17.04.2025 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2025 թվականի մարտի 26-ին
ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԵԿՆԱՐԿԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունը, նպատակ ունենալով զարգացնել ժողովրդավարական ինստիտուտները, բարձրացնել հասարակության բարեկեցությունը, ամրապնդել երկրի անվտանգությունը, դիմակայունությունը և իրավունքի գերակայությունը,
հայտարարում է
Հայաստանի Հանրապետության` Եվրոպական միությանն անդամակցելու գործընթացի մեկնարկը:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2025 թ. ապրիլի 4 Երևան ՀՕ-70-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 7 ապրիլի 2025 թվական: