Սեղմել Esc փակելու համար:
«ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

04.07.2025 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2025 թվականի մայիսի 29-ին

 

«ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Կատարողական վարույթի մասին» 2024 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-179-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 77-րդ հոդվածում`

1) վերնագիրը «գնահատումը» բառից հետո լրացնել «և հարկադիր իրացումը» բառերով.

2) 1-ին մասը «որոշում է» բառերից առաջ լրացնել «սույն օրենքով այլ բան նախատեսված չլինելու դեպքում» բառերով.

3) 2-րդ մասը «փորձագետի միջոցով» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի» բառերով.

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

«6. Արգելադրված գույքի հարկադիր իրացումը կազմակերպվում է աճուրդով, եթե սույն օրենքով հարկադիր իրացման այլ ընթացակարգ սահմանված չէ:»:

 

i

Հոդված 2. Օրենքի 78-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Արգելադրված գույքը հարկադիր աճուրդով իրացնելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում:»:

 

i

Հոդված 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 87.1-ին հոդվածով.

 

«Հոդված 87.1. Կրիպտոակտիվների վրա բռնագանձում տարածելը

 

1. Հարկադիր կատարողը պարտապանին պատկանող կրիպտոակտիվները հարկադիր իրացնում է պարտապանի հետ պայմանագրային հարաբերություններում գտնվող, իսկ դրա անհնարինության դեպքում` ցանկացած այլ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի միջոցով: Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի հետ սույն հոդվածով նախատեսված հարաբերություններում հարկադիր կատարողը հանդես է գալիս որպես պարտապանի ներկայացուցիչ` սույն օրենքի 43-րդ հոդվածով սահմանված կարգով` առանց կիրառելու 43-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը և 5-րդ մասը:

2. Կրիպտոակտիվները սույն հոդվածով սահմանված կարգով իրացնելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում:

3. Կրիպտոակտիվների հարկադիր իրացման նպատակով հարկադիր կատարողը դրանց շուկայական արժեքի գնահատում չի իրականացնում, իսկ կրիպտոակտիվի վաճառքն իրականացվում է դրա` տվյալ պահին գործող շուկայական արժեքով` «Կրիպտոակտիվների մասին» օրենքին և կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի ներքին իրավական ակտերին համապատասխան:

4. Եթե պարտապանին պատկանող կրիպտոակտիվները հնարավոր չէ իրացնել սույն հոդվածով սահմանված կարգով, ապա դրանք գնահատվում և հարկադիր իրացվում են սույն օրենքով սահմանված ընդհանուր կանոններով:»:

 

i

Հոդված 4. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 91.1-ին հոդվածով.

 

«Հոդված 91.1. Ցուցակված արժեթղթերի վրա բռնագանձում տարածելը

 

1. Հարկադիր կատարողը պարտապանին պատկանող` «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքով սահմանված կարգով ցուցակված արժեթղթերը հարկադիր իրացնում է պարտապանի հետ պայմանագրային հարաբերություններում գտնվող, իսկ դրա անհնարինության դեպքում` ցանկացած այլ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված ներդրումային ծառայություններ մատուցող անձի միջոցով: Ներդրումային ծառայություններ մատուցող անձի հետ սույն հոդվածով նախատեսված հարաբերություններում հարկադիր կատարողը հանդես է գալիս որպես պարտապանի ներկայացուցիչ` սույն օրենքի 43-րդ հոդվածով սահմանված կարգով, առանց կիրառելու 43-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը և 5-րդ մասը:

2. Ցուցակված արժեթղթերը սույն հոդվածով սահմանված կարգով իրացնելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում:

3. Ցուցակված արժեթղթերի հարկադիր իրացման նպատակով հարկադիր կատարողը դրանց շուկայական արժեքի գնահատում չի իրականացնում, իսկ արժեթղթի վաճառքն իրականացվում է դրա` տվյալ պահին գործող շուկայական արժեքով` «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքին և տվյալ կարգավորվող շուկայի կանոններին համապատասխան:

4. Եթե պարտապանին պատկանող ցուցակված արժեթղթերը հնարավոր չէ իրացնել սույն հոդվածով սահմանված կարգով, ապա դրանք գնահատվում և հարկադիր իրացվում են սույն օրենքով սահմանված ընդհանուր կանոններով:»:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2025 թ. հունիսի 23
Երևան
ՀՕ-171-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 24 հունիսի 2025 թվական:

 

 

 

pin
ՀՀ 29.05.2025
N ՀՕ-171-Ն օրենք