04.07.2025 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2025 թվականի մայիսի 29-ին
«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Սնանկության մասին» 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-51-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «է1» կետով.
«է1) կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի.»:
i
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասը «ներդրումային ընկերությունների,» բառերից հետո լրացնել «կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց,» բառերով:
i
Հոդված 3. Օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասում`
1) «բանկերը և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան» բառերը փոխարինել «բանկերը, Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան և կրիպտոակտիվների պահառություն իրականացնելու իրավունք ունեցող անձը» բառերով.
2) «արժեթղթերի» բառից հետո լրացնել «և կրիպտոակտիվների» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2025 թ. հունիսի 23 Երևան ՀՕ-178-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 24 հունիսի 2025 թվական: