14.06.2025 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
3 հունիսի 2025 թվականի թիվ 95-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի ԹԻՎ 229-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով ապահովել սպառողների անձնական տվյալների պաշտպանության իրավունքը, վերջիններիս անձնական տվյալների մշակման համաչափությունը,
հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1.1-րդ մասը, «Վարկային կազմակերպությունների մասին» օրենքի 9.1-րդ հոդվածը, «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը, «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքի 93-րդ հոդվածի 2-րդ մասը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հուլիսի 28-ի ««Ֆինանսական կազմակերպությունների գործարար վարվելակերպի կանոնները» կանոնակարգ 8/05-ը հաստատելու մասին» թիվ 229-Ն որոշմամբ հաստատված «Ֆինանսական կազմակերպությունների գործարար վարվելակերպի կանոնները» կանոնակարգ 8/05-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.
i
1) Կանոնակարգի 39-րդ կետում «39.1-րդ կետով» բառերը փոխարինել «39.1-րդ և 39.2-րդ կետերով» բառերով,
i
2) Կանոնակարգի 39.1-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 39.2-րդ կետ.
«39.2. Օտարերկրյա դեսպանատներին և վիզա կենտրոններին տրամադրվող քաղվածքները պետք է ներառեն սույն կանոնակարգի Հավելված 2-ով սահմանված տարրերը` ըստ Հավելված 3-ի Ձևանմուշ 5-ով ներկայացված ձևաչափի` բացառությամբ Հավելված 2-ի 15-րդ կետով սահմանված տարրի, ինչպես նաև Հավելված 2-ի 33-րդ կետով սահմանված «Ելք» տարրի, որի համար Հավելված 2-ի 37-րդ կետով սահմանված «Գործարքի նկարագրություն» դաշտում նշվում է միայն «Ելք հաշվից» արտահայտությունը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ |
Ա. Նուրբեկյան |
Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը` 13 հունիսի 2025 թվական: