04.07.2025 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2025 թվականի մայիսի 29-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 6-րդ հոդվածի 1-ին մասի 57-րդ կետը «արժեթղթերի շուկայի ոլորտի ծառայողական գաղտնիքը,» բառերից հետո լրացնել «կրիպտոակտիվների շուկայի ոլորտի ծառայողական տեղեկությունը,» բառերով:
i
Հոդված 2. Օրենսգրքի 98-րդ հոդվածի 6-րդ մասը «արժեթղթերը» բառից հետո լրացնել «, կրիպտոակտիվները» բառով:
i
Հոդված 3. Օրենսգրքի 98-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետը «դատախազության դեպոզիտային հաշվին,» բառերից հետո լրացնել «կրիպտոակտիվները` կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի մոտ կամ ապակենտրոնացված գրանցամատյանում իրավասու լիազոր մարմնի համար բացված հաշվին,» բառերով:
i
Հոդված 4. Օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասը «մարմնին,» բառից հետո լրացնել «կրիպտոակտիվները` կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի մոտ կամ ապակենտրոնացված գրանցամատյանում իրավասու լիազոր մարմնի համար բացված հաշվին,» բառերով:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2025 թ. հունիսի 23 Երևան ՀՕ-182-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 24 հունիսի 2025 թվական: