14.06.2025 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2025 թվականի մայիսի 29-ին
«ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Կատարողական վարույթի մասին» 2024 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-179-Ն օրենքի 123-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «2025 թվականի հուլիսի 1-ից» բառերը փոխարինել «2026 թվականի հունվարի 1-ից» բառերով.
2) 7-րդ մասի «2025 թվականի սեպտեմբերի 1-ը» բառերը փոխարինել «2026 թվականի մարտի 1-ը» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2025 թ. հունիսի 12 Երևան ՀՕ-126-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 13 հունիսի 2025 թվական: