06.06.2025 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
5 հունիսի 2025 թվականի N 708-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 172-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԱՐԱՐԱՏ» ՍՆՆԴԻ ԿՈՄԲԻՆԱՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 172-Ա որոշման հավելվածի ցանկում (այսուհետ` ցանկ) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.
i
1) աղյուսակի ցանկը 49-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 50-51-րդ կետերով`
«
50. |
2007999702 |
Դեղձի խյուս |
Դեղձի խյուս 10-40 Բրիքս 40 կգ-ից ավելի |
կգ |
2 000 000 |
Իրան |
Իրան |
700 000 000 |
|
51. |
2007991000 |
Սալորի խյուս |
Կարմիր սալորի խյուս 30 Բրիքսից
ավելի, 40 կգ-ից ավելի |
կգ |
500 000 |
Իրան |
Իրան |
300 000 000 |
|
».
2) ցանկի «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերությունում «16 722 763 425» թիվը փոխարինել «17 722 763 425» թվով:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
2025 թ. հունիսի 5 Երևան
|
|