ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ՀԱՍՏԻՔՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 56-րդ հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի ապարատի կառուցվածքը համաձայն հավելված:
2. Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի ապարատի հաստիքների թվաքանակը հաստատել 86 միավորով (առանց Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի անդամների):
3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին լուծել Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի ապարատի պահպանման և աշխատանքի անհրաժեշտ պայմաններ ստեղծելու հարցը:
11 ապրիլի 1991 թվականի: