04.07.2025 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2025 թվականի մայիսի 29-ին
«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքի 40-րդ հոդվածում`
i
1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին կետով.
«5.1) կրիպտոակտիվները.».
i
2) 1-ին մասի 6-րդ կետի «1-5-րդ կետերում» բառերը փոխարինել «1-5.1-ին կետերում» բառերով.
i
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ մասով.
«8. Կրիպտոակտիվների դեպքում տարեկան հայտարարագրում ներառվում են տվյալ տարվա հունվարի 1-ի և դեկտեմբերի 31-ի դրությամբ կրիպտոակտիվի անվանումը, ձեռք բերելու օրը, ամիսը, տարին, եղանակը, արժեքը (գինը), արժույթը, գործարքի մյուս կողմի անվանումը կամ անունը, ազգանունը, հայրանունը, հասցեն (գործարքը կրիպտոակտիվների առևտրային հարթակում կնքված լինելու դեպքում` հարթակի օպերատորի անվանումը):»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2025 թ. հունիսի 23 Երևան ՀՕ-174-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 24 հունիսի 2025 թվական: