040.0189.020302
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«2» մարտի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2 մարտի 2002 թվականի N 189
«ԷԼԵԿՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «N 50 ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՄԱՍՆԱՇԵՆՔ» ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏԸ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Երևանի «Էլեկտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը վաճառել «N 50 արտադրական մասնաշենք» անավարտ շինարարության օբյեկտը (քաղաք Երևան, Շարուրի 37) ամբողջությամբ` դասական աճուրդով:
2. Սահմանել Երևանի «Էլեկտրոն» փակ բաժնետիրական ընկերության «N 50 արտադրական մասնաշենք» անավարտ շինարարության օբյեկտի մեկնարկային գինը` 5100 հազար դրամ:
3. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` աճուրդն իրականացնել երկամսյա ժամկետում:
4. Երևանի «Էլեկտրոն» փակ բաժնետիրական ընկերության «N 50 արտադրական մասնաշենք» անավարտ շինարարության օբյեկտի առուվաճառքի պայմանագրում նախատեսել, որ նշված պայմանագրի նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը կատարվում են գնորդի հաշվին:
5. Երևանի քաղաքապետին` գույքի մասնավորեցումից հետո 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել զբաղեցված հողատարածքի վարձակալության պայմանագրի կնքումը:
6. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մարտի 2-ից: