Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱ ...

 

29.04.2025 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2025 թվականի ապրիլի 22-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 53-րդ հոդվածի 6-րդ մասը`

1) «ուշ ներկայացնելու» բառերից հետո լրացնել «կամ հարկը (վճարը) ուշ վճարելու» բառերով, իսկ «հաշվարկի ներկայացման» բառերից հետո` «կամ հարկի (վճարի) վճարման» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Այն ֆիզիկական անձը, որը մինչև եկամտային հարկի տարեկան հաշվարկների (հայտարարագրերի) ներկայացման` Օրենսգրքով սահմանված վերջնաժամկետը դիմել է Հայաստանի Հանրապետության նույնականացման քարտ ստանալու համար, սակայն մինչև նշյալ վերջնաժամկետը չի ստացել նույնականացման քարտը, եկամտային հարկի տարեկան հաշվարկը (հայտարարագիրը) ներկայացնում է կամ եկամտային հարկը վճարում է մինչև նույնականացման քարտի տպագրման օրվան հաջորդող ամսվա 25-ը ներառյալ:»:

 

i

Հոդված 2. Օրենսգրքի 134-րդ հոդվածի 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

i

Հոդված 3. Օրենսգրքի 156-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետում և 4.1-ին մասում «մինչև յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող հարկային տարվա մայիսի 1-ը» բառերը փոխարինել «յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող հարկային տարվա մարտի 2-ից մինչև հուլիսի 1-ը» բառերով:

 

i

Հոդված 4. Օրենսգրքի 158-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում «մայիսի 1-ը» բառերը փոխարինել «հուլիսի 1-ը» բառերով:

 

Հոդված 5.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Ֆիզիկական անձինք 2024 և 2025 թվականների հաշվետու տարիների համար Օրենսգրքի 156-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 4.1-ին մասով սահմանված` եկամտային հարկի տարեկան հաշվարկները (հայտարարագրերը) ներկայացնում են համապատասխանաբար 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի նոյեմբերի 1-ը ներառյալ և 2026 թվականի մարտի 2-ից մինչև 2026 թվականի նոյեմբերի 1-ը ներառյալ, իսկ պետական բյուջե վճարման ենթակա եկամտային հարկի գումարները Օրենսգրքի 151-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքում պետական բյուջե են վճարում համապատասխանաբար մինչև 2025 թվականի նոյեմբերի 1-ը ներառյալ և 2026 թվականի նոյեմբերի 1-ը ներառյալ:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2025 թ. ապրիլի 25
Երևան
ՀՕ-76-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 28 ապրիլի 2025 թվական:

 


 

 

pin
ՀՀ 22.04.2025
N ՀՕ-76-Ն օրենք