Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1266-Ն ՈՐՈՇՄ ...

 

21.06.2025 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

20 հունիսի 2025 թվականի N 781-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1266-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի օգոստոսի 11-ի «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների ստուգաթերթերը հաստատելու մասին» N 1266-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`

i

1) որոշման 1-ին կետում «և 21» բառերը փոխարինել «, 21 և 22» բառերով.

i

2) որոշումը N 21 հավելվածից հետո լրացնել N 22 հավելվածով` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն որոշման հավելվածով հաստատված հարցաշարի 4-17-րդ և 19-րդ կետերի, որոնք ուժի մեջ են մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան


2025 թ. հունիսի 20
Երևան

 Հավելված
ՀՀ կառավարության
2025 թվականի հունիսի 20-ի
N 781-Ն որոշման

 

«Հավելված N 22
ՀՀ կառավարության
2022 թվականի օգոստոսի 11-ի
N 1266-Ն որոշում
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ
ՍՏՈՒԳԱԹԵՐԹ N 22

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՇՈՒԿԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ
(ՏԳՏԴ ծածկագրեր`______________ )

 

1. ՏԻՏՂՈՍԱԹԵՐԹ

 

____________________________________ __________________ _____ ___________ 20 թ.
(Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ստորաբաժանման անվանումը) (գտնվելու վայրը) _____________________________ (հեռախոսահամարը, էլ. հասցեն)

 

___________________________
(ՍԱՏՄ ծառայողի պաշտոնը)
______________________________
(ազգանունը, անունը, հայրանունը)
___________________________
(ՍԱՏՄ ծառայողի պաշտոնը)
______________________________
(ազգանունը, անունը, հայրանունը)

___________________________

(ՍԱՏՄ ծառայողի պաշտոնը)

______________________________
ազգանունը, անունը, հայրանունը)

 

Ստուգման սկիզբը ________________
(տարեթիվը, ամիսը, ամսաթիվը)
ավարտը _____________________
(տարեթիվը, ամիսը, ամսաթիվը)

 

Ստուգման հիմքը ________________________________
(ստուգման տարեկան ծրագիրը, դիմում-բողոքը և այլն)
 
____________________________________
(տնտեսավարող սուբյեկտի անվանումը)
__________________
(ՀՎՀՀ)
____________________________________
(տնտեսավարող սուբյեկտի գտնվելու վայրը, կոնտակտային տվյալները)
______________________ (հեռախոսահամարը, էլ. հասցեն)
____________________________________
(տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ լիազորված անձի ազգանունը, անունը, հայրանունը)
______________________  (հեռախոսահամարը, էլ. հասցեն)
____________________________________
(ստուգվող օբյեկտի գտնվելու վայրը, կոնտակտային տվյալները)
______________________  (հեռախոսահամարը, էլ. հասցեն)
Ստուգման հրամանի համարը_________ ամսաթիվը_______________________

Ստուգման նպատակը (ընդգրկված հարցերի համարները)______________________

 

Տեղեկատվական բնույթի հարցեր
NN
ը/կ
Հարցը Պատասխանը
1. Գործունեության իրականացման վայրը (վայրերը)  
2. Պետական գրանցման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը  
3. Պետական գրանցման համարը  

 

2. ՀԱՐՑԱՇԱՐ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՇՈՒԿԱՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ

 

NN ը/կ Հարցեր Այո ՈՉ Չ/Պ Կշիռ Ստուգման եղանակը Նորմատիվ ակտի համարը Նշումներ
1. Գյուղատնտեսական կենդանիների շուկայի գործունեությունը կազմակերպողը (անհատ ձեռնարկատերը կամ ֆիզիկական կամ իրավաբանական անձը) ծանուցել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին գյուղատնտեսական կենդանիների շուկայի գործունեության իրականացման վայրի վերաբերյալ       2.00 Փաստաթղթային Կառավարության 2024 թվականի նոյեմբերի 21-ի N 1829-Ն որոշման հավելված, կետ 3-րդ  
2. Գյուղատնտեսական կենդանիների շուկայում չի իրականացվում գյուղատնտեսական արտադրանքի (սննդամթերքի) և արդյունաբերական ապրանքների վաճառք       2.00 Փաստաթղթային, ակնադիտական Կառավարության 2024 թվականի նոյեմբերի 21-ի N 1829-Ն որոշման հավելված, կետ 5-րդ  
3. Գյուղատնտեսական կենդանիների շուկայում գյուղատնտեսական կենդանին վաճառվում է` Կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի N 1499-Ն որոշմամբ հաստատված N 2 հավելվածի N 1 ձևի անասնաբուժական ուղեկցող փաստաթղթի առկայությամբ       5.00 Փաստաթղթային Կառավարության 2024 թվականի նոյեմբերի 21-ի N 1829-Ն որոշման հավելված, կետ 7-րդ  
4. Գյուղատնտեսական կենդանիների շուկայի տարածքը ցանկապատված է` առնվազն 1,5 մետր բարձրությամբ, ապահովելով այցելուների և տրանսպորտային միջոցների համար նախատեսված առանձին մուտքեր       1.00 Ակնադիտական Կառավարության 2024 թվականի նոյեմբերի 21-ի N 1829-Ն որոշման հավելված, կետ 8-րդ  
5. Գյուղատնտեսական կենդանիների շուկան ապահովված է կենդանիների բեռնման և բեռնաթափման հարթակներով       1.00 Փաստաթղթային, ակնադիտական Կառավարության 2024 թվականի նոյեմբերի 21-ի N 1829-Ն որոշման հավելված, կետ 9-րդ, ենթակետ 1-ին  
6. Գյուղատնտեսական կենդանիների շուկան ապահովված է առանձին դարպասներով` կենդանիների մուտքի և ելքի համար       1.00 Ակնադիտական Կառավարության 2024 թվականի նոյեմբերի 21-ի N 1829-Ն որոշման հավելված, կետ 9-րդ, ենթակետ 2-րդ  
7. Գյուղատնտեսական կենդանիների շուկան ապահովված է լվացող, ցողարկող և ախտահանող սարքերով       1.00 Ակնադիտական Կառավարության 2024 թվականի նոյեմբերի 21-ի N 1829-Ն որոշման հավելված, կետ 9-րդ, ենթակետ 3-րդ  
8. Գյուղատնտեսական կենդանիների շուկան ապահովված է կոյուղատար առվակներով       1.00 Ակնադիտական Կառավարության 2024 թվականի նոյեմբերի 21-ի N 1829-Ն որոշման հավելված, կետ 9-րդ, ենթակետ 4-րդ  
9. Գյուղատնտեսական կենդանիների շուկան ապահովված է կառուցված կենցաղային հարմարություններով (էլեկտրաէներգիա և ջրամատակարարում)       1.00 Ակնադիտական Կառավարության 2024 թվականի նոյեմբերի 21-ի N 1829-Ն որոշման հավելված, կետ 9-րդ, ենթակետ 5-րդ  
10. Գյուղատնտեսական կենդանիների շուկան ապահովված է փոխադրամիջոցների անիվների ախտահանման համապատասխան հարմարություններով, մուտքի և ելքի մոտ` ախտահանիչ ավազան կամ ցողարկիչ       1.00 Ակնադիտական Կառավարության 2024 թվականի նոյեմբերի 21-ի N 1829-Ն որոշման հավելված, կետ 9-րդ, ենթակետ 6-րդ  
11. Գյուղատնտեսական կենդանիների շուկան ապահովված է կանգնելատեղերով` ճաղազատված տարածքներով       1.00 Ակնադիտական Կառավարության 2024 թվականի նոյեմբերի 21-ի N 1829-Ն որոշման հավելված, կետ 9-րդ, ենթակետ 7-րդ  
12. Գյուղատնտեսական կենդանիների շուկան ապահովված է կենդանիների կենսական պահանջներն ապահովող միջոցներով` ջրախմոցներ, կերամաններ, ինչպես նաև զոոհիգիենիկ պահանջներն ապահովող` գոմաղբի հավաքման և հեռացման հարմարանքներ       1.00 Ակնադիտական Կառավարության 2024 թվականի նոյեմբերի 21-ի N 1829-Ն որոշման հավելված, կետ 9-րդ, ենթակետ 8-րդ  
13. Գյուղատնտեսական կենդանիների շուկան ապահովված է ծածկով` տեղումներից և արևի ճառագայթներից կենդանիներին պաշտպանելու համար       1.00 Ակնադիտական Կառավարության 2024 թվականի նոյեմբերի 21-ի N 1829-Ն որոշման հավելված, կետ 9-րդ, ենթակետ 9-րդ  
14. Գյուղատնտեսական կենդանիների շուկան ապահովված է վարչական շինությունով` առանձնացված անասնաբույժի սենյակ       1.00 Ակնադիտական Կառավարության 2024 թվականի նոյեմբերի 21-ի N 1829-Ն որոշման հավելված, կետ 9-րդ, ենթակետ 10-րդ  
15. Գյուղատնտեսական կենդանիների շուկան ապահովված է հիվանդ կամ հիվանդության մեջ կասկածվող կենդանիների մեկուսացման համար նախատեսված փակ տարածքով       2.00 Ակնադիտական Կառավարության 2024 թվականի նոյեմբերի 21-ի N 1829-Ն որոշման հավելված, կետ 9-րդ, ենթակետ 11-րդ  
16. Գյուղատնտեսական կենդանիների շուկան ապահովված է պահեստային առանձին տարածքներով` սարքավորումներ, ախտահանիչներ, կեր պահելու համար       1.00 Ակնադիտական Կառավարության 2024 թվականի նոյեմբերի 21-ի N 1829-Ն որոշման հավելված, կետ 9-րդ, ենթակետ 12-րդ  
17. Գյուղատնտեսական կենդանիների շուկան ապահովված է ավտոկայանատեղիով` մարդատար և գյուղատնտեսական կենդանիների փոխադրամիջոցի կայանման համար       1.00 Ակնադիտական Կառավարության 2024 թվականի նոյեմբերի 21-ի N 1829-Ն որոշման հավելված, կետ 9-րդ, ենթակետ 13-րդ  
18. Ապահովված է գյուղատնտեսական կենդանիների շուկան սպասարկող անասնաբույժի ներկայությունը       4.00 Փաստաթղթային, ակնադիտական Կառավարության 2024 թվականի նոյեմբերի 21-ի N 1829-Ն որոշման հավելված, կետ 12-րդ  
19. Գյուղատնտեսական կենդանիների շուկայի տարածքը ապահովված է տեսահսկման համակարգով       2.00 Փաստաթղթային, ակնադիտական Կառավարության 2024 թվականի նոյեմբերի 21-ի N 1829-Ն որոշման հավելված, կետ 13-րդ  
20. Անասնաբույժն իրականացրել է վաճառքի ենթակա գյուղատնտեսական կենդանիների պարտադիր անասնաբուժական զննում       4.00 Փաստաթղթային, ակնադիտական Կառավարության 2024 թվականի նոյեմբերի 21-ի N 1829-Ն որոշման հավելված, կետ 15-րդ, ենթակետ 1-ին  
21. Անասնաբույժն իրականացրել է անասնաբուժության ոլորտի լիազոր մարմնի կողմից հաստատված ձևի, կնքված ու համարակալված գրանցամատյանի վարում, որտեղ արտացոլված է նաև գյուղատնտեսական կենդանիների անասնաբուժական վկայականի համարը (այն ենթակա է պարտադիր պահպանման առնվազն երեք տարի)       2.00 Փաստաթղթային Կառավարության 2024 թվականի նոյեմբերի 21-ի N 1829-Ն որոշման հավելված, կետ 15-րդ, ենթակետ 2-րդ  
22. Անասնաբույժն իրականացրել է գյուղատնտեսական կենդանիների առուվաճառքի ժամանակ «Անի Պաս» էլեկտրոնային համակարգում գյուղատնտեսական կենդանու սեփականատիրոջ փոփոխություն       1.00 Փաստաթղթային Կառավարության 2024 թվականի նոյեմբերի 21-ի N 1829-Ն որոշման հավելված, կետ 15-րդ, ենթակետ 3-րդ  
23. Անասնաբույժն իրականացրել է անասնաբուժական վկայականի ստուգում       5.00 Փաստաթղթային Կառավարության 2024 թվականի նոյեմբերի 21-ի N 1829-Ն որոշման հավելված, կետ 15-րդ, ենթակետ 4-րդ  
24. Գյուղատնտեսական կենդանիների անասնաբուժական զննման համար գյուղատնտեսական կենդանիների շուկայի մուտքի մոտ առկա է առանձնացված, ցանկապատված տարածք       2.00 Ակնադիտական Կառավարության 2024 թվականի նոյեմբերի 21-ի N 1829-Ն որոշման հավելված, կետ 16-րդ  
25. Գյուղատնտեսական կենդանին գյուղատնտեսական կենդանիների շուկա մուտք է գործում` անասնաբույժի կողմից պարտադիր անասնաբուժական զննումից և անասնաբուժական վկայականի առկայությունը ստուգելուց հետո       2.00 Փաստաթղթային Կառավարության 2024 թվականի նոյեմբերի 21-ի N 1829-Ն որոշման հավելված, կետ 17-րդ  
26. Գյուղատնտեսական կենդանիների շուկայում գյուղատնտեսական կենդանիներն ունեն անհատական նույնականացման համարներ` ականջապիտակներ և գրանցված են «Անի Պաս» էլեկտրոնային համակարգում       2.00 Փաստաթղթային, ակնադիտական Կառավարության 2024 թվականի նոյեմբերի 21-ի N 1829-Ն որոշման հավելված, կետ 18-րդ  
27. Գյուղատնտեսական կենդանիների շուկայում անհատական նույնականացման համարներ չունեցող գյուղատնտեսական կենդանիներն ունեն տարբերանշաններ       2.00 Փաստաթղթային, ակնադիտական Կառավարության 2024 թվականի նոյեմբերի 21-ի N 1829-Ն որոշման հավելված, կետ 18-րդ  

 

3. ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. «Այո» առկա է, համապատասխանում է նորմատիվ իրավական ակտերի պահանջներին, պահպանված են նորմատիվ իրավական ակտերի պահանջները V    
2. «Ոչ» բացակայում է, չի համապատասխանում, չի բավարարում նորմատիվ իրավական ակտերի պահանջներին, առկա են խախտումներ   V  
3. «Չ/պ» չի պահանջվում, չի վերաբերում     V

 

4. ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ

 

1. Տվյալ ստուգաթերթը կազմվել է հետևյալ իրավական ակտերի հիման վրա`

1) Կառավարության 2024 թվականի նոյեմբերի 21-ի N 1829-Ն որոշում:

 

Տեսչական մարմնի ծառայող__________________  Տնտեսավարող__________________

                                                    (ստորագրությունը)                               (ստորագրությունը)»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 20 հունիսի 2025 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.06.2025
N 781-Ն
Որոշում