Սեղմել Esc փակելու համար:
«ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈ ...

 

04.07.2025 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2025 թվականի մայիսի 29-ին

 

«ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» 2008 թվականի մայիսի 26-ի ՀՕ-80-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում`

1) 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «թ1» ենթակետով.

«թ1. «Կրիպտոակտիվների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն` կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձինք, բացառությամբ կրիպտոակտիվների առևտրային հարթակի գործարկման ծառայություններ մատուցող անձանց,».

2) 5-րդ կետի ««ա»-«թ» ենթակետերով» բառերը փոխարինել ««ա»-«թ1» ենթակետերով» բառերով.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.2-րդ կետով.

«9.2) կրիպտոակտիվի փոխանցումը գործարք է, որը ֆինանսական հաստատության միջոցով կատարվում է փոխանցումը կատարողի անունից` նպատակ ունենալով այդ կամ այլ ֆինանսական հաստատությունում որոշակի կրիպտոակտիվ կամ գումար հասանելի դարձնել փոխանցումն ստացողի համար` անկախ փոխանցումը կատարողի և փոխանցումն ստացողի` նույն անձը լինելու հանգամանքից.»:

 

i

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետից հանել «ինչպես նաև» բառերը, և նույն կետը «5 միլիոն դրամը» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև կրիպտոակտիվով գործարքներ, որոնց գումարը հավասար է կամ գերազանցում է 1 միլիոն դրամը» բառերով:

 

i

Հոդված 3. Օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը «միջազգային դրամական» բառերից հետո լրացնել «կամ կրիպտոակտիվի» բառերով:

 

i

Հոդված 4. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 20.1-ին հոդվածով.

 

«Հոդված 20.1. Կրիպտոակտիվի փոխանցումների հետ կապված պարտականությունները

 

1. Կրիպտոակտիվի փոխանցումն ուղարկող և ստացող ֆինանսական հաստատությունները պետք է ձեռք բերեն և պահպանեն հետևյալ տեղեկությունները.

1) փոխանցումը կատարողի և փոխանցումն ստացողի անունը, ազգանունը կամ անվանումը.

2) ապակենտրոնացված գրանցամատյանի տեխնոլոգիայի օգտագործմամբ կրիպտոակտիվի փոխանցման դեպքում` փոխանցումը կատարողի և փոխանցումն ստացողի ապակենտրոնացված գրանցամատյանի հասցեները և կրիպտոակտիվի հաշվի համարները, եթե կրիպտոակտիվի հաշվի համարներն օգտագործվել են կրիպտոակտիվի փոխանցումը կատարելու համար.

3) առանց ապակենտրոնացված գրանցամատյանի տեխնոլոգիայի օգտագործման կրիպտոակտիվի փոխանցման դեպքում` փոխանցումը կատարողի և փոխանցումն ստացողի` կրիպտոակտիվի փոխանցման համար օգտագործված կրիպտոակտիվի հաշվի համարները.

4) կրիպտոակտիվի փոխանցումն ուղարկող ֆինանսական հաստատության դեպքում` փոխանցումը կատարողի, իսկ կրիպտոակտիվի փոխանցումն ստացող ֆինանսական հաստատության դեպքում` փոխանցումն ստացողի անձը հաստատող փաստաթղթի տվյալները կամ հասցեն կամ ծննդյան ամսաթիվը և վայրը` ֆիզիկական անձի համար, անհատականացման համարը (պետական գրանցման, հաշվառման համարը և այլն) կամ գտնվելու վայրի հասցեն` իրավաբանական անձի համար:

2. Կրիպտոակտիվի փոխանցումների դեպքում կրիպտոակտիվի փոխանցումն ուղարկող ֆինանսական հաստատությունը պետք է սույն հոդվածով նախատեսված տեղեկություններն անմիջապես և անվտանգ կերպով փոխանցի կրիպտոակտիվի փոխանցումն ստացող ֆինանսական հաստատությանը: Տեղեկությունների փոխանցումն իրականացվում է ուղղակի կամ անուղղակի եղանակով, և չի պահանջվում, որ դրանք ուղղակիորեն կցված լինեն կրիպտոակտիվի փոխանցմանը: Կրիպտոակտիվի մեկից ավելի փոխանցումների խմբավորման դեպքում կրիպտոակտիվի փոխանցումն ուղարկող ֆինանսական հաստատությունը կարող է յուրաքանչյուր առանձին փոխանցման մեջ նշել միայն փոխանցում կատարողի վերաբերյալ սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված տեղեկությունները, եթե խմբավորված փոխանցումը պարունակում է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված բոլոր տեղեկությունները:

3. Կրիպտոակտիվի փոխանցման մեջ ներգրավված բոլոր միջնորդ ֆինանսական հաստատությունները պետք է ապահովեն, որ սույն հոդվածով նախատեսված տեղեկությունների հաղորդումն իրականացվի անմիջապես և անվտանգ կերպով:

4. Սույն հոդվածով նախատեսված պարտականությունները չեն կիրառվում`

1) ֆինանսական հաստատությունների միջև իրենց անունից կատարվող փոխանցումների և փոխհաշվարկների նկատմամբ.

2) կրեդիտային, դեբետային կամ կանխավճարային քարտերով իրականացվող գործարքների նկատմամբ, եթե գործարքի կատարման և ձևակերպման (հաշվառման) համար հիմք հանդիսացող բոլոր հաղորդագրություններում (ուղեկցող գրագրությունում) առկա է այդ քարտերի համարների վերաբերյալ տեղեկատվությունը: Սույն կետով սահմանված բացառությունը վերաբերում է այն դեպքերին, երբ գործարքը կապված է ավտոմատ գանձման սարքերի միջոցով գումարների կանխիկացման, ապրանքների և ծառայությունների դիմաց վճարման հետ, և չի վերաբերում այն դեպքերին, երբ կրեդիտային, դեբետային կամ կանխավճարային քարտերն օգտագործվում են կրիպտոակտիվների փոխանցումներ կատարելու համար:

5. Կրիպտոակտիվի փոխանցման մեջ ներգրավված միջնորդ ֆինանսական հաստատությունը և կրիպտոակտիվի փոխանցումն ստացող ֆինանսական հաստատությունը պետք է սահմանեն ռիսկերի վրա հիմնված արդյունավետ քաղաքականություն և ընթացակարգեր` բացահայտելու և համարժեք միջոցներ (այդ թվում` գործարքի մերժում կամ կասեցում) ձեռնարկելու կրիպտոակտիվների այն փոխանցումների նկատմամբ, որոնք չեն ներառում սույն հոդվածով նախատեսված տեղեկությունները: Սույն հոդվածով նախատեսվող տեղեկությունները չներառող կրիպտոակտիվի փոխանցման դեպքում ֆինանսական հաստատությունը պետք է դիտարկի կրիպտոակտիվի փոխանցման մեջ ներգրավված ֆինանսական հաստատությունների հետ թղթակցային կամ համանման այլ հարաբերությունները դադարեցնելու հարցը:»:

 

i

Հոդված 5. Օրենքի 27-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Կրիպտոակտիվի փոխանցում իրականացնող ֆինանսական հաստատությունը պետք է մերժի կրիպտոակտիվի փոխանցման ցանկացած պահանջ, եթե բացակայում են սույն օրենքի 20.1-ին հոդվածով սահմանված տեղեկությունները, և դիտարկի դրանք սույն օրենքի 7-րդ հոդվածի համաձայն կասկածելի որակելու հարցը:»:

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2025 թ. հունիսի 23
Երևան
ՀՕ-180-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 24 հունիսի 2025 թվական:

 

 

pin
ՀՀ 29.05.2025
N ՀՕ-180-Ն օրենք