________________|____________________________|
| 5.|Էրեբունի | 62100,0 |
|___|_________________________|____________________________|
| 6.|Շենգավիթ | 145,2 |
|___|_________________________|____________________________|
| 7.|Նուբարաշեն | 2635,6 |
|___|_________________________|____________________________|
| 8.|Աջափնյակ | 57272,6 |
|___|_________________________|____________________________|
| |ԸՆԴԱՄԵՆԸ | 280583,5 |
|___|_________________________|____________________________|
| |Շիրակի մարզ | |
| | այդ թվում` | |
|___|_________________________|____________________________|
| 1.|քաղ. Գյումրի | 67858,8 |
|___|_________________________|____________________________|
| |ԸՆԴԱՄԵՆԸ | 67858,8 |
|___|_________________________|____________________________|
| |Վայոց ձորի մարզ | |
| | այդ թվում` | |
|___|_________________________|____________________________|
| 1.|քաղ. Ջերմուկ | 1927,8 |
|___|_________________________|____________________________|
| 2.|քաղ. Եղեգնաձոր | 8389,0 |
|___|_________________________|____________________________|
| 3.|քաղ. Վայք | 3306,1 |
|___|_________________________|____________________________|
| |Սյունիքի մարզ | |
| | քաղ. Կապան | 51817,9 |
.__________________________________________________________.
(հավելվածը փոփ. 14.03.02 թիվ 260 որոշում)