15.02.2026 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2025 թվականի հունվարի 22-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը (այսուհետ` Օրենսգիրք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 41.10-րդ հոդվածով.
| «Հոդված 41.10. |
Ֆիթնես կենտրոնի կամ մարզասրահի գործունեությանն առաջադրված պահանջները խախտելը |
1. Ֆիթնես կենտրոնի կամ մարզասրահի գործունեությանը օրենսդրական և ենթաօրենսդրական իրավական ակտերով առաջադրված պահանջները խախտելը առաջացնում է`
1) նախազգուշացում,
2) նախազգուշացում տրվելուց հետո` մեկամսյա ժամկետում, խախտումը չվերացնելու դեպքում` տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով,
3) յուրաքանչյուր հաջորդ խախտման համար տուգանքի նշանակում` նախորդ դեպքի համար նշանակված տուգանքի կրկնապատիկի չափով:»:
i
Հոդված 2. Օրենսգրքի 230-րդ հոդվածի 1-ին մասը «41.9-րդ,» բառերից հետո լրացնել «41.10-րդ,» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից մեկ տարի հետո:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2025 թ. փետրվարի 12 Երևան ՀՕ-15-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 13 փետրվարի 2025 թվական: