Սեղմել Esc փակելու համար:
«ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ Փ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

04.07.2025 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2025 թվականի մայիսի 29-ին

 

«ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Արժեթղթերի շուկայի մասին» 2007 թվականի հոկտեմբերի 11-ի ՀO-195-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 23-րդ կետի «ա» ենթակետում «և ներդրումային ֆոնդի կառավարիչները» բառերը փոխարինել «, ներդրումային ֆոնդի կառավարիչները և կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձինք» բառերով:

 

i

Հոդված 2. Օրենքի 28-րդ հոդվածում`

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 28. Ներդրումային ընկերությունները և նրանց կողմից մատուցվող լրացուցիչ ծառայությունները».

 

i

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Ներդրումային ընկերություններն իրավունք ունեն մատուցելու «Կրիպտոակտիվների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով սահմանված կրիպտոակտիվներով ծառայությունները` «Կրիպտոակտիվների մասին» օրենքով և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով:».

i

3) 2-րդ մասի «1-ին մասով նախատեսված գործունեությանը» բառերը փոխարինել «1-ին և 1.1-ին մասերով նախատեսված գործունեություններին» բառերով:

 

i

Հոդված 3. Օրենքի 72-րդ և 74-78-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 4. Օրենքի 103-րդ հոդվածում`

i

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին և 5.2-րդ մասերով.

«5.1. Օպերատորն իրավունք ունի մատուցելու «Կրիպտոակտիվների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված կրիպտոակտիվներով առևտրային հարթակի գործարկման ծառայություն` «Կրիպտոակտիվների մասին» օրենքով և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով:

5.2. Ի լրումն սույն օրենքով շուկայի օպերատորի գործունեության նկատմամբ սահմանված պահանջների` «Կրիպտոակտիվների մասին» օրենքով սահմանված «կրիպտոակտիվ» հասկացությանը համապատասխանող արժեթղթերի հետ կապված` շուկայի օպերատորի գործունեության իրականացման նկատմամբ կիրառվում են «Կրիպտոակտիվների մասին» օրենքի 51-րդ հոդվածի 3-6-րդ և 12-րդ մասերով սահմանված պահանջները: Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել «Կրիպտոակտիվների մասին» օրենքով սահմանված «կրիպտոակտիվ» հասկացությունը բավարարող արժեթղթերի հետ կապված սույն գլխի պահանջների կիրառման այլ կարգ կամ սույն օրենքով նախատեսված պահանջներից բացառություններ` այդ թվում` հիմք ընդունելով ապակենտրոնացված գրանցամատյանի տեխնոլոգիայի առանձնահատկությունները:».

i

2) 7-րդ մասի «1-ին մասով» բառերը փոխարինել «1-ին և 5.1-ին մասերով» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 175-րդ հոդվածում`

i

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Կենտրոնական դեպոզիտարիան իրավունք ունի մատուցելու «Կրիպտոակտիվների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված պահառության ծառայություն` «Կրիպտոակտիվների մասին» օրենքով և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով:».

i

2) 3-րդ մասի «և 2-րդ մասերով» բառերը փոխարինել «, 2-րդ և 2.1-ին մասերով» բառերով:

 

i

Հոդված 6. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 197.1-ին հոդվածով.

 

«Հոդված 197.1. «Կրիպտոակտիվ» հասկացությունը բավարարող արժեթղթերի պահառության նկատմամբ առանձնահատուկ պահանջները

 

1. Ի լրումն սույն օրենքով արժեթղթերի պահառության նկատմամբ սահմանված պահանջների` «Կրիպտոակտիվների մասին» օրենքով սահմանված «կրիպտոակտիվ» հասկացությունը բավարարող արժեթղթերի պահառության նկատմամբ կիրառվում են «Կրիպտոակտիվների մասին» օրենքի 52-րդ հոդվածով սահմանված պահանջները: Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել «Կրիպտոակտիվների մասին» օրենքով սահմանված «կրիպտոակտիվ» հասկացությանը համապատասխանող արժեթղթերի հետ կապված` սույն գլխի պահանջների կիրառման այլ կարգ կամ սույն օրենքով նախատեսված պահանջներից բացառություններ` այդ թվում` հիմք ընդունելով ապակենտրոնացված գրանցամատյանի տեխնոլոգիայի առանձնահատկությունները:»:

 

i

Հոդված 7. Օրենքի 198-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել    «Կրիպտոակտիվների    մասին»    օրենքով    սահմանված «կրիպտոակտիվ» հասկացությանը համապատասխանող արժեթղթերի հետ կապված` սույն գլխի պահանջների կիրառման այլ կարգ կամ սույն օրենքով նախատեսված պահանջներից բացառություններ` այդ թվում` հիմք ընդունելով ապակենտրոնացված գրանցամատյանի տեխնոլոգիայի առանձնահատկությունները:»:

 

i

Հոդված 8. Օրենքի 209-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. «Կրիպտոակտիվների մասին» օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված կրիպտոակտիվների շուկան կարգավորող իրավական ակտերի, դրանց հիման վրա ընդունված այլ նորմատիվ իրավական ակտերի, այդ թվում` կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման ներքին իրավական ակտերի պահանջները խախտելու համար Կենտրոնական բանկը պատասխանատվության միջոցներ է կիրառում «Կրիպտոակտիվների մասին» օրենքով սահմանված կարգով:»:

 

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2025 թ. հունիսի 23
Երևան
ՀՕ-163-Ն

 

 Պաշտոնական հրապարակման օրը` 24 հունիսի 2025 թվական:

 

 

 

pin
ՀՀ 29.05.2025
N ՀՕ-163-Ն օրենք