09.08.2025 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2025 թվականի մարտի 5-ին
«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի 9-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.
«3.1. Համայնքի ղեկավարը պարտավոր է ապահովել ներքին գործերի նախարարությանը 24/7 ժամանակի ռեժիմով հասանելիության տրամադրումը համայնքի մուտքերը և ելքերը տեսանկարահանող, համայնքապետարանի, համայնքային ենթակայության կազմակերպությունների ու հիմնարկների շինությունների դրսի կողմից տեղադրված տեսահսկման համակարգերին, ինչպես նաև տվյալ տեղական ինքնակառավարման մարմնի կառավարման կամ վերահսկման ներքո գտնվող` շինությունների դրսի կողմից տեղադրված այլ տեսահսկման համակարգերին: Տեսահսկվող տարածքի տեսանելի հատվածում պետք է փակցված լինի «Տարածքը տեսահսկվում է ներքին գործերի նախարարության կողմից» բովանդակությամբ հայտարարություն:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի օգոստոսի 9-ից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2025 թ. մարտի 28 Երևան ՀՕ-66-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 31 մարտի 2025 թվական: