040.0181.020302
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«2» մարտի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2 մարտի 2002 թվականի N 181
«ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՏԱՐԱԾՔԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՈՒ ԿԱՀԱՎՈՐՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Կարեն Դեմիրճյանի թանգարան» պետական հիմնարկի զբաղեցրած տարածքի վերակառուցման ու կահավորման աշխատանքներն ավարտելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Կարեն Դեմիրճյանի թանգարան» պետական հիմնարկի զբաղեցրած տարածքի վերակառուցման ու կահավորման աշխատանքներն ավարտելու նպատակով 2002 թվականի առաջին եռամսյակում Երևանի քաղաքապետարանին հատկացնել 17352,9 հազար դրամ` Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մարտի 2-ից: