15.02.2026 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2025 թվականի հունվարի 22-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 20.1-ին հոդվածի 1-ին մասի աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ 22-րդ կետով.
|
«22) ֆիթնես կենտրոնի կամ
մարզասրահի գործունեության
իրականացման իրավունք ձեռք
բերելու համար |
|
| ա. Երևան քաղաքում |
տարեկան բազային տուրքի
200-ապատիկի չափով |
| բ. մարզկենտրոններում |
տարեկան բազային տուրքի
100-ապատիկի չափով |
|
գ. Երևան քաղաքից և
մարզկենտրոններից դուրս |
տարեկան բազային տուրքի
50-ապատիկի չափով»: |
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից մեկ տարի հետո:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2025 թ. փետրվարի 12 Երևան ՀՕ-17-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 13 փետրվարի 2025 թվական: