09.05.2025 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
22 ապրիլի 2025 թվականի թիվ 71-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 347-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով վերանայել վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունների կողմից միջոցների ներգրավման հնարավորությունները,
հիմք ընդունելով «Վարկային կազմակերպությունների մասին» օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ մասը և 8-րդ հոդվածը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի նոյեմբերի 5-ի ««Վարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումը, վարկային կազմակերպությունների գործունեության տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 14-ը հաստատելու մասին» թիվ 347-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումը, վարկային կազմակերպությունների գործունեության տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 14-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները.
i
1) Կանոնակարգի 5.1-րդ կետի 1-ին ենթակետի «կետով» բառը փոխարինել «կետի 1-ին և 3-7-րդ ենթակետերով» բառերով,
2) Կանոնակարգի 5.1-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) իրենց անունից թողարկել և տեղաբաշխել`
ա. առանց ապահովման պարտատոմսեր,
բ. գույքով կամ երրորդ անձանց կողմից տրամադրված երաշխավորությամբ ապահովված պարտատոմսեր,
գ. ապահովված հիպոտեկային պարտատոմսեր` «Ապահովված հիպոտեկային պարտատոմսերի մասին» օրենքի համաձայն:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ |
Հ. Խաչատրյան |
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 29 ապրիլի 2025 թվական: