041.0096.270202
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
27 փետրվարի 2002 թվականի N 96
Ա. ԱԴԱՄՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարի տեղակալ Ալիսա Ադամյանին 2002 թվականի փետրվարի 27-ից մինչև մարտի 2-ը գործուղել Մոսկվա` երեխաների դիվանագիտական միջազգային հավաքին մասնակցելու համար:
2. Ալիսա Ադամյանի Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` լուծել Ալիսա Ադամյանի Մոսկվա մեկնելու հետ կապված հարցերը: